Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մենք՝ հա­յերս, շատ հա­ցա­կեր ենք». Դա­վիթ Պի­պո­յա­նը՝ ճիշտ սննդա­կար­գի կա­րև­ո­րու­թյան մա­սին

Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանի հետ «Փաստը» զրուցել է սննդակարգի կարևորության, տարիների ընթացքում մեր սննդակարգում տեղ գտած փոփոխությունների և սպառողների՝ իրազեկ լինելու կարևորության մասին։

Պետք է իրականացվի հանրային իրազեկում

21-րդ դարում, սննդակարգով պայմանավորված, առողջական վիճակի գնահատականը դարձել է շատ կարևոր խնդիր, որովհետև սննդով պայմանավորված հիվանդությունները ոչ միայն թունավորումներն են, այլ նաև մի շարք քրոնիկ հիվանդություններ, որոնք պայմանավորված են սննդամթերքի և սննդակարգի հիմնական վտանգների և սննդատարրերի օգտագործման հետ։ 

Ամբողջ աշխարհը հիմա ուսումնասիրում է տրանսճարպաթթուների և սիրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման միջև կապը։ 

Տրանսճարպերը բացասական են անդրադառնում սիրտանոթային հիվանդությունների զարգացման վրա, հետևապես որքան ազգաբնակչությունը շատ է օգտագործում տրանսճարպաթթուներ պարունակող մթերքներ, այնքան դրանք բացասական ազդեցություն են ունենում սիրտանոթային համակարգի հիվանդությունների վրա։ 

Բացի դրանից, շաքարային դիաբետը, մի շարք քրոնիկ դեգեներատիվ հիվանդություններ ևս պայմանավորված են սխալ սննդակարգով։ Ինչո՞ւ է ամբողջ աշխարհը սկսում օգտագործել ավելի շատ ամբողջահատիկ, ոչ թե սպիտակ ցորեն, ինչո՞ւ է տեղի ունենում շաքարի քանակի կրճատում. որպեսզի ազգաբնակչությունն օգտագործի ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդամթերքներ և կանխարգելի հիվանդությունները, ոչ թե հետագայում սկսի զբաղվել հիվանդությունների բուժմամբ։ 

Այս առումով, երբ այժմ շատ է քննարկվում առողջապահական հարկատեսակը, կուզենայի խոսել կարևոր խնդրից. երբ չկան կանխարգելման մեխանիզմները և սննդակարգում այդ աշխատանքները չեն իրականացվում, սխալ է միանգամից, կանխարգելման քայլերը չիրականացրած, անցնել պարտադիր բուժման համակարգի, որովհետև քո ծախսերը միշտ նույնը կմնան։ Հակառակը՝ պետք է ներդրումներ իրականացնել նաև սննդակարգով պայմանավորված հիվանդությունների կրճատման ուղղությամբ։ 

Այս առումով շատ կարևոր դեր և նշանակություն ունի հանրային իրազեկումը։ Կան նաև սխալ սնուցման հետ կապված հիվանդություններ, որտեղ մեղավորությունը ոչ թե արտադրողինն է, այլ մարդունը, որը միակողմանի է սնվում, սննդակարգում չի ներառում թաղանթանյութ պարունակող սննդանյութեր, չի օգտագործում մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, շատ է օգտագործում տրանսճարպաթթուներ պարունակող քաղցրավենիքներ, ֆասթֆուդ, այս ամենի հետևանքով ձեռքբերելով առողջական խնդիրներ։ 

Պետք է իրականացվի հանրային իրազեկում, որ մարդը հասկանա սննդակարգի և առողջության դերը։ Ի դեպ, 2019 թվականին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում հիվանդությունների զարգացման և պատճառագիտության մեջ սխալ սննդակարգն ունի ուղիղ հինգ անգամ ավելի կարևոր դեր և նշանակություն, քան ծխելը, այսինքն սխալ սնուցումը հինգ անգամ ավելի կարևոր է, քան ծխելը։ 

Մարզերում հացակերության ցուցանիշն ավելի բարձր է

Վերջին տարիներին իրականացնում ենք հետազոտություններ ամենաժամանակակից՝ կլաստերային հետազոտության մեթոդով։ Արդյունքում կարողանում ենք պարզել ոչ միայն ազգաբնակչության սպառած սննդամթերքը, այլև դրա սպառման տարբեր խմբերը պոպուլ յացիայում։ 

Օրինակ՝ մեզ մոտ կան մթերքներ, որոնք ազգաբնակչությունը մոտավորապես նույն քանակով է օգտագործում, այսինքն՝ ընդամենը 1 կամ 2 կլաստեր ենք ունենում, սակայն կան սննդամթերքներ, որոնց դեպքում ընդհուպ 4 կամ ավելի կլաստեր ենք ունենում, օրինակ՝ հավի միսը։ 

Մեր ազգաբնակչության 50 տոկոսից ավելին հավի միսն օգտագործում է շաբաթական ընդամենը մեկ անգամ՝ 250-300 գրամ չափաբաժնով, որը շաբաթվա կտրվածքով օրական կազմում է 40 գրամ։ 

Հակառակ դրան, հատկապես Երևանում կա առողջ ապրելակերպին հետևող, մարզասրահ այցելող մարդկանց դրական դինամիկա, որոնք իրենց սննդակարգում կրճատում են կարմիր մսի քանակությունը և ավելացնում հավի մսինը՝ հասցնելով այն շաբաթական 4-5 անգամի։

 Մի քանի տարի առաջ իրականացնում էինք հատիկեղենում պարունակվող սնկային թույների՝ միկոտոքսինների ռիսկի գնահատում։ Արդյունքում պարզեցինք, որ ավելի թիրախային խումբ է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց խումբը, քանի որ դիաբետով հիվանդ մարդիկ ավելի շատ են օգտագործում հնդկացորեն, հետևապես թույնի ավելի մեծ պարունակություն է ներթափանցում նրանց օրգանիզմ։ 

Սրանք շատ կարևոր տվյալներ են ռիսկի գնահատման համար, որովհետև եթե միջինացնում ես այս տվյալները, արհեստականորեն ավելացնում ես այն մարդկանց քանակը, որոնք այդ ծավալով չեն կերել և արհեստականորեն նվազեցնում ես ավելի բարձր սպառման ծավալներ ունեցող թիրախային խմբերի գործակիցները։ Այս առումով, այո՛, մենք՝ հայերս, շատ հացակեր ազգ ենք։ 

Այս ոլորտի համաշխարհային լիդերներից մեկն ենք, որովհետև որպես կանոն, մեզ մոտ հացի սպառման ծավալն օրական կազմում է 310 գրամ՝ լավաշը և հացը միասին վերցրած։ Այս առումով տարբերվում են Երևանը և մարզերը։

 Մարզերում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ օրական 400 գրամ և ավելի։ Այժմ, սակայն, Երևանում նկատվում է հացի սպառման ծավալների նվազման միտում՝ կախված նրանից, որ մարդիկ հասկացել են՝ գիրացման պատճառներից մեկը նաև սպիտակ ցորենի ալ յուրի հացն է։ Ունենք նաև լավաշի սպառման ավելացում։ 

Կան մարդիկ, որոնք ընդհանրապես ցանկանում են հրաժարվել սպիտակ հացից, օգտագործում են լավաշ, առիթից առիթ՝ սպիտակ հաց։ Հացից հրաժարվող մարդկանց խումբն ամեն տարի Երևանում սկսում է ավելանալ, մինչդեռ մարզային միտումները, ցավոք, ավելի թույլ են։ 

Հնարավոր ռիսկերի մասին

Քաղցրավենիքի հետ կապված՝ ունենք սեզոնային առանձնահատկություններ։ 

Ամառը թարմ մրգի և բանջարեղենի շրջան է։ Ընդմիջումներն ուղեկցվում են ոչ թե շոկոլադե սալիկների և քաղցրավենիքի, այլ մրգերի սպառմամբ, ինչն ավելի դրական ազդեցություն ունի։ 

Ձմռանը փոխվում է մրգերի տեսականին, սկսում ենք օգտագործել ցիտրուսային մրգեր և ալրային հենքով, շաքար պարունակող թխվածքներ, թխվածքաբլիթներ։ 

Եթե ամռանը սննդակարգում մեծ դեր ունի թարմ պտուղն ու բանջարեղենը, ապա ձմռանն էականորեն նվազում է բանջարեղենի սպառումը՝ իր տեղը զիջելով հատիկեղենին և ալրային հենքով մթերքներին՝ բրնձին, հնդկացորենին, մակարոնային արտադրանքին։ 

Այստեղ ևս կան խնդիրներ, որովհետև մարդու սննդակարգը պետք է լինի բալանսավորված։ Այդ դեպքում քիմիական վտանգների ռիսկ առաջացնելու գործոնը նվազում է։ 

Եվ դրան հակառակ, երբ ունես կոնկրետ մթերքի սպառման շեշտակի աճ, դա կարող է իր հետ բերել ռիսկեր։ Օրինակ՝ պտուղբանջարեղենի արտադրության ոլորտում կիրառվում են թունաքիմիկատներ։ 

Տեսեք՝ ձմռան ամիսներին ունենք մեկ գրամից պակաս լոլիկի սպառում, ամռանը՝ 300 գրամից ավելի։ 

Այլ երկրներում ամբողջ տարին մթերքի համաչափ սպառում կա՝ մինչև 20 տոկոս թռիչքներով։ 

Ամռանը, երբ կիրառվում են թունաքիմիկատները, մարդը ստանում է դրանց ավելի մեծ քանակություն, իսկ ձմռանը հակառակը՝ սննդակարգն ամբողջությամբ փոխում է հատիկեղենով, որտեղ էլ կարող է լինել սնկային թույների ռիսկը։ 

Հետևապես որքան փոքր քանակներով օգտագործես տվյալ սննդամթերքը, այնքան ավելի նվազ կլինի քիմիական վտանգներով պայմանավորված ներազդեցությունը։

Փողոցում վաճառվող մթերքների վտանգավորության մասին

Ցավոք, այս հարցում մեր առաջխաղացումը ոչ էական է, մարդիկ շարունակում են փողոցում վաճառվող մթերքը գնել։

 Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս մթերքների սպառումն ուղիղ համեմատական է վերահսկողության հետ։ 

Այս առումով ավելի շատ կախված ենք պետական վերահսկողությունից, քան սեփական իրավագիտակցության մակարդակից։ 

Պետք է հասկանանք, թե որքան վտանգավոր է այդ ապրանքների ձեռքբերումը և հետզհետե հրաժարվենք դրանցից։ Ի վերջո, եթե չլինի պահանջարկ, չի լինի նաև առաջարկը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է