Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեկ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը ուշադրության պակաս չունեցավ՝ պայմանավորված ոլորտում առկա բազմաբնույթ խնդիրներով, որոնք երբեմն անգամ սկանդալ էին որակվում։ Նախ՝ որոշ ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը Հայաստանում, զուգահեռ՝ հայտնվեց նորը։ 

Այլ ընկերությունների հնարավոր մուտքի մասին ևս հայտարարվեց։ 

Բարձրաձայնվեց նաև, որ ոլորտից հեռանում են փորձառու մասնագետները, նաև ոլորտի մի շարք լուրջ գիտակներ: 

Հիշենք նաև, որ 2019թ. ընթացքում ոլորտի մասնագետները ստորագրահավաք էին իրականացրել՝ իրենց առաջարկները ներկայացնելով կառավարությանը, որոնց վերաբերյալ ստացած պատասխանները նրանց չէին գոհացրել։ 

Ավիացիայի ոլորտում տարվա կտրվածքով տեղի ունեցած զարգացումների և խնդիրների շուրջ խոսել ենք «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանի հետ։ 

Վաստակավոր օդաչուն մի շարք հիմնարար հարցեր է առանձնացրել, որոնք ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս լուծում չեն ստացել։ 

Նա այս տարի շատ մասնագետների հետ է հանդիպել, որոնց մտահոգություններով կիսվել է նաև մեզ հետ։ Մինչ այդ՝ անդրադառնում է քաղավիացիայի կոմիտեի ղեկավարին։ Համարելով նրան դրական կերպար՝ այդուհանդերձ, Դ. Աթբաշյանը շեշտում է. 

«Նրա ամենամեծ թերությունն այն է, որ ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ էլ կրթություն ունի։ Նա անում է այն, ինչ հասկանում է և ինչին որ հասնում է ձեռքը։ Ինչևէ, այսօր փաստն այն է, որ ժամանակին ունենալով ամենահզոր ավիացիան, այսօր, փաստորեն, առանց ավիացիայի ենք մնացել։ Այն, ինչը գոյություն ունի հիմա, ես չեմ համարում, որ ավիացիա է։ Այսօր կան մի քանի բացեր, որոնք լուծելու, դրանցից բխող դժվարությունները հաղթահարելու համար պետք է որևէ ճանապարհ գտնել։ 

Հիմա մի դրվագ պատմեմ, և դուք կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։ Մեկ տարի առաջ լրացավ այն ողբերգական պատահարի տասներորդ տարելիցը, երբ Աֆրիկայում հայ հինգ օդաչու զոհվեց։ Ես ներկա էի տարելիցին, ամբողջ աշխարհից հայազգի 131 օդաչու էր հավաքվել Հայաստանում։

 Նրանք ոչ թե պարզապես օդաչուներ էին, այլ ինքնաթիռների հրամանատարներ։

 Գրեթե բոլորն ինձ հարցնում էին, թե ե՞րբ կկարողանան Հայաստան տեղափոխվել, ինչո՞ւ պետք է ցրվեն աշխարհով մեկ։ Ասում էին՝ ի՞նչ ենք այնտեղ կորցրել, ուզում են ապրել, աշխատել Հայաստանում։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են անգամ երկու-երեք անգամ ավելի քիչ եկամուտ ունենալ, բայց ապրել հայրենիքում, աշխատել աստեղ՝ հասկանալով, որ իրենց մասնագիտական փորձն ի օգուտ հայրենիքի են ծառայեցնում։ 

Հիմա այդ գործով պետք է զբաղվել, կապեր հաստատել այդ մարդկանց հետ, իմանալ, թե ի՞նչ են մտածում, ի՞նչ պայմաններով են պատրաստ Հայաստան վերադառնալ և, եթե վերադառնան, ի՞նչ կգտնեն այստեղ»։ 

Դ. Աթբաշյանը շեշտեց՝ առանձին ցավոտ հարց է, թե ի՞նչ կգտնեն նրանք այստեղ։ «Ինձ հետ կապվեց մեր հայրենակիցներից մեկը, որն ԱՄՆ-ում մի միլիարդատիրոջ ընկերության իրավաբանն է։ Այդ ընկերությունը գործարանից ինքնաթիռներ է գնում ու լիզինգով տալիս տարբեր ընկերությունների։ 

Մեր հայրենակիցն ինձ հարցնում է՝ ի՞նչ անենք, որ իր ղեկավարը շահագրգռված լինի Հայաստան գալու համար։ 

Ես էլ պատասխանում եմ, որ ազգային ավիացիոն միավորման կողմից հիմնադրված ավիաընկերություն կա մեզ մոտ, որը մենք ստեղծել էինք Արցախ թռչելու համար։ Այդ ընկերությունը հիմա չի գործում, բայց ունի ICAO-ի կոդերը։ 

Մենք կարող ենք իրեն տրամադրել այդ ընկերությունը, որ գա, իր ինքնաթիռները լիզինգով տրամադրի ու Երևանից թռիչքներ կազմակերպի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման օրինակները պարզապես համակարգման կարիք ունեն։ 

Հնարավոր ներդրողներն այլ հարց էլ են ուղղել Դ. Աթբաշյանին։ 

«Ասում են՝ իսկ ի՞նչ խնդիր կա ձեր ոլորտում։ Այս առումով ամենաթույլ տեղը ժամանակակից օդային օրենսգիրք չունենալն է։ 

Փաստորեն, իր իրավունքները ոչնչով պաշտպանված չեն, իսկ իրավունքները միայն օրենքով պետք է պաշտպանված լինեն։ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը չունի օրենսգիրք, մինչդեռ անգամ աֆրիկյան երկրներն ունեն օրենսդրություն, ինչպիսին Բուրկինա Ֆասոն է։ Ինչո՞ւ եմ նեղացած Տ. Ռևազյանից։ 

Նա արդեն մեկուկես տարի աշխատում է, բայց Հայաստանում ոչ մի շարժ չկա այդ ուղղությամբ։ 

Օրենսգիրքը մենք պատրաստել ենք, հանձնել կառավարությանը։ Գիտնականների, օդային օրենքների մշակման մեջ մեծ փորձ ունեցող անձանց, ավիացիոն ինստիտուտներից տնօրենների էի հրավիրել Հայաստան, որոնց հետ մշակել ենք օրենսգիրքն ու տրամադրել կառավարությանը։ 

Այդուհանդերձ, ընդամենը «Շնորհակալություն, ստացել ենք գրությունը» պատասխանն են ուղարկել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Դմիտրի Աթբաշյանի հետ զրույցում անդրադարձանք նաև «Ryanair»-ի մուտքին։ 

«Ես ողջունում եմ ծրագիրը, որովհետև ժողովուրդը կզգա, որ ավիատոմսերի գներն իջել են, իսկ մինչ այդ ռուսաստանյան ընկերությունների մենաշնորհն էր Հայաստանում։ Կարծում եմ՝ «Ryanair»-ը կջարդի այդ մենաշնորհը, տոմսերի գները համեմատաբար կիջնեն, բայց... 

Սա նշանակում է, որ մենք զարգացնում ենք Իռլանդիայի ավիացիան՝ հաշվի առնելով, որ «Ryanair»-ը բազավորվում է Իռլանդիայում։ Նրանք կընդունեն նոր աշխատակիցների, չի բացառվում, որ Հայաստանից ևս գնան իրենց մոտ աշխատելու։ 

Մենք իրենց համար նոր աշխատատեղեր ենք ստեղծում, ինչը մեդալի երկրորդ կողմն է։ Դեմ չեմ, թող թռիչքներ իրականացնեն, նման շատ ընկերություններ գան Հայաստան, բայց դրան զուգահեռ պետք է լինի մի մարմին, գոնե մի քանի հոգի, որոնք նստած կլինեն ու կզբաղվեն այն հարցով, թե ինչպե՞ս անել, որ Հայաստանի ավիացիան զարգանա։ 

Կա «Արմավիայի» մնացորդ ինքնաթիռը ու մի անձնակազմ, որը միչև հիմա Մոլդովայում է աշխատում ու Քիշնևից Մոսկվա թռիչքներ է կատարում։ Երբ իրենց հետ հանդիպում եմ Երևանում, ասում են՝ ինչո՞ւ ենք Քիշնևից Մոսկվա թռչում, բայց ոչ Երևանից, մենք ի՞նչ ենք կորցրել Մոլդովայում։ Իրականում պետք է սեփական ավիացիայով զբաղվել։ 

Թող աջ ձեռքն ու երկու ոտքը զբաղվեն «ռյանէյրների» զարգացման աշխատանքով, բայց ձախ ձեռքով թող կամաց-կամաց նստեն, մտածեն ու աշխատեն սեփական ավիացիան ստեղծելու ու աշխատեցնելու ուղղությամբ, ինչի համար նախ օրենսգիրք է անհրաժեշտ»,-նշեց նա։ 

Անդրադառնալով փորձառու մասնագետների՝ ոլորտից հեռանալու խնդրին, Դ. Աթբաշյանը շեշտեց, որ նշվածը բնորոշ չէ միայն ավիացիայի ոլորտին։ 

«Ցավոք, այն մասնագետները, որոնք փորձառու են ու կարևոր տեղ կարող են ունենալ միջազգային շուկայում, Հայաստանից հեռանում են։ 

Մեր օդաչուները, ինժեներներն ամբողջ աշխարհով ճանաչված էին ու հիմա ամբողջ աշխարհով մեկ սփռված էլ աշխատում են։ Պետք է փորձել նրանց հետ բերել Հայաստան։ Բայց, ցավոք, մինչև հիմա հոսքը Հայաստանից դուրս եմ տեսնում։ 

Պետք է նստել, մշակել նաև ծրագիր, թե ինչպես հետ բերել մեր օդաչուներին, ինժեներներին ու մասնագետներին։ «Արմավիայում» 600 մարդ էր աշխատում, որոնք ցրված են ամբողջ աշխարհում։ Կարելի է պարզապես կապ հաստատել, քննարկել։ 

Ինչո՞ւ չեն զբաղվում այդ հարցերով, իրականում այդքան էլ դժվար չէ»,-հավելեց վաստակավոր օդաչուն։ Նրա խոսքով, ավիացիայի ռազմավարության մշակումն առանձին քննարկում է պահանջում. 

«Ինչպե՞ս անել, որ Հայաստանում ավիացիան խելքի բերվի։ Այս հարցով լուրջ պետք է զբաղվել։ 

Իսկ օդային օրենսդրությունը միայն օդային օրենսգրքով չի սահմանափակվում։ Բազմաթիվ իրավական ակտեր են անհրաժեշտ։ Իսկ եթե նորը չեք կարող ստեղծել, ուրիշների՝ գոնե Բուրկինա Ֆասոյի օրինակին նայեք։

 ICAO-ի ստանդարտներն ամբողջությամբ գրված են այնպես, որ յուրաքանչյուր երկիր շահագրգռված լինի զարգացնել իր ավիացիան, և մյուսները չկարողանան խանգարել։ 

Եվ կապ չունի՝ երկիրը հզոր է, թե փոքր։ Տպավորություն է, որ դա վերաբերվում է բոլորին՝ բացի Հայաստանից, որն ավիացիա չունի»։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ