Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Որ­պես թիվ մեկ սպառ­նա­լիք շա­րու­նա­կում են մնալ Ադր­բե­ջա­նի հետ չա­վարտ­ված պա­տե­րազմն ու Ար­ցա­խի հար­ցով տար­վող գոր­ծըն­թա­ցում առ­կա վտան­գա­վոր մի­տում­նե­րը»

ИНТЕРВЬЮ

Երեկ հերթական անգամ Արցախը որպես ինքնադրսևորման ու ինքնահաստատման միջոց օգտագործեց «Սասնա ծռերը»: 

Մասնավորաբար հայտարարությամբ հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, որն անդրադարձել է Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին՝ նշելով, որ «դրանք դառնում են ազգային անվտանգության սպառնալիք, և 100 հազարից քիչ ավելի բնակչություն ունեցող փոքրիկ տարածքում անկախ պետություն խաղը կլանում է հանրային և քաղաքացիական գրեթե ամբողջ էներգիան և ռեսուրսը»։ 

Բացի դա, ընտրությունների մասին խոսելիս անընդհատ շեշտել էր՝ «այսպես կոչված նախագահական ընտրություններ» արտահայտությունը։ 

Դե, իհարկե, չէր մոռացել անդրադառնալ նաև Արցախ-Հայաստան վերամիավորման իր մշտական թեզին։ Սա առաջին դեպքը չէ, երբ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները և որոշ այլ ուժեր փորձում են իրենց կասկածելի, եթե չասենք ավելին, տեսակետներով որոշակի վտանգավոր մթնոլորտ ձևավորել Արցախի շուրջ։

«Փաստն» այս հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին։ 

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին՝ նա նշում է. 

«Հայաստանն ու Արցախն ունեն ընդհանուր պատկերացումներ և մոտեցումներ, թե որ ուղղությամբ ենք շարժվում, ինչ հնարավորություններ ունենք և ինչ ձևով է հնարավոր առավել արդյունավետ ուղով հասնել Արցախի հարցի վերջնական՝ մեզ համար շահեկան կարգավորմանը: 

Հայաստանի և Արցախի վերամիավորումն ինքնանպատակ գործընթաց չէ, դրա մասին հայտարարելը կամ պրոցես սկսելուց առաջ պետք է գնահատել դրա բոլոր ռիսկերը, այդ գործընթացն այս փուլում սկսելու բոլոր հետևանքները՝ դիվանագիտական, ռազմական և այլն: Ադրբեջանի հետ չավարտված պատերազմի պայմաններում պետք է առավելագույնս հաշվարկել, թե գործընթացում շրջադարձային քայլեր անելն ինչ հետևանքներ կունենա: Անկախ այն հանգամանքից, որ մենք շարժվում ենք Արցախի միջազգային ճանաչման ճանապարհով, հասկանալի է, որ վերջնանպատակը Հայաստանի և Արցախի՝ մեր մեծ հայրենիքի վերամիավորումն է: 

Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն իր մեջ սպառնալիք է պարունակում հենց միայն այն տեսանկյունից, որ Արցախում պաշտոնապես գրանցված մոտ 159 հազար քաղաքացիներին իր տեքստում ներկայացնում է «100 հազարից քիչ» բնակչություն: 

Ինչո՞ւ է Ժիրայր Սեֆիլյանն Արցախի բնակչությունը իրականից զգալի քիչ ներկայացնում և թե սրանով ի՞նչ անվտանգային ռիսկեր է առաջ բերում, թողնում եմ ընթերցողների և ոլորտային փորձագետների վերլուծությանը»,-ասում է Աբրահամյանը: 

Հետաքրքրվում ենք՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ինչպիսի՞ն են Արցախում հասարակական ներքին տրամադրությունները։ 

«Արցախում առկա տրամադրությունները տեղավորվում են ընտրական պրոցեսներին հատուկ տրամաբանության մեջ: Քաղաքական ուժերը դիրքավորման խնդիրներ են լուծում, պատրաստվում են ընտրական ցիկլին: 

Մոռացված ուժերն ու անհատները փորձում են հիշեցնել իրենց մասին, ակտիվ գործող ուժերն ամփոփում են իրենց կատարած աշխատանքները և խոսում առաջիկա տարիների անելիքների մասին: Եթե կարճ, ապա այսքանը»,-ընդգծում է Արցախի նախագահի խորհրդականը:

Թերևս նորություն չէ, որ Արցախը համայն հայության ուշադրության կենտրոնում է և նրա հետ կապված ցանկացած տեղեկատվություն, ահազանգ հետաքրքրում և անհանգստացնում է բոլորին։

 Վերջին շրջանում հատկապես շատ է խոսվում Արցախի ներքին և արտաքին անվտանգության խնդիրների մասին։ Աբրահամյանին խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք այս առումով կան սպառնալիքներ։ 

«Արցախի և Հայաստանի համար որպես թիվ մեկ սպառնալիք շարունակում են մնալ Ադրբեջանի հետ չավարտված պատերազմն ու Արցախի հարցով տարվող գործընթացում առկա վտանգավոր միտումները: 

Սրանք առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ Ադրբեջանն առանձնապես ջանքեր չի գործադրում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, իսկ թեմայի կարգավորման հարցում հռետորաբանությունն առավել կոշտ բնույթ է կրում»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24