Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ է լինելու Ամուլսարի հանքի շահագործման հարցում. Հայաստանը կկարողանա՞ առանց կորուստների դուրս գալ այս պրոցեսից. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» թերթը գրում է․ 

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցի լուծումը տևական ժամանակ է, ինչ չի կորցնում ակտուալությունը։ 

Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է. այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները: 

Չնայած վարչապետի կոչերին, որ պետք է թույլ տալ, որ տեխնիկան մտնի հանքի տարածք, ակտիվիստներն ու բնապահպաններն այդպես էլ մնացին անդրդվելի և չբացեցին դեպի հանք տանող ճանապարհը։ 

Կառավարության որդեգրած դիրքորոշումից նկատելի էր, որ իշխանությունները կողմնակից են հանքի շահագործմանը։ Վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե «Լիդիանը» հիմա ասում է, թե երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը, և չկա Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում։ 

Մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում էր, թե հանքի շահագործման դադարեցումը կարող է մեծ բացասական ազդեցություն ունենալ դրսից Հայաստան ներգրավվող ներդրումների վարկերի տոկոսների վրա։ 

Դրան զուգահեռ՝ խոսակցություններ կան, թե հանքի փակման դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել արբիտրաժային դատարան և ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջել: 

Ուշագրավ է, որ արդեն այս տարվա հունվարի 7-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020 թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու մասին, իսկ դա նշանակում է, որ ընկերության արժեթղթերի վաճառքը կասեցվել է՝ ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ 

Այս պահի դրությամբ դժվար է ասել՝ «Լիդիան» ընկերությունը կգնա սնանկացման, թե ոչ, սակայն հատկանշական է, որ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում իրենց ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր Հայաստանի ներկայիս կառավարությանը՝ նշելով, թե Ամուլսարի դեմ գործընթացը Հաաստանին վնասից բացի ոչ մի օգուտ չի բերել, և սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, թե ինչի հանգեցրեց կառավարության անգործությունը: 

Փորձագետների մի մասը կարծում է, թե բնապահպանական խնդիրներն ավելի կարևոր են, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցումը չի կարող ազդել Հայաստանի ներդրումային վիճակի վրա, մանավանդ երբ դեռ չկա արբիտրաժային դատարանի բացասական որոշում։ 

Իսկ մասնագետների մի մասն էլ գտնում է, թե Ամուլսարի շուրջ ստեղծված այսպիսի իրադրությունը բացասական մեծ հետք է թողնելու Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, քանի որ ՀՀ-ն չի իրականացնում միջազգային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ չի պաշտպանում օտարերկրյա ներդրումների ֆիզիկական պաշտպանվածությունը: 

Եվ ներդրողները, այս փորձն իրենց աչքի առաջ ունենալով, ցանկություն չեն ունենա Հայաստանում գումարներ ներդնել։ Սակայն «Լիդիան» ընկերության արժեթղթերի վաճառքի դադարեցումից հետո դեռևս լիովին հստակ չէ կառավարության դիրքորոշումը. եթե որոշվում է, որ հանքը չպետք է շահագործվի, ապա բնակչությունը ցանկանում է իմանալ, թե որոնք են լինելու կառավարության քայլերը, ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը կոմպենսացնել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ 

Կամ եթե կառավարությունը գտնում է, որ հանքը պետք է շահագործվի, ապա ինչպե՞ս է վստահեցնելու շրջակա բնակավայրերի բնակիչներին, որ հանքի շահագործումն անվտանգ է՝ մանավանդ որ այսքան ժամանակ հնարավոր չի եղել փարատել մտահոգությունները։ 

Պետք է հաշվի առնել, որ իշխանությունների անվճռական դիրքորոշումը, որը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանկարծ խնդիրը չազդի իրենց վարկանիշի վրա, կարող է բերել նրան, որ Հայաստանը համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կորուստներով դուրս գա այս պրոցեսից։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью