Պարզ դարձավ, որ քաղաքապետը չի կարողացել բանակցությունները հավուր պատշաճի իրականացնել.Սուրեն Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր տեղի է ունեցել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջին հրապարակային միջոցառումը՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ և երեք տասնյակից ավել գաղափարակիցների մասնակցությամբ: Այսօրվա քննարկման առարկան էին հանդիսանում ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև երկրի ներսում առկա խնդրահարույց հարցերը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները իրենց առաջիկա անելիքներում կարևորեցին ժողովրդավարության հաստատումը և դեպի ՀՀ ներդրումների ներգրավման հիմնախնդիրները։ Նրանց խոսքով, այո՜, հեղափոխությունը եղել է, սակայն դա չի նշանակում, որ երկրի ներսում ժողովրդավարությունն ամբողջությամբ է հաստատվել: Այդ առումով, խմբի անդամների պնդմամբ, դեռ շատ անելիքներ կան։ Անդրադառնալով ներդրումներին՝ վերջիններս նշեցին, որ առայժմ ներդրումների մեծամասնությունը կատարվում է տեղացիների կողմից։Այս կոնտեքստում անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Երևանի քաղաքապետարան առճակատմանը՝ Սուրենյանցը նշեց, որ միանգամայն պարզ դարձավ, որ քաղաքապետը չի կարողացել բանակցություններն այնպես վարի, որպեսզի արաբ շեյխերը Երևանում ներդրումներ կատարեն: Միևնույն ժամանակ հիշեցրեց, որ հարևան Վարաստանում ներդրումների 50-60%-ը կատարվում են հենց արաբների կողմից։ Խմբի անդամները կարևորեցին նաև խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների դերը, և նշեցին, որ իրենց կուսակցությունը ևս հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից։ Նախաձեռնող խմբի անդամների խոսքով առաջիկայում կհայտարարվի նորաստեղծ կուսակցության համագումարի մասին։