Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ան­նա­խա­դե­պու­թյան» հեր­թա­կան մի­ֆը. աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման էֆեկտն ուռ­ճաց­վում է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես եղել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեմաներից։ Հանրությունը մշտապես քաղաքական ուժերի առջև խնդիր է դրել բարձրացնել աշխատավարձերը։ 

Եվ դա է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման թեման հատուկ նշանակություն է ստանում ոչ միայն նախընտրական շրջանում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընդգրկում են աշխատավարձերի բարձրացման մասին տարբեր դրույթներ, այլև հետընտրական շրջանում։ 

Այսպես,անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունվեցին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։ 

Այդ օրենքների ընդունմամբ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը բարձրանալու է ավելի քան 20 տոկոսով՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ 

Ըստ այդմ, 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20 % ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, և ընդհանուր առմամբ՝ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:

 Հիմա ներկայիս իշխանությունները նվազագույն աշխատավարձի բարձրացմանը փորձում են «աննախադեպ» որակում տալ և ներկայացնել, թե իբր այն տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից է։ 

Եվ պատահական չէ, որ այս թեմային հատուկ անդրադարձ կատարեց նաև վարչապետն իր ամանորյա ուղերձում։ Եթե դիտարկենք նախկինում եղած փորձը, ապա կտեսնենք, որ այս կարգի, որոշ դեպքերում նույնիսկ ավելի զգալի աշխատավարձերի բարձրացում նախկինում ևս եղել է, և այնպես չէ, որ այն ինչ-որ եզակի հեղափոխական երևույթ է։ 

Օրինակ՝ ընդամենը երկու տարվա՝ 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32500 դրամից հասել է 55000 դրամի (2013թ. հունվարի 1-ից` 35000 դրամ, 2013թ. հուլիսի 1-ից` 45000 դրամ, 2014թ. հուլիսի 1-ից` 50000 դրամ, 2015թ. հուլիսի 1-ից` 55000 դրամ): 

Արդյունքում 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 64,3 տոկոս: 

Աննախադեպ չէ նաև պետական սեկտորի որոշ հատվածների, մասնավորապես զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, եթե հաշվի ենք առնում, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ևս պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը էականորեն բարձրացան, երբ բազային աշխատավարձի չափը սահմանվեց 66,140 դրամ և պետական ծառայողների աշխատավարձը սահմանվեց բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար կիրառվող գործակցի արտադրյալով: 

Արդյունքում 2014թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում միջին աշխատավարձերն, ըստ ոլորտների, բարձրացան հետևյալ չափով. 

առողջապահության ոլորտում՝ 21,5 տոկոսով, կրթության ոլորտում՝ 13,9 տոկոսով, մշակույթի ոլորտում՝ 29,6 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 21,6 տոկոս, պետական կառավարման ոլորտում՝ 47,0 տոկոս, քաղաքացիական ծառայության ոլորտում՝ 68,0 տոկոս։ 

Պետք է հաշվի առնենք նաև, որ ներկայիս կառավարության կողմից աշխատավարձերի բարձրացումը սոցիալական առումով չունի այն հեղափոխական արդյունքը, որը սպասվում էր, քանի որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ պետական համակարգում օպտիմալացումների և կրճատումների պրոցես է գնում, մեծ թվով աշխատակիցներ մնում են առանց աշխատանքի, միևնույն ժամանակ շատ քիչ քանակությամբ նոր աշխատատեղեր են ստեղծվում, այլապես վարչապետը կհրապարակեր ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերի քանակը, այլ միայն նոր ստեղծված աշխատատեղերի մասին տվյալները։ 

Գումարած՝ աշխատավարձերի բարձրացման էֆեկտը մեծապես կնվազի՝ հաշվի առնելով, որ 2020թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանում 700-ից ավելի ապրանքների՝ այդ թվում նաև առաջին անհրաժեշտության, 5-6 տոկոս թանկացում է սպասվում։ Սա էլ իր հերթին բերելու է այլ ապրանքատեսակների թանկացման:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակ