Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պրեսսինգն» այլևս արդյունք չի տալու. կախարդական փայտիկն սկսում է չաշխատե

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անցած մեկուկես տարվա ընթացքում հասարակական տարբեր խմբեր պարբերաբար ներկայացրել են իրենց բողոքները, ցույցեր են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ 

Այս առումով, իհարկե, գաղտնիք չբացահայտեցինք, բայց հարցը ոչ այդքան հասարակության բողոքը, որքան իշխանության վերաբերմունքն է։ 

Եթե սկզբնական փուլում կառավարության «դուռը ժողովրդինն էր», ու եթե նույն ժողովուրդն ուզեր, «դուռը կարող էր ջարդել», ապա այսօր նույն ժողովրդի բողոքավոր հատվածը «չուզող հարևանի տրամաբանությամբ առաջնորդվող» է որակվում։ 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իշխանության վարքագիծը կառավարման համակարգի փիլիսոփայությունից բխող հետևանքների, այդ համակարգի կանոնների տրամաբանության մեջ է դիտարկում։ 

«Երբ նախկինում Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգ էր, բոլոր շահառու խմբերը, որոնք այս կամ այն հարցով խնդիրներ ունեին, յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց կանգնելով՝ դիմում էին առաջին դեմքին, որովհետև այլ մարմինների նկատմամբ վստահություն չկար։ 

Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանությունը շատ է խոսում այն մասին, որ կառավարման համակարգի փիլիսոփայությունը փոխվել է, որ պաշտոնյաները կոռումպացված չեն, ազնիվ են։ 

Բայց, ի վերջո, մարդիկ տեսնում ու հասկանում են, որ Հայաստանում պահպանվել է սուպերվարչապետական համակարգը։ Նրանք նորից գնում են վարչապետի մոտ՝ հարցերին լուծում տալու պահանջով։ Ինչպես նախկինում, այսօր էլ քաղաքացիների ու տարբեր պաշտոնյաների կապը կրկին խզված է, ինչը ևս ապացուցում է, որ նախկինում գործող համակարգը չի վերացել։ Համակարգը չի փոխվել, որն ունի իր օրինաչափությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը։ 

Իսկ թե ինչո՞ւ փոխվեց նոր իշխանության սկզբնական վերաբերմունքը, քաղտեխնոլոգը շեշտում է. «Նիկոլ Փաշինյանի մոտ, հավանաբար, կային այն պատկերացումները, որ եթե լեգիտիմ իշխանություն է ձևավորվում, և պաշտոնների են նշանակվում այդ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչները, քաղաքացիները ոչ թե իր, այլ նրանց մոտ կգնան։ 

Սկզբնական շրջանում բավականին մեծ ոգևորություն կար, որ մեկ-երկու ամսում, ինչպես իրենք էին նշում, նախկին 30 տարվա ավերված պետությունը շատ արագ կսկսեն վերականգնել, և արդարություն կհաստատվի։ 

Դա էր պատճառը, որ մեծ ոգևորությամբ էին փորձում քաղաքացիների հետ հարցեր լուծել։ Մինչդեռ մեկուկես տարի անց տեսանելի է, որ նրանք չեն կարողանում հարցեր լուծել, և այդ հանգամանքը քաղաքացիներին կրկին կառավարության շենք է տանում, ինչն արդեն զայրացնում է իշխանությանը, որովհետև իրենք էլ հասկանում են, որ չեն կարողանում հարցեր լուծել։ 

Իսկ ավելի շատ զայրացնում է այն, որ քաղաքացիներն էլ են սկսում հասկանալ, տեսնել, որ իշխանությունները ոչնչի պիտանի չեն, որ պարզապես ապիկար են այդ առումով։ Իշխանությունները ոչ միայն բավականին մեծ խոստումներ են տվել, այլև մտածել են, որ դրանք հեշտ կարելի է իրագործել։ 

Իրենց մոտ պետական կառավարման համակարգի մասին պարզ պատկերացում է եղել, ըստ որի՝ եթե «գող, հանցագործ կամ թալանչի» չինովնիկին փոխում ես ու ազնիվ մարդու ես նշանակում, խնդիրն ինքնըստինքյան լուծվում է։ Լուծում տալու անկարողության հոգեբանական կողմը կա, որը դրսևորվում է հենց իշխանության դժգոհությամբ։ 

Իհարկե, չենք ժխտում, մեկ-երկու խնդիր լուծել են, բայց հարցն այլ է. մտածում էին, որ եթե «վատերը» գնան ու «լավերը» գան, ամեն ինչ լավ կլինի։ 

Վարչապետը հայտարարում էր կախարդական փայտիկի մասին։ 

Այդ կախարդական փայտիկը սկսում է չաշխատել»։ Մեր զրուցակիցը շեշտեց՝ իշխանությունները լավ են հասկանում, որ եթե այս հոգեբանական խնդիրը շարունակվի և խորանա, ապա իրենց համար ոչ ցանկալի հետևանքներ կարող է ունենալ։ 

«Մասնավորապես, իրենք հասկանում են, որ քաղաքական դաշտում կարող է ի հայտ գալ մեկ այլ ուժ, իսկ հասարակության խմբերը, որոնք ուզում են իրենց խնդիրներին լուծում տրվի, բայց հասկանում են, որ այսօրվա իշխանության պարագայում դա այլևս անհնար է, կարող են թեքվել նոր ձևավորվելիք ուժի կողմը։ 

Սա իր հերթին նշանակում է, որ կա՛մ հերթական, կա՛մ արտահերթ ընտրություններում նրանք կարող ենք պարզապես պարտվել ու հեռանալ քաղաքական թատերաբեմից։ Ի դեպ, ավելի հավանական են արտահերթ ընտրությունները։ 

Իրենք հասկանում են, որ այս խնդիրները հենց այնպես չեն մարելու, իսկ լուծում կարող է լինել այդ խմբի շրջադարձը դեպի ապագայում ձևավորվելիք քաղաքական այս կամ այն ուժի կողմ։ 

Ի դեպ, եթե այս առաջնորդը չի կարողանում լուծել խնդիրները, հասարակությունը անմիջապես նոր առաջնորդ կփորձի գտնել, իսկ այդպիսի առաջնորդներ կարող են ի հայտ գալ»,ընդգծեց քաղտեխնոլոգը։ 

Նրա խոսքով, ընդդիմության նկատմամբ ջղաձիգ վերաբերմունքը պետք է դիտարկել նույն՝ անփոփոխ համակարգի տրամաբանության մեջ։ 

«Իշխանության ներկայացուցիչները, իհարկե, սոցիալական ցանցերի, իրենց «լայվերի» միջոցով գրում են, որ այս կամ այն հարցերը լուծվում են, բայց նաև հասկանում են, որ տրամադրությունները բավականին արագ են փոխվում։ 

Ընդ որում, տրամադրությունները փոխվում են իրենց իսկ որակած «պողոսների մոտ», որոնց աջակցությամբ իշխանության գլուխ եկան։ 

Իսկ տրամադրությունները հենց այնպես չեն փոխվում կամ գոլորշիանում։ Եթե փոխվում են, նշանակում է, որ դրանք կարող են թեքվել դեպի թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական և թե՛ նոր ձևավորվելիք ուժերի կողմ։ 

Տեսնելով, որ հարցերը չեն կարողանում լուծել, բայց տրամադրությունները թեքվում են դեպի այլ ուժերի կողմ, իշխանությունները փորձում են վերացնել այդ ուժերին, որպեսզի տրամադրությունները գնալու տեղ չունենան։

Սա ավտորիտար կառավարման համակարգին բնորոշ երևույթ է, հատկապես, երբ ղեկավարը ինքը ավտորիտար մտածելակերպ ունի»,-ասաց նա։ 

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, սակայն, իշխանությանն ընդհանրապես չի հաջողվում վերոնշյալ նպատակն իրագործել։ 

 

«Պատճառն այն է, որ հիմա ամբողջովին այլ իրավիճակ է, և նման չէ այն պատկերին, որը կար մեկուկես տարի առաջ։ Հիմա չկա հեղափոխական էյֆորիան։ 

Մեկուկես տարի առաջ իշխանությունների ասածը բավականին մեծ թվով քաղաքացիների համար աքսիոմա էր, և եթե իշխանությունը ասեր՝ մածունը սև է, զգալի հատվածը միանգամից ընդունում էր դա։ Հիմա այդպես չէ։ 

Առանձին բողոքող խմբերին, որոնց մասին արդեն խոսեցինք, պարզ է դառնում, որ այս իշխանությունը ոչ մի բնագավառում հաջողություն չի ունենում։ 

Այո՛, մանր-մունր հարցերում հաջողություններ կան, բայց դրանք չպետք է շփոթել առաջնային ու գլոբալ հարցերի հետ։ Եթե դու ինչ-որ ոլորտում հաջողություն են ունենում, դա չի նշանակում, որ մեծ իմաստով հաջողություն ես ունենում։ 

Երբ տրամադրությունները փոխվում են, մարդիկ չեն համաձայնում, որ մածունը սև էր։ 

Ընդհակառակը՝ սկսելու են հակաճառել ու ասել, որ մածունը ոչ թե սև է, այլ՝ սպիտակ։ 

Սա հասկանալով՝ իշխանություններն անընդհատ փորձում են «ջարդել» ընդդիմադիր կառույցներին, որ այդ տրամադրությունները նրանց կողմը չթեքվեն, ինչը, այդուհանդերձ, արդեն հակառակ ռեակցիան է առաջացնելու, որովհետև արդեն ձևավորվում է մոտավորապես այն իրավիճակը, ինչը կար երրորդ նախագահի կառավարման վերջին տարիներին։ 

Որքան երրորդ նախագահը փորձում էր ընդդիմադիր ուժերին «ջարդել», քաղաքական խաղից դուրս հանել,այնուամենայնիվ, հասարակության մոտ իշխանությունների կողմից կիրառվող այդ էֆեկտը որևէ ազդեցություն չթողեց։ Շատ կարճ ժամանակ հետո հասարակությունն իշխանության դեմ պայքարելու գործիքներ գտավ։ 

Հիմա նույն գործընթացն է, պարզապես տարբերությունը հետևյալն է. նախորդ գործընթացը տեղի ունեցավ երրորդ նախագահի կառավարման վերջին տարիներին, հիմա՝ չորրորդ ղեկավարի կառավարման մեկուկես տարվա ընթացքում։ 

Մեծ հաշվով, վարչապետի կամ իշխող քաղաքական թիմի «պրեսսինգն» ընդդիմադիր այս կամ այն ուժի վրա այլևս մեծ իմաստով արդյունք չի տալու։

 Կարող է ինչ-որ մի ուժի ինչ-որ մի ժամանակահատվածի կտրվածքով հաջողվի ինչ-որ բան անել, բայց լայն առումով ազդեցություն չի ունենալու»,նկատեց քաղտեխնոլոգը։ 

Երրորդ բաղադրիչը, որը նույնպես բխում է չփոփոխված համակարգի կանոններից, ըստ քաղաքագետի, երկակի ստանդարտներն են։ 

Մասնավորապես, խոսքն այն մասին է, երբ նույն երևույթն իշխանության պարագայում նույն իշխանության կողմից որակվում է օրինական, ընդդիմության պարագայում՝ առնվազն անընդունելի։

«Այդ երևույթը նորություն չէ։ 

Անցած երեսուն տարիների ընթացքում անձամբ ես ականատես եմ եղել օրինակների, երբ իշխանության պարագայում երևույթը դիտարկվել է կառուցողական, իսկ ընդդիմության դեպքում՝ ապակառուցողական։ 

Դիտարկելով այս երևույթը և այն զուգորդելով մեր զրույցի ընթացքում շոշափած մյուս խնդիրներին, կարող ենք ասել, որ անցած տարի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո կառավարման համակարգն անփոփոխ մնաց։ 

Սուպերվարչապետական կառավարման համակարգն իր կանոններն ունի, և քանի դեռ այն կա, մենք միշտ նման խնդիրների ենք բախվելու։ 

Այդ համակարգը պարտադրում է այնտեղ եղած մարդկանց խաղալ իր կանոններով, ստիպում բոլորին ընդունել դրանք։ 

Կա՛մ վերացնում ես համակարգը, և Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգ է ձևավորվում, կա՛մ ստիպված ես խաղալ այն կանոններով, որը թելադրում է ներկայիս համակարգը»,-եզրափակեց քաղտեխնոլոգը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան