Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ ճնշում­նե­րը շարունակվում են

АНАЛИТИКА

2019 թվականն աչքի ընկավ դատական համակարգի նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող տոտալ ճնշումներով։ 

Ժողովրդավարական երկրներում իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) միջև հավասարակշռության և փոխզսպումների ապահովումը կարևոր սկզբունքներից մեկն է, սակայն Հայաստանում իշխանության ճյուղերը զսպելու և հակակշռելու փոխարեն առաջին երկուսը կոշտ միջամտություն են ցուցաբերում երրորդի գործունեության առումով՝ նպատակ դնելով ունենալ գրպանային արդարադատություն, ինչը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ։ 

Եվ քանի որ դատական իշխանության գոնե որոշ մասը իշխանափոխությունից հետո պահպանել էր իր ինքնուրույնությունը, շատ արագ հայտնվեց հարվածների տակ։ 

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը մայիսին, երբ դատարաններն իրենց քիմքին ու քաղաքական նախընտրություններին չհամապատասխանող որոշումներ ընդունեցին, քաղաքացիներին կոչ արեց արգելափակել առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ դատավորները, փաստաբանները և դատարանների աշխատակիցները հնարավորություն չունենան մտնել դատարանների շենքեր: 

Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում իրականացվելիք վեթինգի մասին։ 

Սակայն գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ներգործությունները սրանով չսահմանափակվեցին։ 

Կոնկրետ ճնշումների տակ հայտնվեց Սահմանադրական դատարանը, որը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է։ 

Իշխանություններին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը, և իրենք չունեն լծակներ ՍԴ անդամների վրա ազդելու համար, քանի որ նրանք պաշտպանված են Սահմանադրությամբ։ 

Այդ իսկ պատճառով էլ մերձիշխանական շրջանակների կողմից հորինվեց ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին պատմությունը, թե իբր ՍԴ դատավորները ժողովրդին չեն ներկայացնում և այլն։ 

Դրան զուգահեռ ՍԴ անդամների և մանավանդ նախագահի վրա գործի դրվեցին տարբեր ճնշամիջոցներ՝ ընդհուպ քրեական գործեր հարուցվեցին, նրանց գործունեությունը հրապարակայնորեն պախարակվեց։ 

Սակայն այս իրադարձությունները աննկատ չմնացին միջազգային հանրության ուշադրությունից։ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն դատական համակարգի նկատմամբ իրագործվող ճնշումները համարեցին անընդունելի։ 

Զգուշանալով միջազգային կոշտ արձագանքից՝ իշխանությունները առաջ մղեցին Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը, որով նախատեսվում է, որ կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու դեպքում մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ՍԴ անդամ նշանակված և նույն գլխի ուժի մեջ մտնելուց հետո իրենց պաշտոնավարումը շարունակած անձինք կարող են դիմել վաղ կենսաթոշակի: 

Այս դեպքում ևս պահպանվում է վերջիններիս աշխատավարձի չափով վաղ կենսաթոշակ ստանալու իրավունքը: 

Ստացվում է, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուց հետո նրանց աշխատավարձը պահպանվելու է, և անաշխատ աշխատավարձ են ստանալու, ինչն անընդունելի է հարկ վճարողների և թոշակառուների համար, քանի որ իշխանություններն իրենց քաղաքական շահերն առաջ տանելու համար հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը։ 

Եվ ուշագրավ է, որ եթե յոթ դատավորները միասին միանգամից հրաժարականի դիմում ներկայացնեն, ապա այդ վաղաժամ կենսաթոշակի ծախսերը կկազմեն շուրջ 630 միլիոն դրամ: 

Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե ՍԴ դատավորները համաձայնեն իշխանությունների առաջարկած պայմաններին և վաղաժամ թոշակի գնան, ապա դրանից տուժելու է իրենց հեղինակությունը։ 

Ուստի պատահական չէ, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ոչ մի դատավոր համաձայն չէ իշխանությունների առաջարկած պայմաններին (դե, գուցե բացառություն լինի Ֆելիքս Թոխյանը)։

 Այս պայմաններում ՍԴ-ն վերակազմավորելու համար մեկ տարբերակ է մնում՝ սահմանադրական փոփոխությունները։ 

Իշխանությունները նպատակ ունեն 2020թ. սկզբին նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը և հանրաքվեի միջոցով ընդունել նոր Սահմանադրություն։ 

Սակայն հաշվի առնելով, որ իշխանությունների վարկանիշը վերջին շրջանում սրընթաց անկում է ապրում, ապա բացառված չէ, որ սահմանադրական փոփոխությունները ավարտվեն լիակատար տապալումով:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ