Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանում պետք է ծնվի մի երգ, որը կմրցակցի Jingle bells-ի կամ Happy birthday-ի հետ․ Նիկոլ Փաշինյան. Ուղիղ

БЛОГ

Past.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնում է, թե ինչ նպատակով են 271 միլիոն դրամ հատկացրել  ամանորյա միջոցառումների կազմակերպմանը։

 

Նրա խոսքով՝ առաջին նպատակն է, որ հնարավորինս մեծ թվով ՀՀ քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում․

 

«Կառավարությունը ամանորյա միջոցառումների համար մոտ 270 միլիոն դրամ է հատկացրել, սակայն խնդիրը բացարձակապես ուտելու-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցների վրա գումար ծախսելը չէ, որովհետեւ մենք սրանով լուծում ենք եւ այս ավանդույթը շարունակելով պետք է լուծենք սոցիալ-հոգեբանական, տնտեսական եւ գեղագիտական խնդիրներ։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են ՀՀ-ից դուրս, ինչը շատ լուրջ խնդիր է, որովհետեւ մեր երկրից գումարներն արտահոսում են։ Մենք խնդիր ենք դրել, որ հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։ Երեւանում ահա այս միջոցառումների կոմպլեքսը ունի այդպիսի նպատակ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ մեկ տարում այդ խնդիրը ամբողջապես չենք լուծի եւ այս ավանդույթը  ամեն տարի պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»։

 

Վարչապետի փոխանցմամբ՝ մյուս խնդիրն է խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը․

 

«Մենք սրանով ցանկանում ենք էլ ավելի խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը։ Հիմա, փառք Աստծո, բավականին մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ եւ մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը, որ Հայաստանը տուրիստների համար սեզոնայնություն չունենա»։

 

Նա շեշտում է նաեւ՝ պետք է սրբագրումներ կատարել Ամանորի բովանդակության եւ դրա սոցիալական ազդեցության մասով․ «Մենք ցանկանում ենք նաեւ որոշակի սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության եւ դրա սոցիալական ազդեցության տեսակետից։ Օրինակ՝ շատ է խոսվում այն մասին, թե արժի այդքան գումար ծախսել, երբ երկրում այդքան սոցիալապես անապահով կամ ոչ անապահով մարդիկ կան։ Այդ միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով նաեւ հենց առաջին հերթին ամենօրյա ավանդական ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որ իրենց ունեցած հնարավորություններրի սահմանում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Երեւանի կենտրոնում։ Նկատի ունեմ, որ այդ հատվածում նաեւ աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր։ Մարդիկ կարող են իրենց երեխաներին վերցնել, գալ, Երեւանի 2750-ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, հոթ-դոգեր, համբուրգերներ, եւ մարդիկ կարող են մեկ բրդուճով եւ մեկ բաժակ գինիով իրենց երեխաների հետ գեղագիտական այդ նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով բոլորովին նոր որակի մթնոլորտ ստանալ Ամանորը նշելիս»։

 

Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 5-ը Երեւանի կենտրոնում միջոցառումներ են լինելու․ «Երեւանի 2750-ամյակի այգում եւ Հանրապետության հրապարակում ամենօրյա համերգներ են լինելու։ Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց եւ իրենց հարեւանների սեղաններին, այլ բեմերին, որ իրենց վիզուալ գեղագիտությունը զարգացնեն»։

 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ նոր հայկական երգ պետք է պոպուլյար դառնա․ «Ես խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար են, եւ ոչ թե հայկականը, եւ ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ինչպես նաեւ ծննդյան տոնակատարոթյունների համար, եւ պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը։ Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ եւ կմրցակցի jingle bells-ի կամ happy birthday-ի հետ»։

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию