Գործուն աջակցություն իրավապահներին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Դավիթ Սանասարյանի և նրա գործընկերների՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ դադարեցվել են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ընթացքում իրավապահներին գործուն աջակցություն են ցուցաբերել ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այլև ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը: Առաջինի դեպքում հասկանալի է, քանզի խոսքը առողջապահության համակարգի գործի մասին է, ավելի կոնկրետ՝ հեմոդիալիզի գնումների:
Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, ապա նրա ակտիվ համագործակցությունը իրավապահների հետ, ըստ ՊՎԾ մեր աղբյուրների, կապված է ոչ միայն օրինապահության և պատասխանատվության զգացման, այլ նաև այն հանգամանքի հետ, որ Սանասարյանի մեղքն ապացուցվելու դեպքում նա չի վերադառնա իր պաշտոնին, և ՊՎԾ պետ կդառնա հենց ինքը՝ Քյարամյանը: