Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քա­նի դեռ նոր շա­րու­նա­կու­թյուն չեն ստա­ցել...

АНАЛИТИКА

Տարին մոտենում է ավարտին, և եթե դիտարկենք նոր իշխանությունների օրոք Հայաստանում ստեղծված մթնոլորտը, ապա պարզ կդառնա, որ տարին աչքի ընկավ հասարակությունը մերոնքականների և ձերոնքականների, սևերի և սպիտակների բաժանման, ինչպես նաև ահագնացող ատելության դրսևորումներով։ 

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հանրության շրջանում սերմանվող ատելությունը անմիջականորեն գեներացվում էր իշխանությունների և անձամբ վարչապետի կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ իրենք հայտարարել էին, թե կատարելու են «սիրո և հանդուրժողականության հեղափոխություն»։ 

Իշխանությունները փորձում են թշնամանք հարուցել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակվել են քննադատության խոսք հնչեցնել իրենց հասցեին։ 

Դրան զուգահեռ նրանք առանց դատական վճիռ ունենալու ընդդիմադիրներին մեղադրում են կոռուպցիայի և այլ զանազան մեղքերի մեջ։ Իսկ իշխանական ֆեյքերը համացանցում առանց խտրականության հայհոյում են այն մարդկանց, որոնք չեն կիսում իշխանական մոտեցումները։ 

Դրա հերթական դրսևորումն էր նաև նախօրեին շուրջ 60 մտավորականների հանդեպ կազմակերպված տոտալ հարձակումը, ինչ է թե վերջիններս համարձակվել էին կոչ անել՝ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: 

Հանկարծ պարզվեց, որ նրանք ամենևին էլ մտավորական չեն, երգիչ ու դերասան չեն, ավելին՝ պարզապես դավաճաններ են: Այն, որ այս հարձակումը կազմակերպված էր իշխանությունների կողմից, որևէ կասկած չի հարուցում: Ավելին, իշխանամերձներից ոմանք նույնիսկ «վառել» էին իրենք իրենց՝ նախօրոք նշելով, թե շուտով կհրապարակեն տարբեր անձանց կարծիքը, թե իբր իրենք տեղյակ չեն եղել, չեն իմացել ինչի համար են համաձայնություն տալիս և այլն: 

Սակայն հարցն այն է, որ նույն այդ երգիչ-երգչուհիները, դերասանները կսրբացվեին, եթե հակաքոչարյանական որևէ բառ ասեին, էլ չենք խոսում այն մասին, եթե փառաբանեին «մեծ առաջնորդ» Փաշինյանին, երգեր ձոնեին վերջինիս... 

Այս ամենը խոսում է իշխանությունների անհանդուրժողական կեցվածքի մասին, որը դրսևորվում է նաև լրատվամիջոցների նկատմամբ։ Իրենց ոչ հաճո տեղեկություններ կամ տեսակետներ հրապարակող ԶԼՄները մեկուկես տարի անընդհատ հայտնվում են իշխանությունների թիրախում, կոչեր են արվում մերժել այս կամ այն լրատվամիջոցին, իսկ սոցցանցերում հայհոյում են նման նյութեր հրապարակողներին։ 

Ավելին, իշխանական գծի մեջ չտեղավորվող որոշ լրատվամիջոցներ իշխանությունների ցուցումով հայտնվեցին իրավապահների ուշադրության ներքո, դրանց խմբագրություններում տեղի ունեցան խուզարկություններ, առգրավվեց գույքը և այլն։ 

Այսպիսի ֆոնի վրա էլ մի քանի իշխանական երիտասարդներ ամիսներ առաջ պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը, ձվեր էին նետել ակումբի դռներին ու վիրավորանք պարունակող պաստառներ փակցրել։ Իշխանությունները կցկտուր իբր դատապարտեցին այդ երիտասարդների արարքը, որն ավելի շատ նման էր ոչ թե դատապարտման, այլ խրախուսման։ 

Եվ քանի որ մամուլի նկատմամբ ճնշման փորձերին իշխանությունը պատշաճ չի արձագանքում, լրատվականների թիրախավորման պրակտիկան շարունակվում է։ Ու պատահական չէ, որ օրերս ներխուժում էր տեղի ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի և «ArmLur. am» կայքի խմբագրություն։

 Հետաքրքրական է, որ ներխուժողները ստուգել են խմբագրության դարակները, խառնաշփոթ ստեղծել, սակայն որևէ բան չեն տարել իրենց հետ։ Եվ տեսակետներ կան, որ սա իշխանությունների կողմից նախազգուշացում է լրատվականի ներկայացուցիչներին կամ հոգեբանական ճնշում գործադրելու փորձ։ 

Ճիշտ է՝ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, սակայն նախընտրելի կլիներ, որ իշխանությունները հստակ քաղաքական կամք ցուցաբերեին նման դեպքերը դատապարտելու, առավել ևս՝ թույլ չտալու հարցում՝ անկախ այն հանգամանքից՝ ճնշումների են ենթարկվում իշխանական, թե ընդդիմադիր լրատվամիջոցները։ 

Եթե նմանատիպ դեպքերը չբացահայտվեն և անհրաժեշտ գնահատական չստանան, ապա մեծ վտանգ կա, որ դրանք կարող են դառնալ վտանգավոր նախադեպ։ 

Ի վերջո, երբ մեկուկես տարի շարունակ իշխանավորների կողմից սերմանվում են, որ ԶԼՄ-ները «քըխ» են, երբ ցանկացած տեղեկատվության վրա նույնիսկ հերքման տեքստով պետական որոշ կառույցներ հարձակվում են ամենաաներևակայելի անվանարկումներով, որակումներով, հետևանքը կարող է այն լինել, որ ամեն մի քաղաքացի, որը այս կամ այն լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը չի հավանում կամ համամիտ չէ, կարող է լրատվամիջոցի և լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու գործելակերպին դիմել և մնալ անպատիժ։ 

Ուստի այս առիթով իշխանությունները խորհելու տեղ ունեն: Հետո կարող է շատ ուշ լինել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна