Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Եվ ամոքող լույսի մի շիթ, 

մտքի բեկում հանկարծակի,

 ինձ տարավ մի ծանոթ երկիր, 

որ նրա մեջ հավերժ փակի: 

Ինձ տարավ մի ծանոթ երկիր, 

ինձ տեսնելով` պապերը իմ, 

խրճիթների մեջ զայրացած` 

գդակներն են խփում գետնին:

 Խրճիթների մեջ զայրացած` 

սպասում են, որ գնամ ներս, 

ու ճռռում է դուռն անցյալի` 

հին ջրհորի ջրհանի պես:

 Ու ճռռում է դուռն անցյալի, 

ներս գնալ չեմ համարձակվում,

և օրերիս ամբոխն անձայն 

ահա վրաս է հարձակվում: 

Եվ օրերիս ամբոխն անձայն հալածում է չար ու անհաշտ, 

նրա քինոտ հայացքի տակ 

ես մոլորված փախչում եմ դաշտ: 

Նրա քինոտ հայացքի տակ 

դուրս են գալիս խրճիթներից 

դեռ զայրացած պապերը իմ 

ու գալիս են իմ հետևից: 

Դեռ զայրացած պապերը իմ 

ինձ գտնում են դաշտում ընկած, 

նախատինքի բարի ամպ են 

մորուքները սպիտակած:

 Նախատինքի բարի ամպ են. 

ինչու՞ մի լավ ինձ չեն թակում, 

հայացքները դեռ հույսով լի` 

նորից ինձ ետ են ուղարկում: 

Հայացքները դեռ հույսով լի 

ճամփում են ինձ նորից երկիր, 

-Դու օրերին չդառնաս կեր, 

և մեր խոսքը շարունակիր: 

Դու օրերին չդառնաս կեր, մեր արյունն է քո մեջ հևում

մի վախենա մշուշներից, 

հեռվից մենք քեզ ենք հետևում...

ՆԱԽԱՏԵՑԵՔ, ՀԱՅՐԵՐ

Նախատեցեք, հայրեր, 

Մաշտոց, Նարեկացի, Խորենացի, 

և պատմիչներ` ամպե ճերմակ հոգիներով, 

ե՞րբ քայլեցի ձեր ցույց տված ճամփաներով... 

Դատարկ եմ ես, ու սրտիս մեջ

 ոչ մի մասունք չի մնացել, 

և դատարկ է այս հարգարժան աղմուկը մեծ` 

դատարկ օրեր, դատարկ դեմքեր, 

դատարկ հարցեր... 

Ես գրում եմ տողեր հոգնած ու նվաղուն, 

ստեղծում եմ մեռնող խոտեր, 

իսկ ձեր խոսքը ժայռ է ամուր` 

ժամանակի խարտոցի դեմ ամուր կեցած, 

գետ է զուլալ,

 որ միշտ պիտի մեր մեջ հորդեր, 

սակայն իմ մեջ մանկությունից 

չեն փոխել հուն 

ու կծկվել մնացել եմ`

 անձնականիս տանիքի տակ լավ թաք կացած... 

...Նախատեցեք, հայրեր, 

Մաշտոց, Նարեկացի, Խորենացի 

և պատմիչներ` ամպե ճերմակ հոգիներով,

այս երերուն ու նվաղուն հոգին սնեք 

ձեր խոսքերի ներհուն ուժով, 

գոտևորեք, հանեք ոտի, 

որ վայր չընկնեմ վախկոտի պես, 

երբ ժամը գա 

Գարնանային Մեծ Որոտի... 

Նախատեցեք մեզ, 

մեր հայրեր...

 

***

Երբ խոսեմ Քեզ հետ, 

մաքուր մտքերի ավիշը թող որ իմ մեջ բարձրանա... 

և Քեզ տեսնելու մեծ ցանկությունից` 

աչքերս... ծաղկեն: 

Ես երանության հովն եմ զգացել, 

թույլ տուր մատնվել նրա հոսանքին... 

Ահա նավակն իմ` 

օրհնության պայծառ Քո առագաստով, 

թող որ հասնեմ Քեզ առանց վթարի... 

Թող չթափանցի իմ մարմնի մեջ աղմուկը կյանքի, 

և սիրո ծիլն այս չզոհվի հանկարծ` 

երկրաշարժերից մարդկային հոգու... 

Դու ինձ օրհնության շապիկ հագցրու, 

մինչև սկսվի ավետիսը Քո առավոտների, 

մինչև իմ հոգին աղավնու նման փետուրավորվի, 

թևերն ամրացնի, 

սովորի թռչել, 

Դու ինձ օրհնության շապիկ հագցրու...

Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու