Սուսաննա Ղազարյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցու... ՄՇԱԿՈՒՅԹ
Սենիկ Հարությունյան. Երազ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրա... ՄՇԱԿՈՒՅԹ
Ար­դյոք հնա­րա­վո՞ր է հետ­խորհր­դա­յին տա­րած­քում նոր մի­ու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒՆՎԱՐԻ). Հա­յաս­տա­նը՝ Եվ­րո­պա­յի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր նախագիծ կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 բրոնզե մեդալ է նվաճել ՝ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 130 անգամ. ԼՂ ՊՆ Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյանի արձագանքը Ես 20 օր սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ. Հրայր Թովմասյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգը, նամակը չեն մուտքագրել և կոմիտեի նախագահին զեկուցել են, որ աուդիտի մասով խնդիրներ չկան. ՀՀ գլխավոր դատախազություն Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Գեղակերտ գյուղում այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2114»-ը բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածի ծառին, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է, 3 ուղևորները՝ հոսպիտալացվել «Շիրակը» ստուգողական խաղում հաղթեց «Լոկոմոտիվին» Մեծ հայրենականի հերոսների հիշատակը պահպանելով՝ մենք կանխում ենք ապագայում նացիզմի եւ ֆաշիզմի հայտնվելը. նախարար Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած (ֆոտո)

Բացահայտվել է թույլտվության համակարգի ավագ տեսուչի ապօրինությունները. ինքնամաքրման գործընթացը շարունակվում է

 

Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

 

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը քաղաքացիների անվամբ գրանցված զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետների երկարաձգման ու զենքերն այլ անձանց անվամբ հաշվառելու գործընթացները կազմակերպել է առանց համապատասխան ընթացակարգերի պահպանման՝ կատարելով ապօրինի գործարքներ։

 

Պարզվել է նաև, որ ոստիկանության մայորը ապօրինի կերպով երկարաձգել է Հայաստանից բացակայող քաղաքացիների զենքերը պահելու և կրելու թույլտվության ժամկետները։ Բացի այդ, երբեմն քաղաքացիների փոխարեն ինքն է ձեռք բերել բժշկական փաստաթղթեր։

 

Այսպիսով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել կաշառք տալու և ստանալու, ինչպես և փաստաթղթերի կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ։

 

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

 

 



website by Sargssyan