Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ

КУЛЬТУРА

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի գրողների միության հարգելի անդամներ,

Խոսքի ու գրի վարպետներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ։

Մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ։ Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին մեծն Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը։ Հիշենք, թե ովքեր էին Վերնատան անդամները՝ Ղազարոս Աղայան,Հովհաննես Թումանյան,Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան...

 

Իհարկե, պակաս պատկառելի չէր 1934թ. ստեղծված Հայաստանի գրողների միության կազմը՝ Չարենց, Թոթովենց, Ալազան, Բակունց, Մահարի... Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղափարական ծանր մուրճը իր կնիքն էր դնում խոսքի ու մտածողության վրա, իսկ դրան հակառակվողը դավաճան էր կամ թշնամի: Դա մի շրջան էր, երբ ազգայինը որակվում էր նացիոնալիստական, մարդկայինը՝ նիհիլիստական: Դա մեծերի ու փոքրերի, նշանավորների ու աննշանների ժամանակն էր, թերևս ամենաբարդ ժամանակը Հայաստանի գրողների միության կյանքում:

Այդ շրջանում բարդ էր ապրելը, ուր մնաց թե՝ ստեղծագործելը: Սակայն, այդ ամենին զուգահեռ, ստեղծվում էր գրականությունը՝ արձակ ու չափածո, ընդունելի ու անընդունելի, դրվատելի ու դատափետելի:

 

Իմ երիտասարդության տարիներին Գրողների միությունը ընկալվում էր որպես արժանապատվություն, ասելիք ունեցող, մտածելակերպ, գրական ճաշակ թելադրող կառույց:

Գրողների միությունը, ի դեմս իր անդամների, ընկալվում էր որպես ժամանակ ձևավորող ու ժամանակը իմաստավորող, ժամանակն արժևորող կազմակերպություն: Նրա շարքերում եղել են թե՛ ժամանակին շունչ տվողներ, թե՛ ժամանակի կողմից հալածվածներ:

Իմ հիշողության մեջ այն ազատ մտածողության ինքնատիպ կղզի էր, որտեղ ապրել էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը, որտեղ ապրում էին Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը,Հրանտ Մաթևոսյանը, որտեղ ապրեցին նաև Մուշեղ Գալշոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռազմիկ Դավոյանը, Աղասի Այվազյանը և նրանց շատ ու շատ արժանավոր գրչակիցներ: Պատահական չէ, որ նրանց գրական ժառանգությունը հարուստ ու արժեքավոր է:

Այդ կղզում ժամանակի զգացողությունն այլ էր, որովհետև Գրողների միությունը ոչ սովորական մտածելակերպով մարդկանց կազմակերպություն էր, դեմք ու կարծիք ունեցող անհատականությունների, մնայուն գրականություն ստեղծողների միավորում:

 

Շրջանցելով գաղափարական կապանքները և հավատարիմ մնալով ազգային գրականության ավանդույթներին՝ հենց այդ շրջանի գրականությունը նոր սերունդներին դաստիարակեց հայրենասիրության և ազգային իդեալներին հավատարմության ոգով: 1988-ի սերունդը այդ գրականության պտուղն էր:

Այսօր Հայաստանն ապրում է փոփոխված ժամանակներում, փոփոխությունների շրջանում, երբ անհրաժեշտ է նաև հոգեբանության, ընկալումների, նույնիսկ զգացողությունների փոփոխություն:

Գրողների միությունում ժամանակը երբեք չպետք է կանգ առնի: Միությունը պետք է համաքայլ լինի ժամանակին, իսկ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի, առաջնորդի ժամանակը:

 

Վստահ եմ, նոր ժամանակները ծնունդ կտան նոր ստեղծագործական մտածողության ու նոր որոնումների, նոր  ստեղծագործությունների ու նոր գրական հաղթանակների։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը, նրա բոլոր անդամներին և մաղթում ամենայն բարիք, ստեղծագործական եռանդ, անաչառություն ու հավատարմություն սեփական եսին, գրչին ու ճշմարտությանը»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում։ 

Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян