Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չկա ընդ­հա­նուր մո­տե­ցում, թե հան­րա­յին կա­պերն ինչ­պես պետք է ձև­ա­վոր­վեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նախագծերը, որոշումները և տարբեր իրավական ակտերը որպես կանոն կազմվում են առանց մասնագիտական ու փորձագիտական հատվածի և քաղհասարակության հետ քննարկելու։ Սա հայտնի գործելաոճ է, որը մեր իրականության մեջ շարունակական բնույթ է կրում։ Մենք խնդրին անդրադարձել էինք մեր նախորդ համարում՝ խոսելով վերջին օրինակի՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի մասին, որն առաջարկվել էր շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 

Մասնագիտական դաշտն այդ մասին տեղեկացել էր միայն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draftում այն հրապարակելուց հետո։ 

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում խոսել է ծածուկ մոտեցումների մասին՝ խնդիրը դիտարկելով ընդհանուր մոտեցումների ու հստակ ռազմավարության բացակայության տրամաբանության մեջ։ 

Մինչ բուն խնդրին անցնելը, հիշում է իր ոլորտին առնչվող ամենավատ օրինակը, երբ առանց մասնագետների հետ քննարկելու որոշում էր կայացվել. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկի՝ պրովայդերների կողմից տվյալների արխիվացման մասին է խոսքը։ 

Այն ծածուկ որոշում էր, որն առանց քննարկման ուղարկվել էր պրովայդերներին։ Երբ աղմուկ բարձրացավ, միայն այդ ժամանակ սկսեցին խոսել այն մասին, որ որոշմանը քննարկում է հաջորդելու։ Խնդիրն այն է, որ սկզբից որոշում է կայացվում, հետո նոր առաջարկվում է քննարկում իրականացնել»։ 

Դիտարկելով խնդրի բնույթն ավելի լայն համատեքստում՝ Սամվել Մարտիրոսյանը խոսեց ընդհանուր մոտեցման բացակայության մասին։ 

«Կարևոր է ունենալ ընդհանուր մոտեցում։ 

Ունենք մի իրավիճակ, երբ ինչ-որ դեպքերում նման մոտեցում է դրսևորվում, որոշների դեպքում՝ ոչ։ Սա նշանակում է, որ չկա ընդհանուր հայեցակարգային մոտեցում։ 

Կարծում եմ՝ պետք է և կարևոր է մշակել մի ռազմավարություն՝ կապված հանրային քննարկումների հետ։ Հիմա տպավորություն կա, որ տարբեր մարմիններ, քաղաքական գործիչներ տարբեր կերպ են ընկալում հանրային քննարկումը։ 

Ինչ-որ մարդիկ համարում են, որ եթե Ֆեյսբուքում գրել են, որ նմանատիպ բան է մշակվում, ապա այն արդեն հանրային դաշտ են հանել։ Որոշ դեպքերում էլ կա ընկալում, որ եթե այս կամ այն նախագիծը տեղադրել են e-draft-ում, ուրեմն հանրային քննարկում է եղել»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ նշված պատկերացումները ճիշտ չեն։ 

«Իրականում կարևոր է ընդհանուր մոտեցումը. պետությունը պետք է մշակի ռազմավարություն, և գերադասելի է, որ այն ոչ թե ուղղակի պատկերացնեն, այլ հստակ գրված լինի ու տարածվի բոլոր ոլորտների վրա։ Այս խնդիրը չի առնչվում միայն օրենքների քննարկմանը։ 

Սա պետության կոմունիկացիոն ռազմավարության բացակայության հետ է կապված։ Այսինքն, չկա ընդհանուր մոտեցում, թե հանրային կապերն ինչպես պետք է ձևավորվեն՝ սկսած նրանից, թե նախարարները կամ այլ պաշտոնյաներն ինչպես պետք է հաղորդակցվեն հանրության հետ, վերջացրած օրենքների մշակման հետ կապված հարցերով։ Սա միշտ է խնդիր եղել ու այսօր էլ շարունակվում է, պարզապես ձևափոխումներ են լինում»,-նկատեց փորձագետը։

 Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում անդրադարձանք այն մեխանիզմներին, որոնք, միգուցե, գերագնահատվում են կամ չեն ծառայում նպատակին, ինչի հետևանքով հետին պլան է մղվում քաղհասարակության հետ կենդանի քննարկումների կարևորությունը։ Խոսքը, օրինակ՝ e-draft կայքի մասին է, որի ստեղծման ժամանակ հավաստիացնում էին, որ այն ապահովելու է քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենքների մշակմանը։ 

«Առհասարակ մեզ մոտ կա մի մոտեցում, ըստ որի՝ եթե մի հետաքրքիր գործիք է ստեղծվում, այն հռչակվում է որպես կախարդական փայտիկ։ 

Նույն e-draft-ը նորմալ կաշխատի, եթե այն ընդհանուր մեկ ընթացակարգի մաս լինի, բայց այն առանձին գործիք է։ 

Այն լավ գործիք է, բայց սկսենք նրանից, որ մեծամասնությունը տեղյակ չէ կայքի մասին, ով էլ գիտի՝ տեղյակ չէ հնարավորությունների մասին։ e-draft-ը հիմնականում դարձել է քվեարկության լցոնումների տեղ (նշված կայքում հնարավոր է ներկայացված նախագծին կողմ կամ դեմ քվեարկել, թողնել կարծիքներ.-խմբ) և իր բուն նպատակին չի ծառայում։ 

Բացի այդ, անհասկանալի է, թե կարծիքներն ինչպես են մշակվում, ինչպես են ներառվում կամ հաշվի առնվում։ 

Մեծ հաշվով, սա կցկտուր մի հատված է, որը չի աշխատում, եթե չունես ընդհանուր ռազմավարություն»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։ Փորձագետը ընդհանուր էլեկտրոնային կառավարման խնդիր է տեսնում. 

«Մենք էլեկտրոնային կառավարման շատ լավ գործիքներ ունենք, բայց իրենք ցրված են, միասնականացված չեն։ Բացի այդ, նաև հանրային չեն՝ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ դրանց առկայության մասին»։ 

Նրա խոսքով, նշված համատեքստում ճիշտ չի գնահատվում նաև սոցցանցերի գործոնը. «Ֆեյսբուքը հանրային հորիզոնական կապեր ձևավորելու լավ հարթակ է, բայց ունի բազմաթիվ թերություններ։ 

Սկսենք նրանից, որ, օրինակ՝ Ֆեյսբուքի ալգորիթմն ինքն է որոշում, թե ով ինչ պետք է տեսնի։ Այսինքն, փաստացի կա երրորդ կողմ, որը զտում, որոշում է, թե հանրության որ հատվածը կտեսնի այս կամ այն չինովնիկի գրառումը։ 

Ֆեյսբուքն օգտակար գործիք է, բայց չի կարող հանրային հաղորդակցման մեխը լինել։ Դա գործիքակազմի մի մաս պետք է լինի, բայց ինքներս ենք տեսնում, որ այն հաճախ դառնում է հանրության հետ շփման հիմնական միջոցը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց