Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ռոմա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Սերժ Սարգսյանին սպանեն. Արարատի մարզպետ 23:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»․ Փաշինյանը՝ գրիչ նվեր ընդունելու սիրահար (տեսանյութ) Կարո՞ղ է մի օր մեղադրվեմ գումարով Թավշյա հեղափոխությանը մասնակցելու մեջ. Շահեն Հարությունյան Ավելի քան 200 գինեկոլոգներ անհանգստացած են Ռազմիկ Աբրահամյանի պատվի համար. ստորագրություններով բաց նամակն ուղարկել են պաշտոնատար այրերին Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ (ֆոտո) «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ Աղքատության մակարդակը Հայաստանում 2018-ին նվազել է 2.2 տոկոսով Շուկաներում ձիու միս են վաճառում. «շանտղությունը» շարունակվում է (լուսանկարներ)

Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ»-ը Դեկտեմբերի 8-ին մի քանի խախտումներ է արձանագրել Կոշ համայնքում` ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես` ընտրողներին ուղղորդել են ընտրատեղամաս:

«Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով այդ պահին ընտրող և չունենալով ներկա գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ:

Տեղամասային կենտրոնի շրջակայքում պարբերական բնույթ են կրել մարդկանց և մեքենաների կուտակումները, որոնք դիտորդների գնահատմամբ կապված են եղել վերոնշյալ անձանց ուղղորդող գործունեության հետ: Կուտակումներում և ընտրողների տեղափոխման գործին լծված մեքենաների պետհամարանիշներն են՝ 36PO856, 36OJ256:

Հանձնաժողովի նախագահը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կրկնվող պրակտիկան դադարեցնելու համար, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանը ցրել է կուտակումները միայն դիտորդների հորդորներից հետո»,-գրված է «Անկախ դիտորդ»-ի ֆեյսբուքյան էջում:

   

website by Sargssyan