Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿՈՐԱԾ ԵՐԿԻՐԸ

«Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։

ԵՍԱՅԻ 65. 11-12

Այն ժամանակից, երբ եղել են այս դեպքերը, ոչինչ չի մնացել, ոչ մի պատմիչ չի գրել, ու ոչ մի հիշատակարան չի պահպանվել: Միայն քայքայված ու մաշված մագաղաթի թերթեր, որոնց կտորներն իրար միացնելով հնարավոր եղավ իմանալ այս ողբերգական պատմության սկիզբը... 

Դա եղել է այն անհիշելի ժամանակներում, երբ մարդիկ չարաչար խաբվեցին բախտից: Խավարի մեջ էին, ու ոչ ոք նրանց հույս չէր տալիս: Երկրի հեռավոր գյուղերից ու քաղաքներից խուռներամ խմբերով եկան հավաքվեցին ի մի` պարզելու համար, թե ինչու ոչ ոքի այլևս չեն հավատում: Նրանք ամեն բան տեսել էին, շատ թագավորների` գողերի ու ավազակների, հարուստների ու ընչաքաղցների: 

Դրանց բոլորին էլ պիտի դատել՝ ասաց նրանցից մեկը, որ բոլորից բարկացած էր խոսում: Եթե բարկանալ գիտի, թագավորել էլ կարող է` մտածեցին մարդիկ և իրենց ձեռքերի վրա նրան պալատ տարան: 

Մի ակնթարթում հավատը վերականգնվեց` մեղավորներ փնտրելն այդ երկրում դժվար չէր` նոր թագավորը նրանց անձամբ էր ճանաչում: Եվ սկսեցին բռնել հանցավորներին, ինչը մեծ խանդավառություն առաջ բերեց: Բռնում էին ու դատում, կանչում էին ու պախարակում ժողովրդի աչքի առաջ: Արդեն կարելի էր նրանց անունները տալ բարձրաձայն, խոսել թալանածի ու գողացածի մասին:

Ամեն օր արքայական սուրհանդակները դևերի տեսքով անցնում էին գյուղից գյուղ ու քաղաքից քաղաք` տանելով հրամաններն ու կալանքի ենթակաների ցուցակները: Արքայական հրովարտակով դատն ու դատաստանն այլևս միակ ուրախությունն էին լինելու աղքատ ժողովրդի համար: Պալատական իշխաններն, արքայական բանբերներն ու նրանց առաջնորդ դևերը շրջում էին ողջ երկրով մեկ` ատելությունը հռչակելով սուրբ զգացում: 

Երկրում համատարած ցնծություն էր, բայց նոր թագավորին դա չէր գոհացնում: Նա պահանջում էր շատերին դատել ու շատ դատել ու հատկապես նրանց, որոնք սուրբ էին համարվում: Կեղծ է դրանց սրբությունը, դատեք, հետո կիմանաք` ասում էին պալատական իշխանները: Եվ սկսեցին դատել վարդապետներին, ուսուցիչներին, զինվորականներին: Փակեցին, արգելեցին հավատացյալ ժողովրդի մուտքը Եկեղեցի: Բա էս երկրում կարգին մարդիկ էլ չկա՞ն` հարցնում էին մի քանի անխելք ու անհասկացող գյուղացիներ: Կա՝ պատասխանում էին պալատական իշխանները, դա մեր թազա թագավորն է, մնացածը` էդ վարդապետները, զինվորականները, ուսուցիչները, բոլորը մասնակցել են թալանին ու պիտի դատվեն: Այսպես բոլորին դատեցին, և երբ էլ մարդ չմնաց չդատված, լուրեր տարածվեցին, թե հիմա էլ թազա թագավորին են դատում: 

Առաջ վատ էր, հմի ավելի վատ ա, ասին գյուղացիք` ու հենց էդ խոսքին լսվեց մի ահասարսուռ դղրդոց, երկինքը փուլ եկավ, խավար իջավ երկրի վրա: Երկրաշարժ ա` հասկացան մարդիկ ու վազ տվին իրենց տները` տնեցոնց փրկելու: Խավարի մեջ անցան օրեր ու ամիսներ` երկինքը չէր լուսանում, միայն խելահեղ հողմը երբ դադարեց, տեսան, որ երկիրը չկա: Ով մնացել էր ու դեռ շարժվում էր կիսախավարի մեջ, գնաց դեպի Եկեղեցին, որ կիսաքանդ, բայց դեռ կանգուն էր ավերակների մեջ: Եկեղեցու մուտքի մոտ ծնկաչոք աղոթում էր մեծ Առաջնորդը: Էս ի՞նչ էղավ, Սուրբ հայր՝ լաց լացեցին մարդիկ ու հիշեցին, թե առաջ որքան են սիրել էս հին Եկեղեցին, որի պատերը սև են, դուռը սև է, բայց ինքը Կամակատար սուրբ անունն ուներ: 

Երկրաշարժ է, զավակներս՝ ասաց Առաջնորդը, շատ վնասներ ունենք, բայց մեզ երկրաշարժը չէ, որ զարկեց, մեր պապերը երկրաշարժ շատ են տեսել: Անօրինությունները ձեր մեջ են, դևերը ձեր մեջ են, դուք պղծել եք ձեր սիրտն ու հոգին: Ձեր շուրթերն անօրինություն են խոսում ու անիրավություն են խորհում ձեր լեզուները: Օձեր եք աճեցնում ու սարդոստայններ հյուսում` միմյանց դեմ: Տեսեք` ամենքդ էլ կուրացել եք ու չգիտեք, թե ինչ է իմաստությունը: 

Ատելությամբ երկիր չեն պահում` դուք միայն պարսավագրեր եք գրում իրար դեմ: Լսեցեք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ: Լսեցեք ինձ և դուք բարիքներ կճաշակեք: Ես ձեր առաջ բացում եմ նոր կյանքի վարագույրը, ես կանչում եմ ձեզ, ով ծարաված հոգիներ, որ ձեզ ջուր տան: Եվ դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք և ձեզ սնունդ կտան առանց արծաթի և ձեզ գինի կտան առանց վճարելու: Գնացեք, ձեր մեջ գտեք ձեր կորած երկիրը: Եվ այդժամ հաց կունենաք քաղցածներին բաժանելու համար, և հանդերձներ կգտնեք մերկերին ծածկելու համար: Այդժամ այգաբացի պես պիտի ծավալվի ձեր լույսը, և արագորեն պիտի հասնի ձեր ապաքինումը, և ձեր առջևից պիտի ընթանա արդարությունը, և Աստծո փառքը պիտի պահպանի ձեզ, և այնժամ պիտի Աստված կանչեք, ու Աստված պիտի լսի ձեզ...

 

Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել