Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կոնֆլիկտային տարածաշրջան է, և այստեղ անգամ չեզոքությունը պետք է կշռադատված ու հասկանալի լինի»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» թերթը գրում է․ 

ԱՄՆ-Իրան դիմակայությունը, որին նախորդել էր իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը և որին հետևել էին մի շարք գործընթացներ, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր։ Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը երկու տեսանկյունից է մոտենում խնդրին։ 

Առաջինը տարածաշրջանային քաղաքական գործընթացի զարգացման, մյուսը՝ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների համատեքստում։ 

«Ինչ վերաբերում է մերձավորարևել յան տարածաշրջանին, ապա այդ անկայուն քաղաքական վիճակը այստեղ արդեն երկար տարիներ շարունակվում է։ 

Բնականաբար, «Մեծ Մերձավոր արևելք» ծրագիրը, որն առկա է ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, ինչ-որ չափով շահերի իրացման, բախման և հակակշռման քաղաքականություն է, որովհետև կան արտատարածաշրջանային խոշոր դերակատարներ և տարածաշրջանային տերություններ։ 

Եթե այս համատեքստում ենք դիտարկում խնդիրը, ապա, ընդհանուր առմամբ, Մերձավոր արևելքի վերաձևման, քաղաքական ազդեցությունների բաշխման քաղաքականություն կա, որտեղ յուրաքանչյուր սուբյեկտ փորձում է ընդարձակել իր քաղաքական ազդեցությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այստեղ խոսքը ինչպես Թուրքիայի, Իսրայելի, Իրանի, այնպես էլ արտատարածաշրջանային գործոնների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին է։ 

«Այս համատեքստում գոյություն ունեն և՛ համատեղելի, և՛ հակասական շահեր։ 

Եթե դիտարկենք ԱՄՆ-Իրան հարաբերությունները, ապա 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո ռազմավարական առումով լուրջ փոխակերպումներ տեղի չեն ունեցել։ Ըստ էության, ԱՄՆ-Իրան հարաբերությունները շատ ավելի տակտիկական փոփոխությունների են ենթարկվում, և վերջին զարգացումները ևս տակտիկական զարգացումների տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ 

Մեծ հաշվով, կարծում եմ, Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լայնածավալ կոնֆլիկտի վերաճման, ընդարձակման ներուժն ամբողջությամբ պարպված է։ Երկու կողմերն էլ որոշակի ակտիվություն ցուցաբերեցին, որից հետո, այդուհանդերձ, կոչեր եղան խնդիրներն ավելի շատ բանակցային հարթության մեջ կարգավորելու վերաբերյալ։ 

Իհարկե, եթե դիտարկում ենք իրանցի գեներալի սպանությունը, դրանից հետո Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, նաև Բոինգ ուղևորատար ինքնաթիռի խոցման հետևանքով մարդկային զոհերի հանգամանքը, կարող ենք ասել, որ Իրանը մարդկային մեծ կորուստներ ունեցավ։ 

Առհասարակ միջազգային հարաբերություններում, այսպես ասած, տաք գլխով որոշումներ չեն կայացվում, որովհետև դրանք կարող են հակադարձ էֆեկտ ունենալ»,-ասաց նա՝ զուգահեռ նկատելով, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի և Իրանի խնդիրը այլ, ոչ առանցքային կոնֆլիկտի դրսևորման տիրույթ կտեղափոխվի։ «Լոկալ, թեթև բախումներ կարող են լինել տարածաշրջանում, բայց խոսել այն մասին, որ դրանք կվերածվեն տարածաշրջանային, գլոբալ իմաստով լուրջ հակամարտության և ռազմական բախման, տեղին չէ»,-հավելեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքավորմանը, քաղաքագետը նշեց, որ շատ հասկանալի և օբյեկտիվ պատճառներով Հայաստանն այս պարագայում պետք է չեզոք դիրքորոշում որդեգրեր, ինչը և արեց. 

«Բայց սա չի նշանակում, որ ՀՀ-ն չպետք է աշխատի տարածաշրջանային քաղաքական հայեցակարգ մշակելու ուղղությամբ։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել հետևյալ հանգամանքը. ԱՄՆ-ը և Իրանը գիտակցում են, որ եթե կոնֆլիկտը սրվի, ապա տարածաշրջանում վերահսկելի և չափելի չեն լինի մյուս խաղացողների նկրտումները։ Այսինքն, հասկանալի չէր լինի, թե այդ բախումից ովքեր կփորձեն օգտվել և պղտոր ջրում կփորձեն ձուկ որսալ։ 

Այս առումով խոսքը նաև Թուրքիայի մասին է։ Այս ամենն էլ հենց նպաստեց նրան, որ կոնֆլիկտն էլ ավելի չխորանա, որովհետև կոնֆլիկտի խորացման արդյունքում տարածաշրջանային այլ սուբյեկտներ կփորձեն իրենց դիվիդենտները հավաքել»։ Նա շեշտեց, որ Հայաստանն առհասարակ պետք է մշակի և ունենա տարածաշրջանային քաղաքականության հայեցակարգ, որովհետև գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ քաղաքական գործընթացները շատ արագ են զարգանում. 

«Կոնֆլիկտային տարածաշրջան է, և այստեղ անգամ առկա չեզոքությունը պետք է կշռադատված ու հասկանալի լինի։ Մենք պետք է հասկանանք, թե այդ իրադարձությունների զարգացման ընթացքում ինչից կարող ենք օգտվել։ 

Եթե ռազմավարական մտածողությամբ ենք մոտենում հարցերին, ապա ցանկացած գործընթացի մեջ պետք է կարողանանք հասկանալ՝ ի՞նչ հնարավորություններ են մեզ համար բացվում։ Կա Արցախի հարց, մենք կարող ենք օրակարգ բերել նաև Նախիջևանի հարցը և այլն։ 

Մեծ հաշվով, դրանք պետք է լինեն ՀՀ-ի տարածաշրջանային քաղաքականության առանցքային կետերը»։ Հարցին՝ նման դիմակայությունների, սրացումների ժամանակ զգացվո՞ւմ է արդյոք նշված հայեցակարգի բացակայությունը, քաղաքագետը պատասխանեց. 

«Կարծում եմ՝ այո, զգացվում է հայեցակարգի պակաս։ Ակնհայտ է, որ կան պետություններ, որոնք մշտապես փորձում են չեզոքություն ցուցաբերել, բայց եթե մենք խոսում ենք տարածաշրջանում տնտեսական և մյուս ոլորտների առաջընթացի ու զարգացման վերաբերյալ նաև պաշտոնական աղբյուրներից ստացվող հանգամանքների մասին, ապա դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք ունենալ տարածաշրջանային քաղաքականության հայեցակարգ»։ Քաղաքագետը հավելեց, որ այդ հայեցակարգում, բացի խոսքերից, նաև հստակ հիմնավորումներ պետք է լինեն։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ