Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեց... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ախալքալաքում տեղի է ունեցել սպանություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱՄՆ նախագահի թեկնածուին չղջիկ է խայթել Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի Եթե զգում եք սա…ուրեմն վարակված եք կորոնավիրուսով․ գլխավոր ախտանշանները բացահայտված են Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Աշոտի տեսանյութը Աշոտավանից․ որտե՞ղ է անցկացնում հանգստյան օրերը Փաշինյանի ընտանիքը Սարգիս Գրիգորյանը դստեր հետ չշփվելու, կնոջ վրա ձեռք բարձրացնելու, իր հանդեպ ատելության խոսքի մասին Նոր տեղեկություններ՝ Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից Ադրբեջանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ «ԹուրԱզ-2020» զորավարժությունները Մարզպետարանից տեղեկացնում են Ջուր չի լինելու Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում Գվարդիոլա․ ՉԼ-ի քառորդ եզրափակիչը նման կլինի աշխարհի առաջնության Երեւանում 32-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին Ալեն Սիմոնյանը` նոր Range Rover-ի, խանութից վռնդվելու և մնացածի մասին

Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ

 

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

 

Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ոչ ազգային վարորդական վկայականների հիմքերը։ Դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ՌԴ նմուշի 84 վարորդական վկայականների հիման վրա տրամադրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

 

 

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 84 վարորդական վկայականներից 3-ը ՌԴ ոստիկանության կողմից չեն տրամադրվել, և ներկայացված կեղծ վարորդական վկայականների հիման վրա քաղաքացիներին հատկացվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

 

Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ 3 քաղաքացու կողմից հնարավոր կեղծ վարորդական վկայականներ ձեռք բերելու և օգտագործելու, ինչպես և դրանք հայկական նմուշի վարորդական վկայականներով փոխարինելու հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

 

Նշված դեպքերի առթիվ դեկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարոցվել են քրեական գործեր։

 

Կատարվում է նախաքննություն։

 

website by Sargssyan