Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նույն «խրամատային» սխալն են անում, մինչդեռ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է իրավաբան Մհեր Հակոբյանը։ Զրուցել ենք ճանապարհային երթևեկության անհանգստացնող վիճակի, ՃՈ տուգանքները բողոքարկելիս սահմանվող 4000, 10.000 և 20.000 դրամ պետտուրքի մասին և ոչ միայն։

Բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը

Այս պահին ճանապարհային երթևեկությունում ունենք խնդիրներ, որոնք մի մասով օբյեկտիվ են, մյուսով՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ են այն առումով, որ մեքենաների թիվը շատացել է, հանրային տրանսպորտի վիճակը վատ է, մարդկանց մեծ մասը ձեռք է բերում սեփական մեքենա, որոնց գները նվազել են։ Մյուս կողմից՝ սուբյեկտիվ է. կա և՛ վարորդների, և՛ պետական մարմնի մեղքը։ Երթևեկության մեջ շատ են այն վարորդները, որոնք, իրոք, ծանոթ չեն երթևեկության կանոններին։ 

Սուբյեկտիվ տարրի մեջ կա նաև ճանապարհային ոստիկանության մեղքը. ամենայն հարգանքով, բայց ՃՈ աշխատակիցներից շատերը բավարար պատրաստվածություն չունեն, և երկրորդ՝ օրենսդրական դաշտն անչափ թերի է, դատական պրակտիկան՝ հակասական, և արդյունքում երկու կողմն էլ մեղքի իր բաժինն ունի՝ տեսական և գործնական մակարդակում։ 

Տեսականի դեպքում մեր կանոններում կան նորմեր, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից և Հայաստանի պայմաններում կա՛մ չեն գործում, կա՛մ էլ արդյունավետ չեն գործում։ Գործնականն էլ այն է, որ այդ նորմերը կիրառող տեսուչը, ինքն էլ լավ չտիրապետելով դրանց, դրանք թերի է կիրառում, մյուս կողմից՝ գծանշում կատարողը, նշան տեղադրողը, չունենալով բավարար հմտություններ, օրինակ՝ լուսացույցի կարգավորումը թերի է կատարում։

Նոր իշխանությունները նույն սխալն են գործում

Սա բազմաստիճան խնդիր է, և ցավն այն է, որ անձը, «խրամատի» որ կողմում գտնվում է, փոքրացնում է իր կողմի մեղքը և մեծացնում է հակառակ կողմինը։ Եթե վարորդ ես, ասում ես՝ ամեն ինչը լավ է, ՃՈ-ն վատ է աշխատում։ Եթե ՃՈ-ն ես, ասում ես՝ ամեն ինչ կարգին է, վարորդները լավը չեն։ 

Իրականում բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը, ուրեմն ունենք լուծելու խնդիրներ։ Եկել է նոր՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ 

Ցավոք, այն նույն՝ «խրամատային» սխալն է անում՝ բոլոր մեղքերը բարդում է վարորդների վրա։ Իսկ ես ասում եմ՝ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն՝ տարբերակելով լուծումների առաջնահերթությունը։ Իմ պատկերացմամբ՝ պետք է նախ կարգավորել ՃՈ վերադասը։

Հիմա կատարված փոփոխությունների մասին

Կատարվել է երկու տիպի փոփոխություն։ Առաջ դու քո ընտրությամբ կարող էիր գնալ դատարան կամ ՃՈ վերադաս, ընդ որում, վերադասում եթե մերժեին, իրավունք ունեիր, այնուհանդերձ, դատարան գնալ։ Նոյեմբերի 30-ից գործում է փոփոխությունը, ըստ որի, պետությունը վարորդին ասում է՝ գնա ՃՈ վերադաս, եթե այն քեզ մերժեց, իրավունք ունես դատարան գնալու։

 Պետությունը, վերադասում փոփոխություններ չկատարած, վարորդներին ուղղորդում է այնտեղ։ Ընդ որում, պրակտիկան գիտենք՝ «մերոնց չենք նեղացնում» սկզբունքով վերադասն այս պահի դրությամբ մեծմասամբ մերժելու է այս ամենը։ Ինքը մեխանիզմը լավն է, եթե վերադասն իրոք լավ աշխատի, արդյունքում դատարաններն էլ կբեռնաթափվեն։

 Իշխանություններն այս պահին ուզում են դատարանները բեռնաթափել, ցանկությունը լավն է, այո՛, դատարանները ծանրաբեռնված են, 10000 գործից 5000-ը կարող են ՃՈ ակտերը լինել։ Բայց այսպես չեն լուծում հարցը։ 

Սրա բացասական կողմն այն է, որ վարորդների համար մեծանում է քաշքշուկը, դատական պաշտպանության իրավունքը բարդանում է, քաղաքացին չարանում է, սրա հետևանքով պետությունը ոչինչ չի շահում։ 

Սրա դրական կողմը կարող էր լինել այն, որ եթե վերադասը նորմալ աշխատեր, գործերի մեծ մասը դատարան չէին հասնի, դատարաններն առնվազն 30 տոկոսով կբեռնաթափվեին։ 

Ի դեպ, նորմալ պայմաններում վերադաս դիմելն ավելի հեշտ է, հաճելի ու արագ, քան դատարան դիմելը։ 

Ի՞նչ է «սպառնում» վարորդներին 2020-ի հունվարի մեկից

Հունվարի 1-ից դատարան դիմելու համար ավելացրել են պետական տուրք, ընդ որում, վերադասին կարող ես անվճար դիմել։ Մի փոքր մանրամասնեմ վարչական դատարանների մասին։ Դեռևս 2005-2006 թվականներին երկրում մի գործընթաց էր, երբ իշխանություններն արդարադատությունը բարեփոխում էին։ 

Եվրոպան մեզ ասաց հետևյալը՝ ստեղծեք վարչական դատարան, որը զբաղվում է անձ-պետություն հարաբերություններով, հիմք դրվեց վարչական գործնական արդարադատությանը։

 2008 թվականից Հայաստանում գործում է վարչական դատարան։ Եվրոպան նաև պահանջ դրեց՝ վարչական գործերի քննումը դարձրեք անվճար, քանի որ եթե գործի քննության ժամանակ մի կողմում պետությունն է՝ ոստիկանությունը, հարկային մարմինը, քաղաքապետարանը և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, մյուս կողմում՝ քաղաքացին, ում իրավունքը ոտնահարվել է, ապա պետությունը քաղաքացուց չպետք է գումար պահանջի իրականությունը պարզելու համար։ 

Այս գործերը քննում է վարչական դատարանն՝ անվճար։ 

Այս սկզբունքը պահվեց 11 տարի։ Հիմա այս իշխանությունները տեսան, որ վարորդներն ավելի շատ են սկսել բողոքարկել ակտերը և, իրավիճակին նայելով իրենց խրամատից, փորձում են վարորդների բողոքարկումը բարդացնել։ 

Եթե իրենք ընդունեն, որ ՃՈ-ն նորմալ չի աշխատում, կան խնդիրներ կապված գծանշումների, ճանապարհային նշանների հետ, կասեն՝ եկեք սա շտկենք, արդյունքում որոշ ժամանակ հետո կմնան այն ակտերը, երբ վարորդն, իրոք, մեղավոր է։ 

Ստեղծված իրավիճակը շտկելու փոխարեն, իշխանությունները հասկացան, որ դատարանում պարտվում են վարորդներին, չեն կարողանում գանձել տուգանքները, դեռ մի բան էլ իրենք են դատական ծախս վճարում։ 

Այն քողի տակ, որ իբր դատարանը ծանրաբեռնվում է, իբր վարորդները չարաշահում են արդարադատությունը, բոլորին կանչեցին վերադաս։ Այստեղ էլ հետևյալ պատկերը կունենանք՝ կա՛մ բան չի փոխվի, կա՛մ էլ այն ակտերը, որոնց դեպքում վերադասը վստահ է, որ դատարանում պարտություն է կրելու, կչեղարկի։ 

Բայց սա էլ ազնիվ չէ քաղաքացու նկատմամբ։ Ստացվում է, որ քաղաքացուն տուգանում են՝ իմանալով, որ նա սխալ չի գործել։ Շատ մարդիկ չհասկանալով կամ էլ քաշքշուկի մեջ չընկնելու համար մուծում են տուգանքները։ 

Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել

Կայացած պետություններում դատական պրակտիկան միասնականացված է։ Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել։ Ամեն դատավոր իր կարծիքն ունի։

 Նորմալ երկրներում, որտեղ օրենքները կայուն են, այդ կարծիքների հակասությունը բարձրանում է վերին՝ երրորդ ատյան, որն էլ ասում է, թե որն է ճիշտը։ Այս պահի դրությամբ վերաքննիչ դատարանը, որը վարչական դատարանի վերադասն է, քաղաքացիներից մեկի՝ իմ դիմած գործը քննելու է 2021 թվականի գարնան սկզբին։ 

Գործի մասին, որը պարտվեցի, հետո հաղթեցի այս աշնանը, վերադաս դատարանն ինձ կարծիք կասի 2021-ին, այսինքն՝ 2020 թվականին այդպես էլ չեմ իմանա՝ ո՞րն էր ճիշտը։ Սա առաջին ատյանի խնդիրն է։ Իրավիճակին նայենք քաղաքացու աչքերով։ 

Հունվարի 1-ից 10000 դրամ պետական տուրք է սահմանվում երկրորդ դատական ատյան դիմելու համար, իսկ եթե այստեղ էլ խնդիր լինի, Վճռաբեկ ատյան դիմելու համար սահմանված է 20.000 դրամ պետական տուրք։

Վճռաբեկ դատարանը փակվել է ինքն իր մեջ

Նորմալ երկրներում վերաքննիչը հաճախ հարցը փակում է, բայց կա Վճռաբեկ ատյան, որին պատկանում է վերջին խոսքի իրավունքը՝ դատական պրակտիկայի տարաձևության դեպքում։ Վերաքննիչ վարչական դատարանում կա 9 դատավոր, որոնք հավաքված են 3 կազմում։ Այս պահին ունեմ գործեր, երբ կազմերից մեկի կարծիքը չգիտեմ, մեկն իմ օգտին է վճռել, մյուսը՝ իմ դեմ։ Քաղաքացին հարցնում է՝ ի՞նչ անենք։ 

Նորմալ երկրներում կասեի՝ դիմեք Վճռաբեկ։ Մեր երկրում դրա համար շուտով սահմանված կլինի 20 000 դրամ տուրք։ 

Այսինքն՝ քաղաքացին մուծեց ընդհանուր առմամբ 34 հազար դրամ։ Եթե Վճռաբեկում էլ պարտություն կրի, 5000 դրամանոց տուգանքն էլ ստիպված կլինի վճարել, ստացվեց 39.000 դրամ։ 

Ի դեպ, մեր վճռաբեկ դատարանը թերի է աշխատում, փոխանակ նման գործերը վարույթ ընդունելու, 500 գործից կարող է երկուսը վարույթ ընդունել։ Վճռաբեկը փակվել է ինքն իր մեջ։ Այն պետք է գործերը շուտ վարույթ ընդունի և կարծիք ներկայացնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում