Առաջիկա օրերին ձյուն է սպասվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել. Ավետիք Իշխանյան

Հիշատակելով Պարույր Սևակի «ԹԵ ՉԷ՝ ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ…» տողը՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝  մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ. «Մարալիկին գումարվեցին Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը»։

«Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ),

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և վերոնշյալ, և մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել, ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։

 

-Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք , համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականններից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։

-Եվ, վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով, հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ՝ Հայաստանից։

Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ)»,- գրել է Իշխանյանը:

website by Sargssyan