Ներառականության «միֆը». ի՞նչ 9 միլիարդի մասին է խոսքը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ատե­լու­թյան մթնո­լոր­տի ծանր հե­տև­անք­նե­րը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Բարի Սամարացի» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը Ներառականության «միֆը». ի՞նչ 9 միլիարդի մասին է խոսքը. «Փաստ» Վիրավորվել են, զոհ չկա. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախում զոհեր ունենալու մասին տեղեկությունները Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. «Փաստ» Եղանակը Հայաստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Ատե­լու­թյան մթնո­լոր­տի ծանր հե­տև­անք­նե­րը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն Անչափահաս աղջնակի հղիության գործով ձերբակալվել է նրա կենսաբանական հայրը. ի՞նչ է պատմում աղջկա մայրը (Video) Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել Ինչո՞ւ է ոստիկանությունն ուզում անպայման ունենալ այդ տեխնիկան. Վարոսյանը՝ գաղտնալսումների օրենքի մասին Առաջիկա օրերին ձյուն է սպասվում Մաշտոցի պողոտայում ավտոմեքենա է այրվում Երևանում 62-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է

Խորհուրդ կտամ բախտագուշակությամբ չզբաղվել. «Ազատ հայրենիքի» խոսնակը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցելու լուրի մասին

Past.am

Քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձեւաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն՝ արձագանքելով այն շահարկումներին, թե Արցախում սպասվող առաջիկա համապետական ընտրություններին Արայիկ Հարությունյանը համագործակցելու է.

 

«Քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության մասին Սամվել Բաբայանի գրասենյակի այսօր տարածած հայտարարությունը որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շահարկման առիթ է դարձել, ովքեր փորձ են անում առանց փաստարկների այդ համագործակցության տիրույթում ներկայացնել նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Չկա այդպիսի բան, եւ խորհուրդ կտամ այդ օգտատերերին բախտագուշակությամբ չզբաղվել:

 

Մենք բազմիցս հայտարարել ենք մեր քաղաքական օրակարգի, հնարավոր համագործակցության, ինչպես նաեւ բոլոր քաղաքական ուժերի հետ ունեցած կառուցողական հարաբերությունների մասին: Հարգելով Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքն ու ցանկությունը՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկա համապետական ընտրություններին նրա հետ համագործակցության որեւէ ձեւաչափ չի քննարկվել:

 

 

 

Նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմը մասնակցելու է պաշտպանելով Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Այո, կան քաղաքական ուժեր, որոնք հայտնել են իրենց աջակցությունը մեր թեկնածուին, եւ նրանց մասին առաջիկայում հասարակությունը հրապարակայնորեն կտեղեկացվի: Ինչ վերաբերում է կուլիսային կամ գաղտնի պայմանավորվածություններին, մենք զերծ ենք մնալու նման գործելաոճից եւ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձեւաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա»,- գրել է Պողոսյանը:

 

 

website by Sargssyan