Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ռիս­կը մեծ չէ». սպաս­վե­լիք թան­կա­ցում­նե­րի, տնտե­սա­կան աճի որա­կի և ար­տա­քին գոր­ծոն­նե­րի մա­սին

ИНТЕРВЬЮ

Խոսելով 2018 թվականի և 2019թ. 9 ամիսների ցուցանիշների մասին՝ ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը այն եզրահանգմանն է գալիս, որ ակտիվության բարձր տեմպերը շարունակվում են պահպանվել։ «2018թ.-ին տարվա կտրվածքով ունեցել ենք 5,2 տոկոս, բայց հիմա արդեն 9 ամսում ունենք 7,5 տոկոս տնտեսական աճ։ 

Ընդ որում, գնահատումներով այս տարի տնտեսական աճը 7 տոկոսի շրջակայքում կլինի»,«Փաստ»-ի հետ զրույցում ասաց նա։ 

Դիտարկմանը, թե տնտեսագետներն այս ընթացքում հատկապես որակական աճի խնդրի մասին են բարձրաձայնել՝ նա ընդգծեց. 

«Եթե խոսենք որակական աճի մասին, ապա տարբեր տեսակետներ կան այս առումով։ Իհարկե, պետք չէ ակնկալել, որ տնտեսությունում ամեն ինչ միանգամից կարող է փոխվել։ 

Այդուհանդերձ, եթե նախկինում աճի առյուծի բաժինն ապահովում էր հանքարդյունաբերությունը, արդեն ակնհայտ է, որ թե՛ նախորդ, թե՛ հատկապես այս տարի մեծ դերակատարում է սկսել ունենալ մշակող արդյունաբերությունը։ 

Ընդ որում, այդ տեմպը պահպանվել է ամբողջ տարվա ընթացքում։ Ավելին, երբ հուլիսին Թեղուտի հանքը վերաբացվեց, անգամ այդ պայմաններում մշակող արդյունաբերության մեծ դերակատարումը պահպանվեց։ 

Մյուս կարևոր հանգամանքն էլ զբոսաշրջության հատվածն է. ծառայությունների ճյուղում դրական միտում կա հենց զբոսաշրջության տեսանկյունից։ 

Մինչդեռ նախկինում խոսվում էր ծառայությունների ճյուղում միայն երեք խոշոր զարգացումների մասին, որոնք, այսպես ասած, ոչ արտահանելի ոլորտներ են և հեռանկարային զարգացման տեսանկյունից սահմանափակումներ ունեն։

 Խոսքը «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» (որի մեջ ներառվում են խաղատները, բուքմեյքերական ընկերությունները), ֆինանսական ապահովագրական գործունեություն և առևտուր ոլորտների մասին է»։

 Էդուարդ Հակոբյանը շեշտեց նաև ներդումների մասին՝ ընդգծելով, որ իրենց գնահատմամբ տնտեսության պոտենցիալ աճի գործոններից մեկն էլ այն է, որ ներդրումները դեռ շարունակվում են. 

«Իհարկե, դժվար է գնահատել, ասել, որ դա մեր սպասումներին համահունչ է, որ շատ ագրեսիվ կերպով ներդրումներ են արվում, բայց թե՛ անզեն աչքով, թե՛ վիճակագրությամբ երևում է, որ 9 ամսում մոտավորապես ներդրումների 5 տոկոս աճ ունենք»։ 

Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նվազել են, նա արձագանքեց. «Կդժվարանամ դրա դետալների մասին խոսել, բայց պետք է նշել, որ օտարերկրյա ներդրումների բավականին մեծ ներհոսք կա։ 

Այսինքն, օտարերկրյա ներդրումների մոտավորապես քսան տոկոս աճ ունենք 9 ամսվա համար, մոտ նույնքան էլ ուղղակի ներդրումների մասին է խոսքը»։

 Որպեսզի տնտեսական աճը որակյալ լինի, ըստ Է. Հակոբյանի, այդ աճն իր հետևից պետք է տանի զբաղվածների կլանումը, գործազրկության նվազումը և հասարակության բարեկեցության աճը. 

«Նշված առումներով առնվազն երկու կարևոր զարգացում է եղել։ 

Նախ՝ գործազրկության մակարդակը նվազում է։ Իհարկե, այս առումով քննադատություն կա առ այն, որ միգուցե ինչ-որ մասը պայմանավորված է ստվերից դուրս եկող աշխատողներով։ Այդուհանդերձ, եթե անգամ այդ հանգամանքով է պայմանավորված, դա ևս դրական երևույթ է։ 

Իսկ փաստը, որ աճի մեջ մեծ դեր են սկսել ունենալ մշակող արդյունաբերությունը, տուրիզմը և այլ ճյուղեր, իր հերթին նաև զբաղվածության էֆեկտ է ապահովում»։ 

Էդուարդ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք նաև հունվարի 1-ից 699 անուն ապրանքների գների բարձրացմանը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2020թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա ամբողջությամբ սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը։ 

Դիտարկմանը, թե մտահոգություններ կան հատկապես բնակչության կենսամակարդակի նվազման առումով, Է. Հակոբյանը նշեց. 

«Այո՛, հունվարից բարձրացումներ լինելու են։ Բայց թե՛ մեր, թե՛ Կենտրոնական բանկի և թե՛ տարբեր գնահատումներով, գնաճի վրա ազդեցությունը շատ փոքր է։ Այսինքն, 0,4-0,5 տոկոս գնաճի մասին է խոսքը, և պատկերացրեք, եթե մենք 4 տոկոս +- 1,5 թիրախ ունենք, այդ 0,4-0,5 տոկոսը գնաճի տեսանկյունից էական ռիսկ չէ։ 

Դա մեծ խնդիր կարող է լինել այն մարդկանց համար, որոնց սպառման զամբյուղում այդ ապրանքներն ավելի շատ են։ Բայց հարցը հետևյալն է. արդյո՞ք այդ 699 անուն ապրանքները հնարավոր չէ ներմուծել, օրինակ, ԵԱՏՄ տարածքից։

 Ընդ որում, որքանով ես եմ տեղյակ, այդ ցանկում այն ապրանքներն են, որոնք երրորդ երկրներից էապես չեն ներմուծվում։ 

Եվրոպայից կամ ԱՄՆ-ից մենք ավելի շատ տեխնոլոգիաներ ենք ներմուծում, բայց սպառողական ապրանքների մեծ մասն ավելի շատ ԵԱՏՄ տարածքից են ներմուծվում։ Մեծ հաշվով, ռիսկը մեծ չէ»։ 

Խոսելով տնտեսության զարգացման արտաքին ռիսկերից, մեր զրուցակիցն առանձնացրեց առևտրային պատերազմների, քաղաքական անորոշությունների հանգամանքները՝ բերելով Brexit-ի, Չինաստանի՝ արդեն դանդաղ աճի փուլ մտնելու օրինակները. 

«Նշենք նաև Ռուսաստանի հանգամանքը, որտեղ արդեն իսկ քննարկում են, թե ինչո՞ւ չեն կարողանում արագ աճ գրանցել։ 

Եվ այդ սահմանափակ հնարավորություններով մեր գործընկեր երկրներում մեր ապրանքների և ծառայությունների հանդեպ սահմանափակ կամ նվազող պահանջարկ է ձևավորվում։ Այս ամենը մեզ համար ռիսկ է։

 Իսկ ռիսկերը բալանսավորելու տեսանկյունից, այո, կարևոր է ներքին քաղաքականությունը։ 

Այս տեսանկյունից հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները կարողացել են ապահովել այն կայունությունը, որ դրսի շոկերը, զարգացումները էապես չփոխանցվեն մեր տնտեսություն»։  

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован