Առաջիկա օրերին ձյուն է սպասվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ԱԺ-ում կքննարկվի Կենտրոնաամերիկյան խորհրդարանի հետ համագործակցության համաձայնագրի կնքման հարցը

Past.am

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խորհրդարանի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի (PARLACEN) միջև համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի այս որոշումը կներկայացվի ՀՀ ԱԺ խորհրդին:

 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ PARLACEN-ը Կենտրոնական Ամերիկայի երկրների ինտեգրացիոն կազմակերպություն է՝ միջազգային խորհրդարան, որի պատվիրակներն ընտրվում են տվյալ երկրի քաղաքացիների կողմից՝ ուղիղ, ոչ այնպես, ինչպես ընտրվում են Եվրոպական խորհրդարանի պատվիրակները:

 

Ըստ հանձնաժողովի անդամների՝ վերոնշյալ համաձայնագրի կնքումը կարող է լավ հնարավորություն լինել՝ խորացնելու համար Հայաստանի և Կենտրոնական Ամերիկայի երկրների խորհրդարանականների միջև կապերն ու համագործակցությունը:

 

website by Sargssyan