Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբու փոխարժեքը ավելացել է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տարածաշրջանում հերթական երկրաշարժն է արձանագրվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գազ չի լինի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կկայանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 14.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Բժիշկներն ասում են` ժամանակ չունեմ, բայց ես չեմ պատրաստվում մեռնել». Նարինե Ոսկանյան Եվրոպական ինդեքսներն աճել են Տիգրան Ավինյանը տեղեկացնում է Պետք է ինչ-որ լծակ լինի, որ այն կազմակերպությունները, որոնք չարամիտ կերպով կխախտեն հակահամաճարակային կանոնները, չօգտվեն 23-րդ աջակցության ծրագրից. վարչապետ Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին (լուսանկարներ) Սուբսիդավորված վարկեր՝ կոնյակագործ և գինեգործ ընկերություններին. Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիրը Արթուր Վանեցյանը դեռ կանդրադառնա համաճարակի հետևանքներին Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբու փոխարժեքը ավելացել է Սոսը վերադարձավ Տավուշ. հակառակորդի հարձակումից զոհված շիրակցի կապիտանի հուշաքարը տեղադրվել է Այգեձորում Հայտնի է, թե երբ Ռուսաստանը կարող է սկսել դեպի Հայաստան կանոնավոր չվերթները Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը. աջակցություն կցուցաբերվի տուրիզմի ոլորտին Գագիկ Ծառուկյանը դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն

Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռման հուշագիրը շանտաժի արդյունք է. Հունաստանի ԱԳ նախարար

 

Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռնման հուշագիրը շանտաժի արդյունք է, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիքոս Դենդիասը ANT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ դրանում բացակայում է բովանդակությունը:

 

Նա ընդգծել է, որ նրանք արել են դա Հունաստանի վրա ճնշում գործադրելու համար: «Այդ քայլն ակնկալվում էր հուլիսից, ձեռնարկվել էին մի շարք քայլեր եւ գործողություններ դրանից խուսափելու համար»,-ասել է Դենդիասը: «Սակայն Տրիպոլիի կառավարությունը ենթարկվել է շանտաժի Թուրքիայի կողմից գեներալ Խաֆթարի զորքերի գործողությունների արդյունքում եւ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր: Հունաստանը պատրաստում է համապատասխան նամակը Միավորված Ազգերի Կազմակերպությանն ուղարկելու համար եւ կձեռնարկի բոլոր միջոցները միջազգային եւ ծովային իրավունքի շրջանակում, որոնք կցուցադրեն, որ դրանում ամբողջովին բացակայում է բովանդակությունը»:

 

 

Նա ընդգծել է, որ Հունաստանը խաղաղասեր երկիր է, որը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: «Հունաստանը չի հավատում ուժի միջոցով վեճերի հանգուցալուծմանը: Սակայն դա չի նշանակում, որ նա հնարավորություն եւ կամք չունի իր ազգային տարածքները պաշտպանելու համար»,-ասել է ԱԳ նախարարը:

website by Sargssyan