Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգին։

 Նրա կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս այդ համակարգի: 

«Իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ 

Ու պատճառ միշտ էլ կգտնվի՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։

 Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև Հայաստանի ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք»,ասել էր Փաշինյանը։ 

Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից, որոնք, կարծես թե, իրենց ստանձնած պատասխանատվությունը փորձում են դնել այլոց՝ ժողովրդի, նախկին իշխանությունների, կառավարման ներկայիս համակարգի ուսերին։ 

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան երբեմն մեզ թվում է առաջին հայացքից։ 

Ընդգծում է՝ Հայաստանն այսօր ինչ-որ անլուրջ վիճակներում է հայտնվել՝ գտնվելով աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների կիզակետում։

 

Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

Հեղափոխություն կոչվածը վերցված է որպես առանձին, աներկբա, երկնային, աստվածային արժեք, որը ելնելով Փաշինյանի հայտարարություններից, դիրքորոշումներից, գնալով խզում է իր կապը պետության հետ։ 

«Երկնքից կախված այդ արժեքը»՝ հեղափոխությունը, ու պետությունը ոչ միայն իրար հետ կապ ու գործ չունեն, այլ, կարծես թե, պետությունը, կառավարման համակարգը սկսել են խանգարել հեղափոխությանը։ 

Քննադատությունները, որոնք հնչում էին առաջ կամ էլ հեղափոխությանն անմիջապես հաջորդած շրջանում, որոշակիորեն ընկալելի էին մարդկանց համար։ 

Մարդիկ մտնում էին նոր կառավարիչների վիճակի մեջ, ասում էին՝ 20 տարվա քանդածը, չգիտես ինչու՝ ոչ 30 տարվա, հնարավոր չէ արագ վերականգնել։

 Համբերատար, հույսով սպասում էին, բայց հենց առաջին օրվանից սկսվեց պատասխանատվությունից հրաժարվելու գործընթացը։ 

Ցանկացած բացասական զարգացման, անհաջողության դեպքում ներկաները շուռ են գալիս և մեղքը դնում նախկին իշխանությունների վրա։

Փաշինյանի խոսքում կա տեղեկատվության արտահոսք

Հիմա շատ օրինաչափ գործընթաց է սկսվել։ 

Եթե մի կողմ դնենք Փաշինյանի ելույթների զգացմունքային, թատերականացված, պետական գործչին անհարիր արտահայտությունները, որոնք շատ հաճախ անցնում են պատշաճության սահմանը, և նայենք նրա խոսքի բովանդակային կողմին, թե ինչ է ասում մարդը, այստեղ բավականին մեծ հետևողականություն եմ տեսնում։ Փաշինյանի խոսքում արտաքին քողի տակ կա տեղեկատվության արտահոսք։ 

Դեռ հեղափոխության օրերին նա իր հրապարակային խոսքում ասում էր՝ վենդետա չի լինելու։ Հոգեբանական լեզվում սա կոչվում է ժխտման երևույթ։ 

Երբ ինչ-որ բան ժխտում ենք, դրա հետևում պետք է փնտրել պլանավորված գործողություն կամ ներքին մղում այդ բանն անելու։ 

Հիմա տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղավորվում է վենդետա հասկացողության շրջանակներում։ 

Վերջին ելույթներում Փաշինյանն անթաքույց հետևյալ արտահայտություններն է օգտագործում՝ կառավարման համակարգը խանգարում է հեղափոխությանը, այն ջարդելու եմ։ Մարդն անկեղծորեն ու պարզ ասում է, թե ինչ է ուզում անել։ 

Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը, և մի հպումով այդ համակարգի ներսում գործող մարդկանց անվանում է ծույլեր և անբաններ։ 

Հայաստանում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված

Այժմ պետությունը շարունակում է իր կյանքը, առանձնապես կտրուկ աղետալի փոփոխությունների դեռ չենք հանդիպում։ Ինչի՞ շնորհիվ է դա արվում։ 

Նախ նշենք, որ պետական կառավարման համակարգի ենթահամակարգի օղակները վերացան, միացան և այլն։ Համակարգային ապամոնտաժումն արդեն սկսվել է։ 

Վերին օղակները փոխվեցին, այնտեղ հայտնվեցին «քայլող մարդիկ», բայց որպեսզի համակարգի աշխատանքը լիարժեք խախտվի, միայն վերին օղակները փոխելը քիչ է։ 

Կա ինստիտուցիոնալ հիշողություն։ 

Այդ համակարգերը լի են պրոֆեսիոնալ մարդկանցով, որոնք տարիներ շարունակ կատարել են իրենց գործը, և այդ աշխատանքը դեռևս ընթանում է։ 

Այսինքն՝ ինստիտուցիոնալ հիշողությունը դեռ խաթարված չէ՝ միջին օղակի աշխատանքի շնորհիվ։ Որպեսզի դադարեցնեն այդ մեխանիզմի աշխատանքը, պետք է ինստիտուցիոնալ հիշողությունը վերացնեն։ 

Ի՞նչ է սա նշանակում։ Նախ կարծում եմ, որ Հայաստանում բոլոր ասպարեզներում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված։ Եթե քանդում ես նախարարությունները, պետական հիմնարկները, պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվում են փողոցում։ 

Ընդ որում, այդ օղակները նաև նրանք են, որոնք շատ ոգևորված նպաստել են հեղափոխությանը։ Մի կողմից՝ սա մարդկային մեծ դրամա է, բայց պետական համակարգը ոչնչացնելու համար սա այնքան էլ առաջնային չէ, քանի որ քանդվում է պետությունը։ 

Եթե կառավարման համակարգի օղակները հայտարարվում են անպիտան, նշանակում է, որ պետությունը ջարդում են։ 

Սա արդեն պատասխանատվությունից խուսափել չէ, դա տեսել ենք պարբերաբար, սա մուտք է մեկ այլ փուլ։ 

Մարդը բաց ասում է այդ մասին, ինչ անենք, որ իր խոսքը համեմում է ինչ-որ էկզոտիկ արտահայտություններով, համեմատություններով։ 

Նա չի խորշում ևս մեկ անգամ վարկաբեկել հայրենասիրությունը, ծաղրական տոնով խոսել դրա մասին։ Հայրենասիրությունը խմբային արժանապատվությունն է։ 

Եթե մեզ զրկում են մեր խմբային արժանապատվությունից, որպես հոգեբանական կառույց ուղղակի սկսում ենք փտել։ 

Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ավելի ջղաձիգ դարձել

Ավելի բարձր դիրք ունեցողի վարքը, խոսքի ձևը ենթակա է նույնացման։ 

Այսօր այդ օրինաչափությունն, իհարկե, գործում է, բայց հակված եմ մտածել, որ խնդիրն ավելի լուրջ է, խորքային։ 

Իշխանության եկած մարդիկ նույն գործին լծված մարդիկ են։ Իրենք իրենց գործն են անում, և ասեմ՝ վատ էլ չեն անում։ 

Խոսքի և, ընդհանրապես, վարքի կուլտուրայի անկումը շատ ակնհայտ է, բայց սա արտաքին կողմն է, իսկ ստորջրյա հատվածը հասկանալու համար պետք է տեսնել գործընթացները, ո՞ւր են դրանք գնում, հաջորդ թիրախը ո՞րն է։ 

Կառավարության վերջին նիստից հետո հաջորդ թիրախը պետական կառավարման համակարգն է. ի՞նչն է ջարդելու և փշրելու՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը, ո՞ւմ կողմից է ջարդվելու՝ կառավարման համակարգի ղեկին կանգնած մարդու։

Հասարակությունը կարողանո՞ւմ է ճիշտ գնահատել իրավիճակը

Այս հարցում ևս գործընթացներն արագացել են։ Հասարակության մեջ այդ տեսակետից տարբեր շերտեր կառանձնացնեի։ Կա ոչ շատ մեծ շերտ, որոնց կանվանեմ «հոգեբանական պատերազմի անհույս զոհեր»։ 

Նրանք այն մարդիկ են, որոնք դեռ հեղափոխություն ասելով են ապրում, ինչ-որ պաշտամունքային իրավիճակի մեջ են դրել իրենց՝ իրականության զգացողության իսպառ բացակայություն, երկրպագում և այլն։ Իրենց հետ առանձնապես մեծ հույսեր չեմ կապում։ 

Այդ մարդկանց սթափության կոչեր անելը կամ փաստեր ցույց տալն անօգուտ է։ 

Մյուս շերտը մարդիկ են, որոնք մասնակցություն են ունեցել գործընթացներին, մեծ հույսեր են կապել դրանց հետ։ 

Նրանց «ջայլամներ» եմ անվանում՝ գլուխը մտցրել են ավազի մեջ և չեն ուզում տեսնել այն, ինչ կատարվում է։ 

Սա հարվածում է իրենց ինքնագնահատականին, որովհետև իրենք ներգրավված են եղել այդ գործընթացներում։ Այս մարդիկ պետք է բարձրացնեն իրենց գլուխը։ 

Այս շերտից անընդհատ հոսք է կատարվում դեպի սթափվածների շերտ, մարդիկ, որոնց քննադատական միտքն արթնացել է, որոնք հասկանում են իրականությունը։ 

Եվ կա մարդկանց մի խումբ, որն ի սկզբանե ունեցել է սթափ ընկալումներ։ Այս բոլոր շերտերը նկատում են փոփոխությունները։ 

Տեսնում ենք, որ առաջանում են տարբեր միավորումներ, մարդիկ սկսում են ի մի գալ՝ հայրենասիրության, պետության գաղափարի շուրջ։ 

Իսկ թե որքանով նրանք կհաջողեն, ցույց կտա կյանքը։ Ուղղակի պետք է հասկանանք, որ մեր պետության համար հայտարարված է կազմաքանդման փուլ։

լուսինե առաքելյան

Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է