Ցավով պետք է նշեմ, որ ՀՆԱ-ի ցուցանիշի հետ կապված իմ կանխատեսումներն արդարացան
ԲԼՈԳԲՀԿ պադգամավոր Միքայել Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչպես և կանխատեսում էի երկու օր առաջ, Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուռնավան հայաստանյան կողմին մեղադրանքներ ներկայացրեց ՀՆԱ-ի հաշվարկի տարրական մեթոդոլոգիական հարցերին չտիրապետելու կապակցությամբ:
Մասամբ վիճարկելով վրացի պաշտոնյայի մեկնաբանությունները՝ այնուամենայնիվ ցավում եմ, որ հայաստանյան պաշտոնական կողմը շտապողականություն է դրսևորել ինչպես մասնագիտական տնտեսագիտական գնահատականների, այնպես էլ տարածաշրջանային օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողությունների գնահատման մասով: Ինչպես և նշել էի, վարչապետի գնահատականները շատ ռիսկային էին, որի հետ կապված ճիշտ կլիներ վերջնական եզրահանգման գալ ս.թ. ապրիլ ամսին, երբ Հայաստանի և Վրաստանի վիճակագրական ծառայությունները պաշտոնապես կհրապարակեին տեղեկատվություն համապատասխան ցուցանիշների վերաբերյալ:
Սակայն ինձ էլ ավելի է մտահոգում հետևյալը. ինչպե՞ս են կառավարության ամենաբարձր հարթակներում ձևավորվում տնտեսագիտական կարծիքները՝ մասնագիտակա՞ն, թե՞ միայն քաղաքական հենքի վրա:
Եվ վերջապես ինչու՞ այս հարցերի հետ կապված պաշտոնապես հանդես չեն գալիս ՀՀ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները: