Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացն սկսվում է
ПОЛИТИКАԵրեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հանկարծ», «իմիջիայլոց» հիշեց Ստամբուլ յան կոնվենցիայի մասին և հարցրեց արդարադատության նախարարին, թե ստացվե՞լ է միջազգային իրավական գնահատական՝ ինչի՞ մասին է այդ կոնվենցիան:
Բադասյանը դրական պատասխան տվեց, թե ստացել են Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը:
Հետո սկսվեց երկարատև «դասախոսություն» բռնության մասին: «ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի:
Անկախ որևէ կոնվենցիայից՝ ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»,- մասնավորաբար ասաց Փաշինյանը:
Քննարկման բուն իմաստը հենց սա էր՝ սկսել Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչությունը, ցույց տալ, որ, ինչպես արդարադատության նախարարը նշեց, «բոլոր շահարկումներն անտեղի են»՝ հատկապես շեշտադրելով, որ «միասեռական ամուսնությունների օրինականացում, կամ նրանց կողմից երեխայի որդեգրում և այլն, ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի:
Այս ամենը փաստացի հաստատում է այն տեղեկությունները, որ եկող տարեսկզբին իշխանությունները ձեռնամուխ են լինելու կոնվենցիայի վավերացմանը:
Ըստ ամենայնի, կառավարության երեկվա նիստի քննարկումները այդ գործընթացի նոր փուլի սկիզբն են՝ հասարակությանը ամեն կերպ համոզել, որ կոնվենցիան ոչ մի վտանգ չի պարունակում, որ այն բռնության դեմ պայքարի համար է և այլն: