Ծիծաղելի է բուն խնդիրը ստվերել երկրորդային մանրուքներով. Շաքե Իսայան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑPast.am -ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը
Տիկին Իսայան, կարծես թե ԲՀԿ-Քաղաքապետարան փոխհրաձգությունը որոշակիորեն հանդարտվել է, բայց այնուամենայնիվ, որոշ լուրեր շարունակում են ակտիվ շրջանառվել:Մասնավորապես այն, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան:
- Թույլ տվեք հստակ ընդգծել, որ այս թեմայի հետ կապված առհասարակ ես տեսնում եմ միտում՝ երկրորդային, մանր խնդիրներով ստվերել և ծածկել բուն խնդիրը, որը հետևյալն է՝ քաղաքապետարանը չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել պոտենցիալ ներդրողների համար:Եվ պարզապես ծիծաղելի է, որ բուն էությունը թողած՝ ընկել ենք թագավորի մեծ տղա՞ն է եկել,թե՞ փոքր: ԱՄԷ-ի դեսպանատունը Հայաստանում ևս պարզաբանում տարածեց՝ հաստատելով, որ ԱՄԷ-ի նախագահի որդին բիզնես այցով եղել է ՀՀ-ում:Կարծում եմ ձեր նշած թեզը շրջանառելն այլևս խայտառակություն է և չի կարելի այդքան մանրանալ:
- Ի դեպ, լուրեր են շրջանառվում նաև, որ այդ ներդրումների մեջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է՝ հետապնդել է իր շահը: