«Մանկապարտեզի մակարդակի անլուրջ դրսևորում». «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթը գրում է․
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացն արդեն մեկնարկել է, որտեղ մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:
Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից: Մեզ հետ զրույցում, սակայն, մասնագետներից ոմանք բարձրաձայնել են նման ընթացակարգի խնդրահարույց լինելու մասին։ Մասնավորաբար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Փաստի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել.
«Եթե վերցնենք ՀԿների երկու ներկայացուցիչների, 6 իրավաբան գիտնականների՝ մրցութային հիմունքներով ներգրավելու հանգամանքը, ապա սա միայն բավարար է, որ արդարադատության նախարարությունը ընտրի հենց այն կամակատարներին, որոնք, լինելով հանձնաժողովի անդամներ, պատրաստ են ստորագրել ցանկացած անհեթեթ Սահմանադրության տեքստի տակ և ինքնահաստատվել որպես Սահմանադրության համահեղինակներ։ Էլ չեմ ասում չինովնիկների մասին։
Սա մանկապարտեզի մակարդակի անլուրջ դրսևորում է, ու նման կերպ մշակվող Սահմանադրությունը իր արդյունավետության, որակականության և հաջողության առումով արդեն իսկ դատապարտված է ձախողման։
Որևէ արժանապատվություն ունեցող մարդ, էլ չեմ ասում մասնագետ, իրեն թույլ չի տա մասնակցել այդ մրցույթին»:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։