Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չի բացառվում, որ իշխանական դաշտում ևս տեղաշարժեր, տրանսֆորմացիաներ լինեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Ներքաղաքական դաշտում 2020 թվականի մեկնարկը համերաշխության, միմյանց նկատմամբ հարգանքի բացակայության, ատելության տարածման տեսանկյունից չզիջեց նախորդ տարվան։ 

Ավելին՝ տարին սկսվեց կոմպրոմատների, նամակագրությունների հրապարակման, ֆեյսբուքյան էջեր կոտրելու, հեռահար և հաճախ անառողջ բանավեճերի մի շղթայով, որոնք տպավորություն են ստեղծում, որ դեռ նախորդ տարում արժեհամակարգի խաթարման խնդիրը 2020-ի սկզբին ավելի առարկայական բնույթ է ստանում։ 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը փաստում է՝ արժեհամակարգային խնդիրներ, իհարկե, կան, ինչը, իր կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ ներքաղաքական դաշտում շարունակվում է անընդհատ ինչ-որ թշնամիներ որոնելու գործընթացը։ 

«Այս իրավիճակը շատ տրամաբանական է թե՛ հեղափոխական, թե՛ հատկապես հետհեղափոխական շրջանում, երբ, ասեմ այսպես, քաղաքական զտումներ են լինում։ 

Այնուամենայնիվ, երբ ամեն ինչ ավարտվում է, երբ ամեն ինչ ամրագրվում ու կապիտալիզացվում է, այդ մթնոլորտը շատ ավելի մեղմ պետք է լինի, որովհետև իշխանության եկած ուժի ղեկավարը ղեկավար է դառնում ոչ թե միայն իր կողմնակիցների, այլ ամբողջ երկրի ու հասարակության համար: 

Սա աքսիոմ է, և գոնե ֆորմալ առումով այդպես է աշխարհի գրեթե բոլոր զարգացած և իրենց ժողովրդավար համարող երկրներում։ Այդուհանդերձ, ցավոք, մեզ մոտ մինչ այս պահն էլ շարունակվում է հեղափոխության տրամաբանությունը։ 

Թե՛ ընդդիմության, թե՛ նախկին համախոհների և անգամ բուն թիմում անընդհատ ինչ-որ մեղավորներ և թշնամիներ որոնելը հանգեցնում է նրան, որ երկրում բավականին լարվում ու սրվում է մթնոլորտը։ 

Իսկ մշտական ինտրիգները, կոմպրոմատները, դավադրությունների ակնարկները զուտ գործիքակազմ են դառնում. եթե մի կողմը, օրինակ՝ իշխանությունն օգտագործում է այդ գործիքակազմը, ապա բնական է, որ այդ գործիքակազմի կիրառումից հակառակ կողմը ևս զերծ չի մնալու»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ այսօր նկարագրվածի ականատեսն ենք, ինչն, իհարկե, ունենում է իր հետևանքները։ 

«Սա է պատճառը, որ տարին դեռ չսկսած՝ արդեն ինչ-որ դավադրությունների վերաբերյալ ակնարկներ, տեղեկատվական արտահոսքեր ենք տեսնում, ինչպես նաև ականատես ենք լինում մեկնաբանությունների՝ ընդամենը տեղեկատվական արտահոսքերի շուրջ։ 

Պետական հեղաշրջման վերաբերյալ վերջին արտահոսքն ընդամենը արտահոսք է, բայց դրա շուրջ մեկնաբանություններ են արվում, տարբերակներ են տրվում: 

Առանց որևէ ռեալ փաստերի, ընդամենը ինչ-որ տեղեկատվական արտահոսքերի շուրջ կրքեր են շիկացած, և այդ կրքերը շիկացած են թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ հասարակության մեջ: 

Կարելի է փաստել, որ 2020 թվականն էլ սկսվեց գրեթե նույն խաղացանկով»,-շեշտեց Վիգեն Հակոբյանը։ 

Իրավիճակից կախված սրացումների և մեղմացումների հաջորդականությունը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է նաև այս տարի էլ պահպանվել: 

«Այս նույն հաջորդականությունը գուցեև կպահպանվի, որովհետև բոլոր սրացումներին չեն հետևում կոնկրետ գործողություններ, այսինքն, լինում են պարզապես հերթական հայտարարություններ, սկանդալային ակնարկներ, բայց դրանից այնկողմ ոչինչ չի լինում։ 

Դրանք վերածվում են օրվա թեմայի, օրվա «սենսացիոն վերնագրերի», իսկ երբ հաջորդ օրը մի ուրիշ թեմա է հայտնվում, նախորդը մոռացվում է։ 

Այն, ինչը գերսկանդալային էր թվում, ընդամենը մի քանի օր հետո անհետաքրքիր է դառնում, որովհետև նոր սենսացիա է հնարվում, նոր դեղին թեմա է գտնվում: 

Կարծում եմ՝ այդ մեթոդոլոգիան, այս գործողությունների տրամաբանությունը, ցավոք, կարող է պահպանվել, և մեր հասարակությունը կարող է զբաղված լինել նոր սենսացիաներով, որոնք իրականում որևէ էպոխալ նշանակություն չեն ունենալու, այլ պարզապես սպասարկելու են այդ օրվա պահանջները, օրվա այժմեական քաղաքական կամ այլ նպատակները»,-հավելեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է նույն արժեհամակարգի խաթարման առավել ակնհայտ դրսևորումներին, որոնք երբեմն նաև անթույլատրելի եզրագծեր անցնելու տպավորություն են ստեղծում, քաղտեխնոլոգը շեշտեց. «2020 թվականը մի տարի է, երբ, ըստ իս, որոշակի քաղաքական ակտիվություններ են սկսվելու ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական դաշտում։

 Չի բացառվում, որ իշխանական դաշտում ևս տեղաշարժեր, տրանսֆորմացիաներ լինեն։ 

Եվ այն, որ կա տպավորություն, թե տարին սկսվել է շատ ավելի բուռն, շատ ավելի սուր և անհանդուրժողական մթնոլորտում, և ավելի մեծ ատելություն կա, գուցեև պայմանավորված է նշված հանգամանքով։ Մենք երբեմն ականատես ենք լինում իշխանության մեջ եղած տարաձայնությունների, խժդժությունների դրսևորումներին։ 

Օրինակ՝ նույն իշխանության մեջ եղած պատգամավորները չգիտես ինչ լեզվով են խոսում միմյանց հետ, կամ էլ իշխանության տարբեր թևերի միջև քողարկված կամ բացահայտ ինչ-որ պայքար է ընթանում։ 

Ընդհանուր առմամբ, թե՛ իշխանության մեջ եղած ազդեցության պայքարը, թե՛ ընդդիմադիր դաշտում ընթացող գործընթացները, որտեղ մրցակցություն է ծավալվելու ընդդիմության լիդեր դառնալու համար, իրենք իրենցով սրացման էլեմենտներ ունեն, որոնք ազդում են ընդհանուր մթնոլորտի վրա։ 

Սրանք են այն հանգամանքները, որոնց պատճառով այս ամենը կարող է սուր բնույթ կրել: Եթե առաջ ասում էին, որ ինչ-որ մեկը սաբոտաժ է անում, հիմա կարող են խոսել, որ դավադրություն է եղել, կամ «պուտչի»՝ հեղաշրջման փորձեր են եղել: 

Այսինքն, բնորոշումները, տրվող գնահատականները կարող են ավել ի կտրուկ լինել, որովհետև քաղաքական պայքարն ավելի է սրվում: 

Հետհեղափոխական շրջանը նույնպես ավարտին է մոտենում, և իրավիճակը թևակոխում է գուցե ավելի դասական՝ իշխանություն-ընդդիմություն պայքարի տիրույթ, որովհետև եթե խոսքն անգամ միայն հերթական ընտրությունների մասին է, ապա դրանք էլ սարերի հետևում չեն։

 Այսինքն, քաղաքական գործընթացները սկսում են ծավալվել նաև այդ տրամաբանության մեջ»։

Վիգեն Հակոբյանը նշված համատեքստի մեջ է դիտարկում նաև այն գործիքակազմը, որը բնորոշ է այդ իրավիճակին։

 «Հիմա քաղաքական պայքար է ընթանում, իսկ որտեղ կա քաղաքական պայքար, ձևավորվում են նաև սոցիալական ցանցերին՝ այդ տեխնոլոգիական հարթակներին բնորոշ գործիքակազմեր, որոնցից մեկը հենց ֆեյքերի ֆաբրիկան է, որն ունեն և՛ գործող իշխանությունները, և՛ ոչ իշխանական ուժերը, ոմանք՝ մի քիչ շատ, ոմանք՝ քիչ: 

Եվ այս տրամաբանության մեջ մենք տեսնում ենք, որ թե՛ սոցցանցերում, թե՛ մեդիա դաշտերում ներքաղաքական լուրջ ինֆորմացիոն պատերազմներ են ընթանում, ինչը շատ դեպքերում վերածվում է ուղղակի հայհոյախառն մենամարտերի թե՛ ֆեյքերի, թե՛ իրական մարդկանց միջև»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին