EXCLUSIVE. Արման Հովհաննիսյանը՝ «Դե մի գնա» երգի պրեմիերայի և հետագա անելիքների մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՏարվա ընթացքում մենահամերգով հանդիսատեսին ներկայացած Արման Հովհաննիսյանը ժամեր առաջ նոր տեսահոլովակ հանձնեց հանրության դատին :
Past.am-ը հեռախոսակապ ունեցավ այս օրերին ԱՄՆ-ում գտնվող երգչի հետ:
- Միացյալ նահանգներում եք հանգստի՞ նպատակով:
- Այստեղ եմ, քանի որ դեկտեմբերի 31-ին համերգային ծրագրով պետք է ելույթ ունենամ իմ ամերիկաբնակ գործընկերների հետ: Երևանում կայացած մենահամերգից հետո Լոսանջելեսյան հանդիսատեսը սպասում էր, ու Ամանորը առիթ է նրանց հանդիպելու:
- Օգոստոսի 9-ին Երևանում տեղի ունեցած համերգի ամփոփո՞ւմն է նաև տեսահոլովակը:
- «Դե մի գնա» երգի հեղինակը Սերգեյ Կարինյանն է, գործիքավորումը կատարել են Կարեն-Սևակ երաժիշտները: Եվ, այո՛, նոր տեսահոլովակը, կարելի է ասել, մենահամերգի ամփոփումն է հիշարժան կադրերով:
- Ե՞րբ կվերադառնաք Հայաստան:
- Հունվարի չորսին Երևանում կլինեմ, հետո մի քանի օրով կմեկնենք հանգստի: