Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու ակնկալիքը 2020-ից

ФОТО

 

Շքեղ, համարձակ, փոքր-ինչ անկեղծ ու եթերային՝ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որը հեղինակել է լուսանկարիչ Արվին Քոչարյանը: Սա նրանց առաջին համագործակցությունը չէ. բացի անհատական ֆոտոշարքերից, Էվան հանդես է եկել նաեւ Արվինի «Mysticus» նախագծում, որի շնորհանդեսը հունիսին էր: Թե ինչ կերպարներով է հանդես եկել դերասանուհին իր նոր ֆոտոշարքում եւ որքանով է պատրաստ անկեղծանալ լուսանկարվելիս, BRAVO.am-ը պարզել է նոր զրույցում, ինչպես նաեւ հետաքրքրվել նրանից, թե ինչպիսին է եղել անցնող 2019 թվականն ու ինչ ծրագրեր կան եկող տարվա համար:

Էվան պատմեց, որ լուսանկարներն արվել են շուրջ չորս ամիս առաջ, սակայն իր եւ Արվինի աշխատանքային զբաղվածության պատճառով չեն հասցրել ավելի շուտ ընտրել նկարներն ու հրապարակել.«Վերջապես մինչեւ Շրի Լանկա մեկնելս ուժերս հավաքեցի ու որոշեցի գնալ Արվինի մոտ: Ինչպես միշտ, մեկ գավաթ սուրճով, ուրախ տրամադրությամբ ընտրեցինք լուսանկարները եւ շատ գոհ էինք մեր աշխատանքից (ծիծաղում է,- հեղ.): Չգիտեմ՝ մեր հետեւորդները որքանով կհավանեն, բայց մենք շատ ենք սիրել այս շարքը»:

 

Էվա Խաչատրյանը

 


Նա նշեց, որ ի սկզբանե բազմաթիվ կերպարներ էին մտածել, բայց քանի որ հնարավորություն չեն ունեցել մազերի հետ փոփոխություններ անել, շեշտադրել են հագուստն ու դիմախաղը.«Կուզեինք, որ լրիվ այլ՝ խենթ ու խելառ մազեր լինեին, ինչպիսին իմն են, սակայն շատ տատանվել չէինք կարող այդ առումով: Լուսանկարներում ունենք շքեղ ու կաբարեական կերպարներ՝ սեւ փետուրով լուծումներով, ունենք նաեւ եթերային ու պարզ կերպարներ՝ իբրեւ նուրբ ու խաղաղ մի աղջնակ: Փորձել ենք հետաքրքիր ու տարբերվող ինչ-որ բան ստանալ: Երեկվանից արձագանքները շատ բուռն են, երբ մի նկար հրապարակեցի, ինչի համար շատ ուրախ եմ»:

Գաղտնիք չէ, որ Արվին Քոչարյանը հաճախ հանդես է գալիս բավական ազատ ու անկեղծ ֆոտոշարքերով՝ ներկայացնելով կանանց ներքին ու արտաքին գաղտնիքները, շքեղությունն ու գեղեցկությունը: Էվայից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք, որ մի օր էլ ինքը որոշի հանդես գալ այդպիսի անկեղծ ֆոտոշարքով: Դերասանուհին, սակայն, նկատեց, որ հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ դերասանին տեսնել այդպիսի ազատ կերպարներում.«Ես Արվինին շատ եմ վստահում: Նա նույնիսկ մերկ ֆոտոշարքերը շատ գեղագիտորեն է մատուցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ անգամ ամենաչնչին անկեղծությունն էլ քննադատության տեղիք է տալիս: Չնայած՝ վախկոտ չեմ, բայց դեռ շատ մարդիկ կան, որ փորձում են դերասանին դնել կենցաղային հարթության վրա, անվերջ քննարկել ու քննադատել»,- նկատեց նա:

 

Էվա Խաչատրյանը

 


Քանի որ տարին արդեն մոտենում է ավարտին, Էվային նաեւ հարցրինք, թե ինչպիսին է եղել անցնող 2019 թվականն իր համար: Դերասանուհին անկեղծացավ, որ շատ հետաքրքիր տարի էր. ընկերական ու ստեղծագործական նոր կապեր է ձեռք բերել: Չնայած դրան՝ աշխատանքային առումով 2019-ն ավելի ակտիվ չի եղել, քան նախորդը: Իսկ վերջին երկու-երեք ամսվա ընթացքում հասցրել է հետաքրքիր մի քանի առաջարկ ստանալ.«Տարին եզրափակեցինք «Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներով. ստեղծագործական կազմով եղանք Շրի Լանկայում՝ իմ շատ սիրելի պրոդյուսեր Ելենա Արշակյանի գլխավորությամբ: Իհարկե, ընթացքը կարճ էր եւ շատ աշխատանքային, սակայն ֆանտաստիկ նկարահանումներ ունեցանք, շատ գեղեցիկ վայրեր տեսանք: Ես այնտեղից հանգստացած վերադարձա՝ թեեւ առավոտյան ժամը 7-ից մինչեւ գիշերվա 2-ը նկարահանումներ էինք ունենում»:

Նա նշեց, որ «Սիրուն Սոնա» սերիալն ATV-ի եթերում կլինի հունվարի 6-ից, իսկ Շրի Լանկայում իրականացված նկարահանումների տեսարանները հնարավոր կլինի դիտել 10-րդ սերիայից սկսած: Էվան նաեւ տեղեկացրեց, որ եկող տարվանից ինքը այլեւս ներգրավված չի լինելու «Սեյվ միլիոն» ներկայացման մեջ, որի շրջանակում աշխատում էին վերջին ամիսներին: Պատճառը ժամանակի խնդիրն է, չնայած խոստովանում է, որ այդ ընթացքում շատ հետաքրքիր փորձերի շրջան են ունեցել եւ շատ տպավորիչ մի քանի ներկայացում.«Ի դեպ, հանդիսատեսն էլ բավական բուռն էր արձագանքել իմ կերպարի հետ կապված, ինչի համար շատ երջանիկ եւ ուրախ եմ»:

 

Էվա Խաչատրյանը

 


Էվան նաեւ դրական է տրամադրված եկող 2020 թվականին: Համոզված է, որ տարին հաջող է լինելու ինչպես իր, այնպես էլ ողջ հայության համար.«Ուզում եմ, որ փոփոխությունները, դրական հույզերը շատ լինեն, որ մեր ազգը երջանիկ լինի»,- անկեղծացավ նա:

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию