Առաջիկա օրերին ձյուն է սպասվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հայտնի են «Օսկար» մրցանակի հավակնորդները

Past.am

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» և «Մակաբույծ» ֆիլմերը:

Լավագույն ռեժիսոր անվանակարգի հավակնորդներն են Մարտին Սկորսեզեն (Իռլանդացին), Թոդ Ֆիլիպսը («Ջոքեր»), Սեմ Մենդեսը («1917»), Քվենտին Տարանտինոն («Մեկ անգամ…Հոլիվուդում») և Պոն Չժուն Հոն («Մակաբույծ»):

Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո Դի Կապրիոն (Մեկ անգամ …Հոլիվուդում), Խոակին Ֆենիքսը («Ջոքեր»),Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Ջոնաթան Փրայսը (Երկու Պապ) Օսկարի հավակնում են  «Լավագույն դերասան» անվանակարգում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Սինթիա Էրիվոն («Հարիեթ»), Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Ռեն Զելվեգերը («Ջուդի»):

 
 

 

 

 

website by Sargssyan