Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սուսերով պար»՝ ֆիլմ մարդու և մեծանուն կոմպոզիտորի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am

Դեկտեմբերի 11-ին «Սինեմա Սթարում» («Դալմա Գարդեն մոլ») տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ստացան դիտելու «Սուսերով պար» ֆիլմը, այնուհետև ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը, գլխավոր դերակատար Համբարձում Քաբանյանը և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ընկերոջը մարմնավորող Արման Նավասարդյանը ներկայացրեցին ֆիլմի ստեղծման պատմությունը, սցենարային լուծումները։ Ի դեպ, դեկտեմբերի 12-ից արդեն ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում։

Ֆիլմի ստեղծման պատմությունը

«Սուսերով պար» ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս մեդիա» կինոընկերությունը, գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը։ Նա արդեն իսկ մասնակցել է մի շարք փառատոնների՝ Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոն, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոն, «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն, Երաժշտության և կինոյի միջազգային փառատոն Հարավային Կորեայում։

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովն ավելի վաղ նշել է՝ իր համար առաջնային նպատակը չի եղել նկարահանել դասական կենսագրական ֆիլմ մեծն կոմպոզիտորի մասին։ Ռեժիսորն իր հայացքն ուղղել է Խաչատրյանի կյանքի կարճ ժամանակահատվածին, երբ կոմպոզիտորը ստեղծել է «Սուսերով պարը»։ Ֆիլմում ներկայացված է կոմպոզիտորի կյանքի միայն երկու շաբաթը։

Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում, որտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի դեկորացիաները։ Բալետային տեսարանները, պաշտոնյա Պուշկովի այցի և շատ այլ էպոզոդիկ մասեր նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում։ Ի դեպ, երևանյան նկարահանումները զուգադիպել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Նկարահանումներ են իրականացվել նաև Խոր Վիրապում։

Ֆիլմ մարդու և կոմպոզիտորի մասին

Գրեթե մութ կինոդահլիճում ահռելի մեծ հեռուստաէկրանին աչքերիս առաջ հայտնվում են կանաչ ու դեղին արտերի պատկերներ և մի շատ ծանոթ ձայն, որն ինձ գոնե տեղափոխում է մանկություն։ Կանայք բուրդ են չփխում, մի տեսարան, որին վաղուց արդեն գրեթե հնարավոր չէ հանդիպել հատկապես Երևանում։ Կադրերը պատահական չեն ընտրված, չէ որ փայտի՝ բրդին հարվածելու պահն էլ իր մեջ որոշակի երաժշտություն է պարունակում։ Փոքրիկ Գայանեն և Արամը թաքնվում են մահճակալի տակ և սկսում կծու պղպեղ ուտել։ Լացի ձայնին վրա են հասնում նրանց մայրերը։ Այնուհետև իրադարձությունները տեղափոխվում են 1942 թվական`Մոլոտով քաղաք. շարունակվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հյուրանոցի իր համարում հիվանդ պառած է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Մոտ է «Գայանե» բալետի պրեմիերայի օրը, սակայն այն դեռ պատրաստ չէ։ Ամեն անգամ նրա ստեղծագործությունը բախվում է գրաքննության պահանջներին։ Խնդիրները, բողոքը, գուցե նաև ցասումը հասնում են իրենց գագաթնակետին, երբ Խաչատրյանը թատրոնի տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել ևս մեկ պար՝ բալետը եզրափակելու համար։ Կոմպոզիտորից ութ ժամ է պահանջվում «Սուսերով պարը» ստեղծելու համար։

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է Հայոց ցեղասպանության թեման։ Մի առիթով՝ հավաքույթի ժամանակ, Խաչատրյանն ասում է, որ մտադիր է մի գործ ստեղծել Հայոց ցեղասպանության մասին։ Ներկա խորհրդային պաշտոնյաներից Պուշկովը հիշեցնում է՝ Խորհրդային Միությունը բարեկամական կապեր ունի Թուրքիայի հետ և, ի վերջո, 1915 թվականի մասին պետք է մոռանալ։ Խաչատրյանը հարցնում է՝ իսկ մարդի՞կ։ Պուշկովը հակադարձում է՝ իսկ ո՞վ կհիշի նրանց մասին 100 տարի անց։ Լռության մեջ կոմպոզիտորը գինու շշով հարվածում է Պուշկովի գլխին։ Ֆիլմում Խաչատրյանին պարբերաբար ուղեկցում է հայի՝ Կարոյի կերպարը, որին մարմնավորում է դերասան Վրույր Հարությունյանը։ Հետաքրքիր է նրանց զրույցը Խոր Վիրապում՝ ճիշտ Արարատ լեռան հայացքի ներքո, դարձյալ ցավի ու կորցրածի մասին։ Կարոն ևս այն կարծիքին է, որ կորցրածի՝ հատկապես մարդկանց մասին միշտ պետք է հիշել և Խաչատրյանի հարցին, թե միայն հիշելը քիչ չէ՞, բացասական պատասխան է տալիս։ Ֆիլմում պարբերաբար կարելի է որսալ «Դլե յամանի» մեղեդիները, որոնք կարծես ավելի ամբողջական են դարձնում թեմային առնչվող պատկերները։

Ֆիլմն, իհարկե, նախ և առաջ Խաչատրյան կոմպոզիտորի մասին էր, ումից անասելի մեծ ջանքեր են պահանջվել «Գայանե» բալետի ստեղծումն ավարտին հասցնելը։ Նկարագարված են նրա հոգեկան ապրումները, ցավը, բարկությունը, նրան շրջապատող խորհրդային իրականությունը, գրաքննության սարսափելի պահանջներն ու հետևանքները։ Հարակից կերպարների միջոցով ներկայացված են այն ժամանակների արատավոր երևույթները։ Օրինակ՝ խորհրդային պաշտոնյա Պուշկովը կասկածում է, որ Արամ Խաչատրյանը ստեղծում է մի գործ, որը հակասում է խորհրդային գաղափարախոսությանը, պատվիրում է երիտասարդ երաժիշտներից մեկին լրտեսել նրան, պարզելու, թե ինչ է ստեղծում Խաչատրյանը։ Եթե լրտեսությունը բարեհաջող ընթացք ունենար, ապա երիտասարդը պատերազմ չէր մեկնի։ Նույն մարդու ձեռքում ինչ-որ առումով խաղալիքներ են դառնում Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, տնօրենը, պարուհին և մյուս աշխատակիցները։ «Սուսերով պարը» ֆիլմ է Արամ Խաչատրյան մարդու և կոմպոզիտորի, բայց, իհարկե, նաև այն իրականության և մարդկային խեղված ճակատագրերի մասին, որոնք շրջապատում են նրան։

Ռեժիսորը և դերասանները՝ իրենց զգացողությունների մասին

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ ի սկզբանե որոշում է եղել Արամ Խաչատրյանի կյանքի մասին սերիալ ստեղծել, սակայն այն լայն արձագանք չի գտել հեռուստաընկերությունների շրջանում։ Այն ժամանակ «Մարս մեդիա» ընկերության մոտ գաղափար է ծնվել հայ գործընկերների հետ համատեղ ստեղծել լիամետրաժ ֆիլմ։ «Կազմեցինք սցենար, ներկայացրեցինք ՌԴ մշակույթի նախարարությանը։ Ի զարմանս նաև մեզ, այն բավական բուռն արձագանքի արժանացավ։ Նրանք ընդգծեցին, որ ուղղակի պարտավոր են աջակցել այս նախագծին։ Աշխատանքը բավական բարդ էր, քանի որ ցանկացած սցենարի հիմքում պետք է լինի դրամատիկ իրավիճակ, առանց դրա հնարավոր չէ ֆիլմ նկարել։ Սկսեցի ուսումնասիրել կոմպոզիտորի կենսագրությունը։ Պարզեցի, որ Խաչատրյանը բավական ծանր է տարել Հայոց ցեղասպանության փաստը, դա նրա ցավն էր, որի մասին, սակայն, չէր կարողանում բարձրաձայնել, քանի որ հանրային ակտիվ մարդ էր։ Հետո արդեն գտա այն պատմությունը, որ «Գայանե» բալետն ավարտին հասցնելու ժամանակ Խաչատրյանը թատրոնի տնօրենից հրաման է ստանում ևս մեկ պար ստեղծել։ 8 ժամ անց ստեղծվում է «Սուսերով պարը», իսկ թե հոգեկան ինչ ապրումներ է ունեցել կոմպոզիտորը, փորձել ենք փոխանցել ֆիլմի միջոցով,-ասում է Ռազիկովը։

Ռեժիսորն ընդգծում է՝ իր համար շատ կարևոր էր, որ Խաչատրյանին ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ Երեք թեկնածուներից այդ պատվին արժանացել է Համբարձում Քաբանյանը։ Դերասանն ասում է՝ մի կողմից անհանգստանում էր այն փաստից, որ պետք է մարմնավորի Խաչատրյանին, սակայն վստահ էր, որ ի զորու է դա անել։ «Դա ներքին կանչ էր, ինչ-որ հարազատ բան։ Արտիստի համար նման մեծության մարդուն մարմնավորելը միշտ է հետաքրքիր, բայց, իհարկե, նաև դժվար»,-նշում է Քաբանյանը։

Արման Նավասարդյանը նշում է, որ մեծ սիրով է համաձայնել նկարահանվել Խաչատրյանի մասին պատմող ֆիլմում։ «Իհարկե, մեծ պատասխանատվություն էր, բայց նաև հետաքրքիր այն առումով, որ իմ՝ Արամ Խաչատրյանի ընկերոջ կերպարը, հորինված էր։ Գիտեմ, որ շատ դերասաններից հենց ինձ են ընտրել այդ դերում հանդես գալու համար։ Հուսով եմ՝ կարողացել եմ արդարացնել այն մարդկանց սպասումները, որոնք վստահեցին ինձ։ Շնորհակալ եմ ռեժիսորին՝ հայերի և հայ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի և Արամ Խաչատրյանին այդքան լավ ճանաչելու համար։ Նա այնքան լավ էր ուսումնասիրել մեր մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, որ նույնիսկ մենք այդքան բան չգիտեինք Խաչատրյանի մասին»,-հավելեց Նավասարդյանը։

Լուսինե Առաքելյան

 

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին