Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ համար են հիմա սովորում Մորզեի այբուբենը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իհարկե, բոլորն են լսել Մորզեի այբուբենի մասին, որը օգտագործում են ինչպես զինվորականները, այնպես էլ քաղաքացիական տարբեր մասնագետներ: Մորզեի այբուբենը նիշային կոդավորման համակարգ է, որը կոդավորում է թվեր, տառեր, կետադրական նշաններ և այլ սիմվոլներ, որոնք կարող են վերծանվել համապատասխան երկար և կարճ ազդանշանների միջոցով, ինչպիսիք են գիծը և կետը։ 

Սկզբից այն օգտագործվել է հեռագրային սարքերում (որը ևս Մորզեն է հորինել): Լարի մի կողմում գտնվում է էլեկտրական հաղորդիչը, իսկ մյուս ծայրին՝ ընդունիչը, որն էլ միացված է թղթե ժապավենի վրա գրող սարքավորմանը: Նման սարքերը անփոփոխ տեսքով գոյատևել են մինչև 20րդ դարի կեսերը: 

Սեմյուել Ֆինլի Բրիզ Մորզեն (1791-1872 թվականներ) ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար է։ Մորզեն երկար տարիներ զբաղվել է գեղանկարչությամբ և դիմանկարչությամբ, սակայն համոզվել է, որ ամերիկացիներին նկարչական արվեստը չի հետաքրքրում: 

Երբ նրան 1836 թվականին ցույց են տվել Վիլհելմ Վեբերի կողմից ստեղծված հեռագրային սարքի մոդելը, նա ամբողջությամբ նվիրվել է դրան: 

Տեսածի տպավորության տակ նա որոշել է աշխատել լարերի միջով անցնող «կայծերի» օգնությամբ տարածության վրա տեղեկատվություն տարածելու ուղղությամբ: Մորզեն անմիջապես գծագրել է ապագա սարքի մակետը և սկսել աշխատել դրա կատարելագործման վրա:

 1837 թվականին նա ցուցադրել է հեռագրասարքի իր առաջին մոդելը: Իր գործընկեր Ալֆրեդ Վեյլի հետ համատեղ նա մշակել է կետերի և գծիկների միջոցով տառերի հաղորդման մեխանիզմը: 1838 թվականին Մորզեն դա ցուցադրել է Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում, և այդ օրվանից այդ այբուբենը կոչվել է Մորզեի այբուբեն: Չնայած Ալֆրեդ Վեյլն ամեն ինչ արել է Մորզեի հետ համատեղ, և անգամ առաջին հեռագրային սարքի և Մորզեի այբուբենի ստեղծման հարցում նա ավելի կարևոր է եղել, քան Մորզեն, բայց պատմության մեջ մնացել է Մորզեի անունը:

 Անսպասելիորեն հեռագիրը պահանջված է դարձել լրագրողների, բանկերի և երկաթուղու համար: Հեռագրային գծերը արագորեն ծավալվել են ամբողջ աշխարհում: Միայն Եվրոպայից 1858 թվականին Մորզեն ստացել է 400 000 ֆրանկ հեղինակային վարձ: 1848 թվականին Վեյլ/Մորզեի այբուբենը կատարելագործվել է ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Գերկեի և իր գործընկերների կողմից, որը և օգտագործվում է առ այսօր։ 

Հետագայում Մորզեն առանձնատուն է գնել Նյու Յորքի հարևանությամբ և զբաղվել միայն բարեգործությամբ: 

Մահվանից հետո նրա փառքը անկում է ապրել, քանի որ հայտնվել են հեռագրին գերազանցող հեռախոսը, ռադիոն և հեռուստատեսությունը:

 Բայց փոխարենը աճել է նրա հեղինակությունը որպես նկարիչ: Մորզեն այդպես էլ մինչև կյանքի վերջ իրեն համարել է նկարիչ: 

Չնայած այդ ամենին՝ ներկայումս էլ փաստացի ցանկացած հեռագրի և ռադիոկապի մասնագիտացված հաստատություններում պարտադիր սովորում են Մորզեի այբուբենը: Ընդ որում, անհրաժեշտություն չկա հիշել յուրաքանչյուր տառին համապատասխան կետ-գծերի կոմբինացիաները: Ավելի հեշտ է հիշել հաճախ օգտագործվող բառերի «հնչողությունը» ամբողջությամբ, որն էլ հենց հեշտացնում է ամբողջ այբուբենի ընկալումը: 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ