Քանի որ «Մարտի 1»-ի մասին հուշեր են սկսել տարածել, մի հուշ էլ ես պատմեմ. Ստեփան Դանիելյան
ԲԼՈԳՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ "Մարտի 1" մասին հուշեր են սկսել տարածել, մի հուշ էլ ես պատմեմ։
2008-ին Արևմուտքի համար ցանկալի թեկնածուն Սերժ Սարգսյանն է եղել, իսկ Տեր-Պետրոսյանը՝ ոչ։ Սերժ Սարգսյանի պահով Ռուսաստանը մտահոգություններ ուներ, սակայն Տեր-Պետրոսյանի պահով՝ ավելին։
Ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, մի քանի հոգով, հանդիպել էինք ԵՄ դեսպանի հետ։ Հանդիպումը փակ էր և բավականին անկեղծ մթնոլորտում էր անցել։
Մենք մտահոգություն ունեինք Սերժ Սարգսյանի թեկնածության հարցում և հարցնում էինք, ինչու եք իրեն սատարում։ Դեսպանը՝ Լուցենբերգերը, մեզ ուղիղ ասաց, որ Սերժ Սարգսյանն Արևմուտքին խոստումներ է տվել և իրենց համար ինքը ցանկալի թեկնածու է - կան պայմանավորվածություններ։
Նաև հիշեցնեմ, որ Մարտի 1 -ին ԵՄ դեսպանները հանդիպել է Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին՝ միջնորդական առաքելությամբ, մինչև հիմնական ընդհարումները։ Եթե ԵՄ -ի, ԱՄՆ կամ Ռուսաստանի կողմից, որևէ մի կողմից, կոշտ նախազգուշացում լիներ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա որևէ կտրուկ գործողություն չէր լինի»: