Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հե­ռուս­տա­մա­րա­թո­նի դա­սե­րը. իշ­խա­նու­թյուն­նե­րը զբաղ­ված են պա­թե­տիկ ճա­ռե­րով և... հա­կա­ռակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սփյուռքին և ողջ հայությանը համախմբելու և Հայաստանը զարգացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հեղափոխական խոստումներն այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակի։ Ինչպես խոստումների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը: 

Պատահական չէ, որ սփյուռքի հետ հարաբերությունների աշխուժացման և հայրենադարձության կազմակերպման ուղղությամբ տեսանելի առաջընթաց չկա։ 

Նույնիսկ ընդհակառակը: Այնինչ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանն այնպես էր ներկայացնում իրավիճակը, որ սփյուռքում իրենց նկատմամբ վստահության մակարդակն այնքան բարձր է, որ սփյուռքահայերը հերթ են կանգնելու Հայաստան վերադառնալու և հայրենիքում ներդրումներ կատարելու համար։ 

Իսկ ահա նոյեմբերի 28-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22րդ հեռուստամարաթոնը ցույց տվեց, որ նոր իշխանությունների նկատմամբ սփյուռքի վերաբերմունքն այնքան էլ միանշանակ չէ։ 

Քանի որ արդեն բավական ժամանակ է անցել, հիմա կարելի է նաև սթափ վերլուծել կատարվածը: 

Փաստացի, նախորդներին նաև այս թեմայի մեջ սևացնելուց, հիմնադրամի նախկին ղեկավարությանը աշխարհի բոլոր մեղքերում մեղադրելուց, վարչապետի պաթետիկ կոչերից ու առանձին անհատների գումարներ փոխանցելու շուրջ մարտահրավերներ նետելուց հետո անգամ հազիվ հանգանակվեց 10 մլն դոլարից էլ քիչ գումար, որը զգալիորեն զիջում է նախորդ տարիներին անցկացված հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարներին: 

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ սփյուռքի հետ հարաբերությունների ուղղությամբ իշխանությունների կողմից բավարար աշխատանք չի տարվել։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ իշխանությունները փորձում են գտնել հեռուստամարաթոնի մասին փաստեր, թեկուզ ոչ կարևոր, որպեսզի դրանք ներկայացնեն իբր առաջընթաց։ 

Այսպես, ըստ իշխանությունների՝ մեծ ձեռքբերում է, որ այս տարի գրանցվել է հեռուստամարաթոնի պատմության մեջ աննախադեպ թվով առցանց նվիրատու՝ շուրջ 1500 մարդ, բայց, ինչպես ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր նկատել, «մեջն ինչ կա». ի վերջո, կարևորը ոչ թե առցանց նվիրատուների քանակն է, այլ ընդհանուր նվիրատվություն կատարող անձանց քանակը և, առավել ևս, հանգանակված գումարի չափը։ 

Մի խոսքով, հեռուստամարաթոնի արդյունքները վերլուծելով՝ կարելի է փաստել, որ Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ վստահությունը գահավիժում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր ժամանակին բավական ոգևորված էին իշխանափոխությամբ։ 

Ավելին, տարբեր երկրներից ստացվող հավաստի տեղեկությունների համաձայն, սփյուռքի բազմաթիվ համայնքներում որոշում է կայացվել չասենք՝ բոյկոտել, բայց գոնե ուղղակի չմասնակցել հեռուստամարաթոնին տարբեր պատճառներով:

 Նախ՝ շատերը վստահ են, որ այս հանգանակությունն այս տեսքով այլևս սպառել է իրեն: 

Երկրորդ՝ քանիցս վարչապետն ու այլ իշխանավորներ նշել են, որ բյուջեում փող կա, փողը խնդիր չէ, առկա են նաև սառեցված գումարները, պարզապես օպտիմալ ծախսելու խնդիր ունեն: 

Այդ դեպքում ո՞րն է «դռնեդուռ ընկած» փող հավաքելու իմաստը: 

Մյուս կողմից՝ մարդիկ տեսնում են, որ իրենք փաստացի խաբված են, այդ զգացողությունն ավելի է խորանում կոռուպցիոն տարբեր պատմությունների, ապազգային քաղաքականության, արցախյան բանակցություններում անհասկանալի, մշուշոտ վիճակի և անհանգստացնող գործընթացների, դատարանները կամակատար դարձնելու ուղղությամբ հետևողական քայլերի, անձնական ու քաղաքական դրդապատճառներով ապօրինի հետապնդումների (այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու) և մի շարք այլ փաստերի արդյունքում։ 

Իր արտասահմանյան այցելությունների ժամանակ սովորաբար Փաշինյանը փորձում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն որքան էլ զարմանալի է, վերջինս սփյուռքի հզորացմանն ուղղված և Հայաստանի հետ կապերի խորացման ուղղությամբ կոնցեպտուալ հայտարարություններով հանդես գալու փոխարեն ավելի շատ սիրում է կենտրոնանալ թավշյա հեղափոխության աննախադեպ հաջողությունների վրա և քննադատության ենթարկել նախկին իշխանություններին ու ընդդիմության ներկայացուցիչներին։

Սփյուռքի ուղղությամբ իրենց աշխատանքը ակտիվացնելու համար իշխանությունների համար լուրջ ցուցիչ պետք է լիներ սեպտեմբերին Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, երբ վերջինս սփյուռքահայերի մասնակցությամբ մեծ հավաք էր նախաձեռնել Լոս Անջելեսում։ Ցուցիչ դարձավ, բայց ոչ այն տեսակետից, ինչ պատկերացնում էր իշխանությունը: Ակնկալվում էր, որ հավաքին կմասնակցի առնվազն 30-35 հազար մարդ։

 Բայց, ահա, ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների, հավաքին մասնակցել էր մոտ 10 հազար մարդ, սակայն շրջանառվում էին նաև այլ տվյալներ, որ մասնակիցների թիվը հազիվ կազմել է 6-7 հազար։ 

Սպասվածից անհամեմատ սակավամարդությունը ևս ցույց տվեց, որ Փաշինյանի հեղինակությունն ու վարկանիշը արագորեն նվազում են։ 

Առավել ևս ցույց տվեց, որ կարծիքը, թե մեծաքանակ լոսանջելեսահայության շրջանում ներկա իշխանությունները դեռ վստահության բարձր մակարդակ ունեն, իրականությանը չեն համապատասխանում։ Թերևս հավաքի ժամանակ վարչապետի ելույթն էլ ավելի շատ գրական երեկոյի էր նման, քան ծրագրային հայտարարության։

 Ուստի պետք չէ զարմանալ, որ այդ դեպքից հետո Փաշինյանը խուսափում է սփյուռքում հավաքներ կազմակերպելու տարբերակից և նախընտրում է հանդիպումներ ունենալ փակ, կամերային ֆորմատով և փոքրաթիվ սփյուռքահայերի հետ։ 

Այս ամենը, կարծես, պետք է որ ահազանգ դառնար իշխանության համար, որպեսզի սփյուռքի հետ կապերը կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը լինեն, և պաթետիկ ճառերի փոխարեն կներկայացվեին գործնական առաջարկություններ։ 

Սակայն հնարավոր է, որ արդեն նույնիսկ շատ ուշ է, և «գնացքը վաղուց հեռացել է»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց