Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ են ցույց տա­լու հասարակությանը.նոր «100 փաս­տի» սպա­սու­մով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին ավարտվում է, և իշխանությունները պետք է ամփոփեն իրենց գործունեության արդյունքները և անցնեն հաջորդ տարվա ծրագրերը իրականություն դարձնելուն (եթե այդպիսիք ընդհանրապես կան)։ 

Երբ հետահայաց նայում ենք տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացներին, ապա պարզ է դառնում, որ այդպես էլ տնտեսական հեղափոխությունը, որի մասին խոստումներ էին տվել իշխանությունները, իրականություն չդարձավ։ 

Ավելին, դրան մի փոքր անգամ մոտ չեկանք: 

Երկրի տնտեսական վիճակը չնչին փոփոխություններով (ընդ որում, ոչ անպայման դրական դինամիկայով) շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին կար նախկինում։ 

Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանության ներկայացուցիչները հապաղում են արդեն քիչ-քիչ ամփոփել անցնող տարին։ 

Եթե, իհարկե, խոշոր ձեռքբերումներ եղած լինեին տարվա ընթացքում, ապա տարեվերջյան այս օրերին Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնի ֆեյսբուքյան իր էջում ամենօրյա հրապարակումներով հանդես գալու և ցույց տալու, որ իրենց աշխատանքն արդյունավետ է։ 

Տարվա ընթացքում հնարավոր եղավ տարբեր տեսակի աղմկահարույց քրեական գործերով, ձերբակալություններով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններով, բյուջե մուտքագրված ֆանտաստիկ գումարների և ռևանշիստ-դավադիրների մասին միֆական պատմություններով ժամանակ շահել և իմիտացիա ստեղծել, թե երկրում կամաց-կամաց իրավիճակի փոփոխություն է նկատվում։ 

Այսպիսի քայլերի միջոցով իշխանություններին հաջողվեց որոշ ժամանակով խուսափել հասարակական դժգոհությունից։ 

Սակայն լուրջ կասկածներ կան, թե 2020 թվականին հնարավոր կլինի նույն մեթոդների կիրառմամբ խուսափել հանրային դժգոհությունների կուտակումից. մանավանդ, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերը, դեռևս վերջնական հանգուցալուծում չեն ստացել։ Դրան գումարվում է հունվարից սպասվող թանկացումների ալիքը՝ կապված ԵԱՏՄ մաքսադրույքների կիրառման հետ։ 

Շուրջ 700 տեսակի ապրանքների թանկացումը՝ ներառյալ առաջին անհրաժեշտության, բարդացնելու է երկրի տնտեսական վիճակը։ 

Իշխանությունների կողմից առողջապահության 6 (թեկուզ 4) տոկոսանոց հարկի ներդրումն էլ ծանրացնելու է աշխատողների հարկային բեռը, այսինքն՝ նրանց եկամուտները կրճատվելու են, իսկ արդյունքը խիստ կասկածելի է։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունները ցանկանում են գույքահարկի տակ մտցնել անխտիր ամբողջ անշարժ գույքը։ 

Եվ գույքահարկի տեսքով գումարներ են վճարելու ոչ միայն հարուստ, այլև միջինից ցածր եկամուտ ունեցող՝ աղքատ քաղաքացիները։ 

Աշխատանք ունեցող քաղաքացիների հարկային բեռը կավելանա նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերին կատարվող վճարումների վերանայման արդյունքում։ 

Եթե հանրության շրջանում դժգոհությունները մեղմելու նպատակով կառավարության կողմից որոշվել էր, որ աշխատավարձերից ֆոնդերին վճարվող 5 տոկոսից 2,5-ի փոխհատուցման պարտավորությունը կստանձնի կառավարությունը, ապա հաջորդ տարի այդպես չի լինելու, և աշխատանք ունեցող քաղաքացիները 2,5-ի փոխարեն կենսաթոշակային ֆոնդերին կվճարեն աշխատավարձի 3,5 տոկոսը։ 

Եվ եթե նշված բոլոր այս հարցերին էլ գումարում ենք գարնանը գազի գնի թանկացման հարցը, որը կարող է շղթայական թանկացումների պատճառ դառնալ, ապա հասարակության շրջանում տագնապային տրամադրություններն ավելի են խորանում։ 

Մարդիկ արդեն իսկ տրամադրված են, որ 2020 թվականը սոցիալ-տնտեսական առումով ծանր տարի է լինելու։ 

Իսկ այս պայմաններում կողմնորոշվելու և ճիշտ գործելու համար իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվելու, վարչապետ Փաշինյանի համար շատ դժվար է լինելու այս պայմաններում պահել իր վարկանիշը։ 

Տեսնելով հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ Փաշինյանը փորձելու է ժամանակ շահել, որպեսզի կառավարությունը կարողանա ինչ-որ չափով մեղմել դրությունը։ 

Ամենայն հավանականությամբ, դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում իշխանությունները մտմտում են նորից հանրության ուշադրությունը գրավող գործեր հարուցել, աղմկահարույց ձերբակալություններ կազմակերպել։

 Իր գործունեության տարին ամփոփելու մասով Փաշինյանը շատ բան չունի հանրությանը ներկայացնելու, շատ-շատ էլի 100 փաստ ներկայացնի, որի առյուծի բաժինը վերաբերում է մանր-մունր խնդիրների, առօրեական պարտականությունների, դրա համար էլ, ելնելով իր լրագրողական փորձառությունից, վերջինս ցանկանում է հանրությանը կերակրել սենսացիաներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների