ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն. Իզաբել Մորե ՀՀ Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկը Արարատի մարզպետն ու մսավաճառները պայմանավորվեցին սպանդանոցների հարցում սպասել վարչապետի լուծմանը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կան վիրավորներ Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Ոչ միայն ծառեր էր ապօրինի հատել, այլ նաև կեղծել էր մեքենայի համարանիշերը (տեսանյութ) Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ՃՏՊ-ներից զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2-ով Երևանում գրպանահատներ են բերման ենթարկվել (տեսանյութ) Կարեւորագույն հարցերը քննարկելու փոխարեն՝ թիթեռ ենք նկարում. Իվետա Տոնոյան Նվազագույնը ազնիվ չէ, որ դուք ձեր աչքի գերանը թողած, այլոց աչքի փուշն եք մատնանշում

Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի. քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը պետք է մնա և գործի. Ռոմանոս Պետրոսյան

 

Եղվարդում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպմանը ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ծննդատունը չի փակվելու, ավելին՝ վերազինվելու է և շարունակելու է գործել. սա քաղաքական որոշում է:

 

«Այն մտահոգությունները, որոնք հնչում են՝ կապված ծննդատան փակման հետ, ես 10 օր առաջ ներկայացրել եմ ՀՀ առողջապահության նախարարությունում և նախարարի հետ քննարկել ենք այս հարցը, ներկայացրել եմ փաստերը, թե ինչու այստեղ ծննդատունը չպետք է փակվի: Արսեն Թորոսյանն ասել է, որ կվերանայի իր որոշումը և 2-3 օրվա ընթացքում կհրապարակի այն»,- հայտնեց մարզպետը:

 

Հարցին՝ եթե նախարարությունն այնուամենայնիվ որոշի փակել Եղվարդի ծննդատունը, ինչ քայլերի եք դիմելու՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք: Այս պահին Եղվարդը և Նաիրիի տարածաշրջանն ունի ծննդատուն, այն աշխատում է ողջ հզորությամբ և սպասարկում ծննդկաններին»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2020 թվականից դադարեցրել է Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի, ևս 6 ծննդատների ֆինանսավորումը:

 

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնը տարբերվում է այս ցանկում գտնվող մյուս բուժհաստատություններից նրանով, որ վերջին տարիներին նկատվել է ֆինանսական հոսքերի դրական միտում: Աճել է նաև ծնունդների թիվը՝ նախորդ տարվա 119-ից հասնելով 136-ի:

 

«2017 - 2019 թվականների ֆինանսական հոսքերի առումով շուրջ 70 տոկոսի աճ ենք ունեցել: Օրինակ՝ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ վճարովի ծառայությունների մուտքերն այս կենտրոնում ավելացել է 13.5 մլն դրամով: Շատ կարևոր է բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը, սպասարկող անձնակազմի պատրաստվածությունը, որի առումով պետք է նշել՝ աշխատելու տեղ շատ ունենք»,- ասաց մարզպետ:

 

Նրա խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարության խնդիրն է պատշաճ, ապահով բուժսպասարկում իրականացնել, որն ըստ մարզպետի՝ Եղվարդի բուժկենտրոնի ներկայիս պայմաններում հնարավոր չէ:

 

website by Sargssyan