Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խոստումներին անհամարժեք փոփոխություն, իշխանավորների կողմից մեղադրանք, պահպանվող աղքատություն. ՀՅԴ-ական տնտեսագետ

ПОЛИТИКА

 

Արդեն սովորական են դարձել սոցիալական խնդիրների խոստացված լուծումների հետաձգումն ու կոնկրետ ձախողումները, հանրության մոտ ձեւավորված օբյեկտիվ սպասումների մեղմ ասած անհամաչափ իրականացումը: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Առարկայական պատասխանատվությունը թաքցնելու եւ դրանից խուսափելու համար էլ իշխանությունները պարբերաբար ներկայացնում են արհեստական ձեռքբերումներ, սոցիալ-տնտեսական միտումների սուբյեկտիվ պատկեր՝ վիճակագրական մանիպուլիացիաներով:

Վերջերս արձանագրվեց նաեւ անհաջող նոր փորձ, որն արդեն դրսեւորվում է վիճակագրական ցուցանիշների մանիպուլիացիաները երկրից «արտահանելով»:

Իհարկե, ժամանակի հետ դժվարանում է սեփական պատասխանատվությունից մանեւրելու գործընթացը: Պոպուլիզմից խոստացված համակարգային բարեփոխումներին անցնելու եւ օր առաջ կյանքի կոչելու փոխարեն՝ օրվա իշխանությունները զուգահեռաբար ավելացնում են պատասխանատվությունից խուսափելու անհեռանկար գործիքները:

Խորացող խնդիրների, կրկնվող ձախողումների համար արդարանալու եւ իշխանության եկած քաղաքական թիմից դուրս մեղավորների փնտրտուքը հասավ վերջնակետ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնային շահառուներին:

Օրվա իշխանություններն արդեն մեղադրում են աղքատներին, գործազուրկներին եւ սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներով այլ քաղաքացիներին: Հորդորում են՝ հույսները կտրել պետությունից եւ սոցիալական աջակցությունից, իսկ իրենց խնդիրները լուծել սեփական ջանքերով: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը, նաեւ՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ: Գործազուրկ են 234 հազար քաղաքացիներ, որոնց 25-30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում եւ ակտիվորեն փնտրում են աշխատանք, իսկ նրանց 18,3 տոկոսը 2019թ. արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու հետեւանքով:

Գործազուրկները տարիներ շարունակ չեն դառնում զբաղված՝ թափուր աշխատատեղերի եւ պետական անհրաժեշտ աջակցության բացակայության, իսկ հիմա նաեւ՝ սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետեւանքով: Օրինակ՝ 2018թ. ձախողվել է զբաղվածության աջակցության պետական ծրագրերի 75 տոկոսը, իսկ 2019թ.՝ 50 տոկոսը:

Հետեւաբար՝ աղքատներն ու գործազուրկները «պառկած չեն իրենց դիվանին», եթե դա անկողնային հիվանդության հետեւանք չէ: Նրանք մտածում են աշխատելու եւ աղքատության ճիրաններից դուրս գալու, այլ ոչ թե աղքատ մնալու մասին:

Այս ամենի կոնկրետ դրսեւորումներին բազմիցս ենք անդրադարձել, ներկայացրել ենք մասնագիտական այլընտրանքային գնահատումներ եւ օբյեկտիվ հիմնավորումներ:

Իշխանություններն էլ բերում են ի սկզբանե անհեռանկար եւ արդեն նաեւ ծեծված հետեւյալ հակադարձումները. «իրենց արածն աննախադեպ է», «լուծումներ գիտեիք՝ իրականացնեիք»:

Այս իմաստով հատկանշական են հետեւյալ փաստերը:

Պոպուլիստական փաթեթավորմամբ իշխանությունները շարունակում են աննախադեպ որակել 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի 23,6 տոկոսով բարձրացումը եւ կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով ավելացումը:

Իսկ իրական պատկերն ամբողջացնելու նպատակով հարկ է նշել՝

կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով բարձրացումը բացարձակ համարժեք չի առկա օբյեկտիվ հնարավորություններին եւ իշխանական խոստումներին,

այս բարձրացումից հետո կենսաթոշակի միջին չափը շուրջ 45 տոկոսով ցածր է մնում մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից,

2004թ. հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 32,3 տոկոսով՝ 3,2 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ 10 տոկոս եւ ավել չափերով բարձրացումներ բազմիցս եղել են մինչեւ իշխանափոխությունը,

2004թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 160 տոկոսով՝ 7 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ մինչեւ իշխանափոխությունը նվազագույն աշխատավարձը եւս բարձրացվել է՝ 20 տոկոս եւ ավել չափերով,

իշխանափոխությունից հետո աննախադեպ են բարձրաստիճանների պարգեւատրման չափերը, պարբերականությունը եւ խնդրահարույց բնույթը, ըստ որի՝ նրանց վարձատրությունն այլեւս եռակատկվել է այն դեպքում, երբ 2019թ. միջին աշխատավարձը մեր երկրում աճել է ընդամենը 5,9 տոկոսով:

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ