Ատե­լու­թյան մթնո­լոր­տի ծանր հե­տև­անք­նե­րը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Նոր հանքավայր՝ Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում

 

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող հանքավայրի շահագործմանմասին հանրային քննարկումների տեղի ունենալու վերաբերյալ:

 

Econews.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենան «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ»:

 

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հիմնադիրներ են հանդիսանում քաղաքացիներ Արմեն Լևոնի Մկրտչյանը և Արման Շահենի Մարտիրոսյանը: Ընկերության գործունեության մասին այլ տեղեկություններ առկա չեն:

 

website by Sargssyan