Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ) Իրավական պետության կայացման ու պետության առողջացման համար կարևոր է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ջանքերը «Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են» Շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ

« Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ

Համեստությամբ, ընտանիքի մարդ լինելու առանձնահատկությամբ Սիլվա Հակոբյանը մշտապես տարբերվել է իր գործըկներներից: Տարին երգչուհուն շռայլ նվեր էր արել` պարգևելով դուստր: Երջանիկ ընտանեկան առօրյան վայելող երգչուհին հետ չի մնացել նաև աշխատանքային գրաֆիկից:

Past.am-ը Սիլվայի հետ զրույցում նկատեց, թե ինչպես է նա հասցնում և գործով զբաղվել և երեխային խնամել:

- Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում Կրեմլի դահլիճում ելույթ ունեիք: «Տաշի շոու» տարեվերջյան համերգի ժամանակ, երեխայի ներկայությունը կապվա՞ծ էր ելույթի հետ:

- Համերգի հրավերը ստացել եմ կազմակերպիչ Տարոն Պողոսյանի կողմից, պիտի երգեի Ալլա Պուգաչովայի «Дочинка»-ն, սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, կուլիսների անցուդարձին, բայց այնպես դասավորվեց, որ մի քանի օր ավել պիտի մնայի Մոսկվայում և ուղղակի ֆիզիկապես առանց ինձ մնալ չէր կարող փոքրիս: Մեկնեցինք ծնողներիս, ամուսնուս հետ և ավելի լավ ստացվեց, թեմայի շրջանակներում, երգի հետ կապված նա ինձ հետ բեմ բարձրացավ: Հանդիսատեսը բուռն արձագանքեց, երեխայասեր հայ ազգի համար հաճելի էր Միլայի առաջին բեմելը: Կուլիսներում ուրախ էին նաև համերգին մասնակից երգիչները , Միլային շրջապատել էին հոգածությամբ ու դրանից նաև իրենք էին լիցքավորվում:

- Կշարունակվե՞ն փոքրիկի հետ ճամփորդությունները:

- Տասը օրից սկսվում է իմ եվրոպական շրջագայությունները` Ֆրանսիայում երեք համերգ կա այնուհետև Հոլանդիա, Բրյուսել: Կվերադառնանք սուրբ Ծնունդից հետո: Դասավորվում է այնպես, որ երեխայի ամեն ամսվա տարեդարձը զուգադիպում է իմ համերգի օրվա հետ և նշում ենք տարբեր քաղաքներում:

- Տեսահոլովակների նկարահանման աշխատանքներ տարվո՞ւմ են:

- Հղիության ընթացքում և Միլայի ծննդից հետո էլ շատ երգեր արդեն կան, որոնք կներկայացնեմ հանրությանը: Կյանքիս դրական փոփոխությունները իրենց տեղը կգտնեն իմ երգացանկում:  «Բում- բում» երգի հիման վրա հունվարից հետո տեսահոլովակ կնկարահանվի, որի հեղինակը քույրս է Մանեն, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրս` Էդգարը:

Սիլվա Հակոբյանը բացառիկ դեպք է, նրա պարագայում հասկանում ես, որ հնարավոր է ունենալ երջանիկ ընտանիք, լինել լավ մայր ու հինգ ամսական երեխայի հետ շարունակել երգչուհու կարիերան:

 

 

website by Sargssyan