Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից

МЕЖДУНАРОДНОЕ

politnavigator.net-ն « Փաշինյանը ընտրողաբար «խուզում» է Հայաստանի նախկին նախագահներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում կառավարող մայդանացվածների և գրանտակերների խումբը կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շարունակում է իր խաչակրաց արշավանքը հանրապետության նախկին ղեկավարների հանդեպ: Այնուամենայնիվ, նրանց տարօրինակ կամակորության պատճառով հարվածի տակ են ընկնում բացառապես, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» անդամները: 

Ինչպես հայտնի է, քննիչների կողմից կալանավորված Ռոբերտ Քոչարյանի վրա 3 միլիոն դոլարի «գործ կարելու» անհաջողությունից հետո նրան այլ աբսուրդ մեղադրանք է ներկայացվել՝ «սահմանադրական կարգի տապալում»: 

Քանի որ Քոչարյանը արդեն կալանավայրում է, Նիկոլ Վովաևիչի շոշափուկները ուղղվել են դեպի Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան մեղադրանք է ներկայացվել պետության կողմից գյուղատնտեսության աջակցության նպատակով դիզելային վառելիքի մրցույթին խառնվելու առնչությամբ: 

Մրցույթի մասով ծագած իրադրությունը լրիվ տիպիկ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային բոլոր երկրների համար: 

Ստացվել է, որ մրցույթը չի շահել դիզելային վառելիքի համար ամենացածր գին առաջարկած ընկերությունը, այլ շահել է Սարգսյանի ինչ-որ ընկերոջ ընկերություն, որը բարձր գին է առաջարկել, և արդյունքում պետությանը հասցվել է մոտ մեկ միլիոն դոլարի վնաս: 

Այս դեպքը իրոք չի գեղեցկացնում նախկին նախագահին, և իրոք վատ չէր լինի, որ գործին խառը մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, սակայն Հայաստանի Սահմանադրությունը արգելում է քրեական գործ հարուցել նախկին նախագահների նկատմամբ իրենց պարտականությունների կատարման ժամանակ արած գործերի համար: 

Փաշինյանի շրջապատի փորձագետները գտնում են, որ դա դժբախտություն չէ, ընդամենը ձևականություն է, և իրենք քրեական պատասխանատվության կենթարկեն նրան՝ օգտագործելով իմպիչմենտի մասին դրույթը: 

Սակայն աշխարհում մինչև հիմա իմպիչմենտը օգտագործվել է միայն գործող նախագահների նկատմամբ, իսկ դա օգտագործել նախկինի նկատմամբ՝ անգամ ոչ թե նոնսենս է, այլ բնական մարազմ: 

Եթե Փաշինյանի և նրա շրջապատի ձեռքերը այդքան քոր են գալիս Սարգսյանին կոռուպցիայի մեղադրանքով դատելու համար, ապա պետք է սահմանադրական փոփոխություններ մտցնել: 

Չնայած սա էլ ինչ-որ տեղ հարմար չէ, քանի որ Փաշինյանը ևս հավերժ չէ, և հետագայում իրեն էլ կարող են դատել: Այնպես որ, կարելի է համարել, որ այդ սցենարը չի օգտագործվի: 

Ի վերջո, Սարգսյանը վերջին հնարավորությունը չէ: Ազատության մեջ են նրա բազմաթիվ գործընկերներ և «սանիկներ», որոնց նախկին նախագահը իր բարության պատճառով ինչ-որ ժամանակ օգնել է: Կարող են սկսել հետաքննել, ապացուցել և նստեցնել նրանց: 

Բայց, ինչպես հայտնի է, Փաշինյանը ունի այնպիսի չարություն, որը երբեմն լրիվ անտեսում է օրենքների պահանջները և բարեկրթության կանոնները: 

Որպես օրինակ կարելի է բերել նրա կոչը իր աջակիցներին՝ արգելափակել դատարանների դռները, քանի որ դատավորները համարձակվել են չկատարել վարչապետի ցանկությունը: Իսկ ինչո՞ւ է վրիժառու վարչապետը հիմա կպել Սերժ Սարգսյանին: 

Չէ՞ որ էքսնախագահը, որը հետո դարձել է էքս-վարչապետ, փաստացի ինքն էր կապույտ եզրաշերտով ափսեի վրա Փաշինյանին իշխանություն նվիրել: 

Բանն այն է, որ Սարգսյանը ևս խառն է «մարտի 1»-ի գործին, որը հիմա վերանվանվել է «սահմանադրական կարգի տապալման փորձ», հետևաբար նույնպես «մեղավոր» է Փաշինյանին բանտ նստեցնելու մեջ: 

Այնպիսի զգացողություն է, որ Փաշինյանի վրեժի ծարավը այնքան ուժեղ է խոցել նրան, որ նա գլորվել-ընկել է խոհանոցայինբակային մանրախնդրության ճահիճը և սեփական վրեժը ներկայացնում է որպես սոցիալական արդարություն և «մեր մոտ անձեռնմխելիներ չկան» բարբաջանք: 

Սակայն հարցը միայն դա չէ: 

Դատելով ամեն ինչից՝ Փաշինյանը Սարգսյանին թողել էր որպես «քաղցր դեսերտ» վերջի համար: 

Չէ՞ որ Փաշինյանի վարչապետությունը անգամ իր ժամկետի կեսին չի հասել, ժամանակ դեռ շատ կա, իսկ հաջողություններ չկան, և վերջում վարկանիշը բարձրացնելու համար պետք է ինչ-որ շեղիչ գործ: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը, փոխանակ սուսիկ-փուսիկ նստի, հանկարծ միջազգային հարթակներում սկել է խոսել և ասել, որ իր վրայից չի վերցնում «երկրում պոպուլիստների իշխանության գալու» պատասխանատվությունը, և որ Փաշինյանը խախտում է սահմանադրական և ժողովրդավարական կանոնները, քաղաքական հետապնդումներ իրականացնում անձնական նպատակներով, ունի հասարակության կյանքի բարելավման կասկածելի հաջողություններ և այլն: 

Ի պատասխան դրան՝ Փաշինյանը որոշ դադար պահելուց հետո կոռուպցիոն մեղադրանք է ներկայացրել Սարգսյանին: 

Ընդ որում, զուգահեռ մեղադրանք է ներկայացվել նաև Հայաստանի տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի երիտասարդ տեղակալին, այսինքն՝ տեսեք՝ «հեղափոխական կառավարությունը խիստ և արդար է բոլորի հանդեպ»: Այնուամենայնիվ, ինչքան էլ ծամածռվեն, միևնույն է, փաշինյանական թատերական այդ ներկայացումը թաքցնել չի հաջողվել: 

Ի վերջո, Փաշինյանի վարչակազմին տալու կոնկրետ հարց գոյություն ունի. ինչո՞ւ «մեզ մոտ անձեռնմխելիներ չկան» թեզիսի առկայության պայմաններում ջանադրաբար հարվածները հեռացվում են Փաշինյանի ուսուցիչ և հովանավոր՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանից: 

Փաշինյանականները այդ առիթով ստանդարտ պատասխան ունեն. չնայած Տեր-Պետրոսյանի ժամանակ ամեն ինչ վատ էր և հետխորհրդային Հայաստանում, Աստված գիտի, թե ինչ էր կատարվում, բայց դա եղել է շատ վաղուց, ավելի քան 20 տարի է անցել, և բոլոր ժամկետները սպառվել են: 

Բնական է, որ 2008 թվականի մարտյան դեպքերի կազմակերպիչ և ոգեշնչող էքս-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին այդ դեպքերի առիթով ոչ մի մեղադրանք չի առաջադրվի, քանի որ այդ դեպքում հարվածի տակ կհայտնվեն Փաշինյանի ներկայիս աջակիցներից շատերը:

 Ինքը՝ Փաշինյանը ևս այդ դեպքերի համար պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ, ըստ օրենքի, միևնույն գործով մարդուն անհնար է երկու անգամ դատել (Փաշինյանը այդ գործով արդեն դատվել է): Չնայած որոշ մարդկանց իրոք արժե կրկին դատել, թեկուզ հենց «հեղափոխական նպատակահարմարության տեսակետից ելնելով»…

Կամո Խաչիկյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ