Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական կողմի գործողությունները Արցախի Հանրապետության դ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. ՀՀ պաշտպանության ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում փակվել են ուսումնական հաստատությունները անորոշ ժամ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 27.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ստեփանակերտի կենտրոնում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել. փոքրիկը տեղափոխվել է բժշկական կենտրոն Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով զոհվածները տատ ու թոռ են. երեխան 9 տարեկան աղջիկ է. խոսնակ Այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ՀՀ ԱԱԾ հայտարարությունը Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով նաեւ մանկահասակ երեխա է տուժել. կադրեր Ստեփանակերտից Սիմվոլիզմն ակնհայտ է. Ինչ է տեղի ունեցել ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920թ.-ի սեպտեմբեր 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա Սասուն Միքայելյանը հրահանգ է տվել երկրապահներին «Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հարցով». Զախարովա Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր (լուսանկարներ) Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ Ադրբեջանցիները խուճապահար փախչում են (տեսանյութ) Ռազմական դրություն. Սահմանափակումներ եւ հատուկ միջոցառումներ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով Արցախի նախագահի խոսնակը հերքել է 10 զոհի մասին տեղեկությունը Հակառակորդի գրոհող զինտեխնիկան ոչնչացվում է. ՀՀ ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

ԱԺ-ն քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը

Past.am

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:

 

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

 

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  3-8  տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:

 

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ, և այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի:

 

Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն և ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են եղել հիմնական զեկուցողի կողմից:

Նոյեմբերի 29-ին նախագիծը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ստացել էր դրական եզրակացություն:

 

 

website by Sargssyan