Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դանակահարություն Վարդենիսում. կա 2 տուժած Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից. ԱԳՆ Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի նախագահի առաջին տեղակալ Ռուսական թերթը հայտնել է Փաշինյանի մոտ «սուր նեւրոզի» մասին Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն. Վիտալի Բալասանյան Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մայրաքաղաքում գրեթե 95 տոկոսով լուծվել է. փոխնախարար 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

Նարեկիս ծնունդը երրորդ կյանքի հնարավորություն է. Նելլի Չարչյան

Աղետալի երկրաշարժը շատ ընտանիքների ծուխը մարեց, քանդեց տան պատեր, վերացրեց օջախի հյուրընկալ դռներ: Մարդկային կյանքերը դարձան պանելների տակ մահվանը սպասող դատապարտյալներ: Եթե մարդուն տրված է հայտնվել կյանքի ու մահվան խաչմերուկում, ապա կանաչ լույս կվառվի ու կյանքը կփախցնի քեզ մահվան ճիրաններից ` տալով ապրելու երկրորդ հնարավորություն:

Past.am-ի զրուցակիցն է Սպիտակի Նալբանդ գյուղում ծնված ԱԻՆ աշխատակից, «Փարոս» ներառական երգչախմբի երգչուհի Նելլի Չարչյանը, ով սայլակի վրա է երկրաշարժի հետևանքով:

Սպիտակի Նալբանդ գյուղում եմ ծնվել ու ավելի երկար տարիներ ապրում եմ սայլակի վրա , քան քայլելով եմ ապրել :14 տարեկան էի , որ երկրաշարժն եղավ : Մինչև դեկտեմբերի 7- ը ամեն օր մղձավանջային երազներ էի տեսնում , չէի ուզում դպրոց գնայի : Այդ օրն էլ հայրս ստիպողաբար դպրոց ուղարկեց , ուշացած լացած գնացի : Պատմության դասն էր ու րոպեներ հետո ամեն ինչը փլատակ էր : Դպրոցը հավասարվել էր հողին :

Հայրս ինձ գտել էր երկու ժամ հետո , կողքիս աղջիկը խոսում էր , շարժվում ու աչքերը բաց մահացավ : Վախից սարսափած , անմարդկային ցավերի մեջ ինձ տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց : Առանց անզգայացնելու , տեղային ներարկումներով վիրահատել : Հետո Երևան տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց ու նորից վիրահատությունների շարք ` կոտրվել էր գլուխս , ողնաշարս ձախ ձեռքս : Կյանքիս չափ շնորհակալ եմ բժիշկ Դավիթ Պատրիկյանին ինձ ապրեցնելու համար : Ողնաշարիս մեջ երկաթներ էին տեղադրել հայկական համայնքի ջանքերով արդեն 15 տարեկանում ինձ տեղափոխեցին ԱՄՆ ` բուժումը շարունակելու : Վեց ամիս մնացել եմ հիվանդանոցում :

Ընտանիքս վատ պայմաններից ելնելով հեռացավ ՌԴ ապրելու : Ես չէի ցանկանում , բայց քանի որ անչափահաս էի նորից իմ կամքին հակառակ հետևեցի նրանց : 16 տարեկանում ոտքիս վիրահատության համար նորից Հայաստան եկա ` ինձ մոտ գանգրենա էր սկսվել , անդամահատեցին ոտքիս մատներից մեկը:

Որոշեցի հետ չեմ գնալու Ռուսաստան: Գնացի հայրենի գյուղ: Ինձ գերմանական Կարմիր խաչը տնակ էր հատկացրել, որը տվյալ պահի գյուղապետը առանց ինձ տեղյակ պահելու տվել էր, կամ վաճառել էր ուրիշի: Արդեն չափահաս էի ու կապի միջոցով իմացա , որ «Փարոս»-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը փնտրում է ինձ:

Սկսեցի երգել Երգչախմբում , օգնեց նաև կեցության հարցում , միաժամանակ աշխատանք գտա ԱԻՆ-ում: Սոցցանցի միջոցով ծանոթացել եմ Նարեկիս հոր հետ, կարճ ժամանակ հանդիպելուց հետո հեռացավ մեզնից:

Ծնվեց Նարեկս, որդիս արդեն վեց տարեկան է:

Թեև մենակ եմ մեծացրել, սակայն շնորհակալ եմ Աստծուն, անմարդկային ցավեր ապրելուց հետո որդիս պարգև է ինձ` երրորդ հնարավորություն ապրելու համար:

 

website by Sargssyan