Ереван, 30.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կառավարությունը քաղաքականացրեց տնտեսական գործընթացները». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2019թ. տնտեսական ցուցանիշները բացարձակ թվերով դիտարկելու դեպքում կարելի է ասել, որ այս տարվա արդյունքները բավականին տպավորիչ են։ Այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որի հետ զրույցում փորձել ենք ամփոփել 2019թ. տնտեսական տարին՝ հասկանալու թե՛ դրական, թե՛ բացասական միտումները։ 

Տնտեսագետը դրական հանգամանքների շարքին է դասում ստվերի, կոռուպցիայի կրճատումը, հարկային եկումուտների աճը, որոշ ոլորտներում աշխատավարձերի աճն ու նվազագույն աշխատավարձի բարձրացումը։ 

«Տասը ամսվա կտրվածքով 7,1 տոկոս տնտեսական աճ ունենք։ 

Սա այն դեպքում, երբ կառավարությունը որդեգրել է անհանդուրժողական պայքար կոռուպցիայի դեմ, և, այսպես ասած, վերացրել է շուկա մուտք գործելու արգելքները։ Այնուամենայնիվ, ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա կառավարության այս քայլերը բավականին փոքր ազդեցություն ունեն։ 

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեր տնտեսական ցուցանիշներն իներցիոն են։ Առկա արդյունքը սոցիալ-տնտեսական քաղաքականությունից անկախ է ստացվել։ 

Այս տարի ևս տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է թողել ստվերի կրճատումը։ Բայց եթե ստվերի մասնաբաժինը հանենք, կստացվի 2-3 տոկոս աճ, որից օգտվել են խոշոր սեփականատերերը, օլիգարխները։ 

Այդ աճը չի բաշխվել հասարակության բոլոր խմբերի միջև, չի դարձել ներառական։ 

Բացի այդ, առանձին ապրանքային շուկաներում մենաշնորհացման մակարդակը խորացել է։ Մենք 2019թ.-ին տնտեսական թռիչքաձև զարգացման մոդելի հիմքերը դնելու լավ հնարավորություն ունեինք, սակայն չօգտվեցինք դրանից։ Կառավարությունը գնաց ծայրահեղ լիբերալացման»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Պարսյանը։ 

Նա ընդգծեց, որ իշխանափոխությունից հետո կային դրական սպասումներ առ այն, որ արագ տեմպերով տնտեսական գործընթացներ կլինեն, նոր մոդելներ կառաջարկվեն. «Սակայն տեղի ունեցան իներցիոն գործընթացներ, նոր գաղափարներ ևս չեղան, իսկ այն մոտեցումները, որոնք առաջարկեցին, ավելի խորացրեցին տնտեսության մեջ առկա խնդիրները։ 

Բացի այդ, այս կառավարությունը չափից շատ քաղաքականացրեց տնտեսական գործընթացները, որոնց թվում էին նաև ներդրումները։ 

Քաղաքական գործընթացները կապեցին տնտեսական գործընթացների հետ, ինչը լուրջ հարված էր ներդրումային միջավայրին։

 Սա էր պատճառը, որ մեծ չափով դիվիդենտների արտահոսք եղավ Հայաստանից։ Նկատենք նաև, որ կապիտալի արտահոսքը նախորդ տարվա համեմատ 25 տոկոսով ավելի է։ 

Սա վկայում է այն մասին, որ խոշոր դրամատերերը մտահոգություն ունեն իրենց սեփականության մասով։ 

Այս մտահոգություններին գումարվում են նաև մի շարք խնդրահարույց նախաձեռնություններ, որոնց թվում են ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման, գաղտնալսման վերաբերյալ օրենքի նախագծերը»։ 

Անդրադառնալով հարկային քաղաքականությանը, Հարկային նոր օրենսգրքին, որի արդյունքում ներդրվեց եկամտային հարկի համահարթեցման մոդելը, տնտեսագետը նշեց. 

«Ըստ էության, հարկային բեռի վերաբաշխում եղավ հարուստներից դեպի հասարակության բոլոր անդամներ, ինչն ավելի է խորացնելու եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը։ 

Ինչպես Վրաստանում, այնպես էլ մեզ մոտ եկամուտների անհավասարաչափ բաշխվածության ցուցանիշն ավելի է խորանալու։ Չի բացառվում, որ այդ առումով ավելի վատ ցուցանիշներ ունենանք, և այս հանգամանքը պետք է մտահոգի կառավարությանը, որն օր առաջ պետք է վերանայի այս քաղաքականությունը։ 

Եկամտային հարկի քաղաքականությունը համահունչ չէ նաև կառավարության կողմից առաջարկվող առողջապահական ապահովագրության համակարգին։

 Ստացվում է, որ մի կողմից պետությունը մարդկանց խոստանում է եկամուտների աճ, խոսում պարտադիր կուտակային կենսաթոշակի կարևորության մասին, մյուս կողմից՝ առաջարկում է հարկել 4-6 տոկոս նոր հարկատեսակով։ 

Սա անտրամաբանական է։ Այս կառավարության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ առանձին քաղաքականությունները ներդաշնակ չեն միմյանց հետ։ Առանձին դեպքերում անգամ հակասում են իրար»։ 

Խոսելով սպասվելիք մարտահրավերներից, հիմք ընդունելով 2020թ. բյուջետային ցուցանիշները՝ տնտեսագետը նշեց, որ 13 տոկոսի չափով եկամուտների աճ է նախատեսված, ինչը դժվար է լինելու ապահովել։ 

«Պատճառն այն է, որ, ըստ էության, չեն ունենալու ավտոմեքենաների այն հոսքը, որն ունեցան 2019թ.-ին։ Միայն 9 ամիսների կտրվածքով այդ հոսքը ապահովեց բյուջեի 50 մլրդ դրամ եկամուտը։ 

Տարվա կտրվածքով այդ ցուցանիշը մոտ 70-80 մլրդ դրամ կլինի, ինչը չի լինելու 2020թ.-ին։ Բացի այդ, եթե իրենք 2019թ. ընթացքում ստվերի կրճատման հաշվին նաև մուտքեր էին ապահովել, ապա 2020թ.-ին այդ հնարավորությունները ևս կրճատվելու են։ 

Այս իրավիճակում կառավարությունը մի քանի լուծումներ ունի։ Առաջին՝ պետք է խոշոր չափի ներդրումներ ներգրավի վերոնշյալ եկամուտների բացը լրացնելու համար, ինչը քիչ հավանական է։ 

Երկրորդը գնաճն ավելացնելու տարբերակն է, և, ըստ էության, 4,5 տոկոսի չափով գնաճ նախատեսել է պետական բյուջեով։

Բայց այստեղ այլ խնդիր կա։ 

Եթե այդ 4,5 տոկոսը տեղի ունենա առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվին, ապա կստացվի, որ 55 հազար դրամ ստացողն ավելի շատ ապրանքներ ձեռք կբերի հիմա, երբ աշխատավարձը 55 հազար է, քան 2020թ.-ին, երբ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ կլինի։ 

Այստեղ կառավարությունը գնաճային ճնշումները ղեկավարելու խնդիր ունի։ Երրորդ տարբերակը կառավարության ստեղծած «սև օրվա» փողն է։ 

Այս և նախորդ տարվա ընթացքում ավել հավաքագրված և չծախսված գումարները հիմա կուտակում են Կենտրոնական բանկում՝ ավանդի տեսքով։ 

Մոտ 600 մլն դոլարի մասին է խոսքը, որը կօգտագործվի 2020թ.ի ընթացքում, եթե այս կառավարությունը չկարողանա հավաքագրումներ իրականացնել և եկամուտների բացը լրացնել։ 

Այսինքն, կառավարությունն իրեն մի քանի ուղղություններով է ապահովագրում։ Կարծում եմ՝ 2020թ.-ի ընթացքում կօգտվի և՛ այդ «սև օրվա» գումարից, և՛ գնաճային ճնշումներ կառաջացնի շուկայում, որ կարողանա իր բյուջետային եկամուտները հավաքագրել։ 

Իսկ ինչ վերաբերում է բյուջեի ծախսային մասին, ապա ինչպես այս տարի, այնպես հաջորդ տարի այս կառավարությունը չունի բավարար կարողություններ, որոնք թույլ կտան ժամանակին և ամբողջ ծավալով իրականացվեն կապիտալ ծախսերի ծրագրերը»։ 

Հնարավոր գնաճի պարագայում, Ս. Պարսյանի խոսքով, ազգաբնակչության գնողունակությունը կնվազի։ 

Բայց այդ ամենից զատ, առաջնահերթ մարտահրավերների շարքում 2020թ. ապրիլից բնական գազի սակագնի հնարավոր վերանայումն է, ինչը, տնտեսագետի դիտարկմամբ, շղթայական ազդեցություն կունենա։ 

Տնտեսական տարվա զրույցն ավարտեցինք 4 վարկային համաձայնագրերի կնքման փաստով։ 

Անդրադառնալով համաձայնագրերին՝ տնտեսագետը նախ նշեց, որ կառավարությունը 2019թ. համար նախատեսել էր մոտ 320-330 մլն դոլարի դեֆիցիտ՝ բոլոր պետական ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու պարագայում։ 

«Բայց նույն կառավարությունը ձախողել է իր կապիտալ ծախսերի ծրագրերը մոտ 61 տոկոսի չափով, ինչը մոտ 150 մլրդ դրամ է կազմելու։ 

Բացի այդ, առիթը բաց չի թողնում ու հայտարարում է, որ 120 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրել։ Այսինքն, ընդհանուր առմամբ, 540 մլն դոլարի չափով պետք է խնայողություն ունենար, ինչը և ունի՝ մոտ 600 մլն դոլարի չափով ԿԲ-ում ավանդ կա։ 

Այսինքն, ունենք իրավիճակ, երբ կառավարությունը գումար ունի, բայց վարկ է վերցնում այն հիմնավորմամբ, որ ցածր տոկոսով են տալիս։ Սա սխալ ֆինանսական քաղաքականության լավագույն օրինակներից կարող է լինել։ 

Իսկ ի՞նչ նպատակով է վերցրել։ 

Պատճառներից մեկն այն է, որ 2020թ. առումով ռիսկեր ունեն, որոնց համաձայն իրենց եկամտային մասը չեն կարողանալու ապահովել։ 

Բայց պետք է նկատենք, որ այդ համաձայնագրերի կնքմամբ արժանացան միջազգային խոշոր դոնոր ֆինանսական կազմակերպությունների դրվատանքին. մի շարք կազմակերպություններ հայտարարություններ արեցին Հայաստանի տնտեսական լավ ցուցանիշների և առաջընթացի մասին։ 

Ըստ էության, այս վարկային ծրագրերը ոչ թե վարկային, այլ գովազդային էին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян