Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆաբերժեի ձվերը՝ կայսերական պատվերների գլուխգործոցներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ֆաբերժեի ձվերը» հանրահայտ են ամբողջ աշխարհում, և դրանցից գեթ մեկի ձեռքբերումը ցանկացած կոլեկցիոների երազանքն է: «Ֆաբերժեի ձվերը» Կառլ Ֆաբերժեի և «Ֆաբերժե» ընկերության կողմից պատրաստված ոսկերչական իրերի շարք է, որն ստեղծվել է 1885-ից մինչև 1917 թվականն ընկած ժամանակահատվածում ռուս ցարական ընտանիքի և այլ գնորդների համար։ 

Ֆաբերժեն չի փորձել մասսայականացնել իր ստեղծագործությունը, և ներկայումս հայտնի է նման 71 ձու, որոնցից 54-ը պատրաստվել է ցարական ընտանիքի համար։ Ներկայումս պահպանվել է միայն 62 ձու, որից 46-ը՝ ցարական հավաքածուից: 

Կառլ Ֆաբերժեն և նրա ընկերության ոսկերիչները առաջին ձուն ստեղծել են 1885 թվականին։ Այն պատվիրել էր ռուս կայսր Ալեքսանդր 3-րդը, որպես անակնկալ նվեր իր կնոջը՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային՝ Զատկի կապակցությամբ։ Դա 6,5×3,5 սմ չափերով, կենտրոնում ոսկեզոծ շերտով էմալապատ սպիտակ ձու էր:

 Ձուն ներսում ուներ ոսկե «դեղնուց», որի մեջ էլ գտնվում է ոսկե հավիկը ՝ ցարական ոսկե թագի փոքրիկ կրկնօրինակով: Պարզ է, որ Ֆաբերժեն այս կերպ օգտագործել էր «մատրյոշկայի» սկզբունքը: Այս նվերից հետո Ֆաբերժեն հանրահայտ է դարձել: 

Ամեն տարի թագավորական ընտանիքը Զատիկի տոնին նրանից ձվեր էր գնում, և նա այդպիսով դարձել էր արքունիքի ոսկերիչը: Ֆաբերժեն յուրաքանչյուր հաջորդ ձվի դիզայնը գաղտնի էր պահում և ամեն անգամ պատրաստում էր յուրահատուկ ձու: 

Ամեն ձվի պատրաստումը փաստացի տևում էր մեկ տարի։ Բոլոր ձվերի հեղինակը Ֆաբերժեն չի եղել, ուղղակի ձվերը արտադրվել են Ֆաբերժեի ընկերության անունից: 

Շատ ոսկերիչներ աշխատում էին և՛  Ֆաբերժեի մոտ, և՛ ինքնուրույն՝ իրենց համար, սակայն բոլորը պատիվ են համարել մասնակցել ցարական պատվերների կատարմանը։ Այդ թիմում ընդգրկված են եղել շատ ազգերի ներկայացուցիչներ։ 24 վարպետներից 14-ը ծնունդով Ֆինլանդիայից են եղել։ Սկզբում պատրաստվում էր էսքիզը։ Հետո աշխատանքին լծվում էր ոսկերիչների ամբողջ թիմը։ 

Հատուկ ներդրում է ունեցել վարպետ Միխայիլ Պերխինը։ Հիշատակության արժանի են նաև Ավգուստ Հոլմսթրյոմը, Հենրիկ Վիգսթրյոմը, Էրիկ Կոլլին, Վիկտոր Աարեն, Ստեֆան Վյակևան և միակ կին նկարչուհի Ալմա Պիխլը: Յուրաքանչյուր ձվի ներսում պարտադիր որևէ փոքրիկ իր է եղել: 

Օրինակ՝ «Ազովի հիշատակ» ձվի մեջ փոքրիկ ոսկե ֆրեգատ է, «Հովտաշուշան» ծիրանագույն ձվի մեջ՝ ցար Նիկոլայ 2-րդի և նրա աղջիկների դիմանկարները, ամենահանրահայտ «Թագադրություն» ձուն էլ պատրաստված է թագավորական կառքի տեսքով, իսկ ամենամեծ ստեղծագործություն հանդիսացող «Կրեմլ» ձուն երաժշտական զարդատուփի տեսքով է: 

Կայսերական ձվերի համբավն այնքան մեծ է եղել աշխարհում, որ Ֆաբերժե ընկերությունը կատարել է նաև անհատական պատվերներ (հայտնի է 15 օրինակ)։ Դրանցից 8 ձու պատվիրել է Ֆելիքս Յուսուպովը՝ Ալֆրեդ Նոբելի քրոջ որդին։ 

Այս ձվերը ոչ այնքան շքեղ են եղել, ինչպես կայսերականներն են, այլ կայսերական ձվերի պատճեններն են՝ ավելի համեստ ձևով պատրաստված։ Ներկայումս Ֆաբերժեի ընկերության ստեղծագործությունները կարելի է տեսնել Մոսկվայի Զինապալատում և «Ժամանակների կապ» հիմնադրամի ցուցահանդեսներում: 

Այս հիմնադրամի համար Ֆաբերժեի ձվերը գնվել են կոլեկցիոներներից՝ ռուս օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգի կողմից: Ֆաբերժեի որոշ աշխատանքներ ներկայումս ևս գտնվում են մասնավոր հավաքածուներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին