Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի ծագ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է, սա­կայն անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քն առ­կա է

МЕЖДУНАРОДНОЕ

russian.eurasianet.org-ը «Ամերիկա-իրանական հակամարտություն. ինչի՞ց պետք է զգուշանան Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հարավային Կովկասի երեք պետությունների պատմությունները հաճախ են որոշվել մեծ տերությունների դիմակայությամբ, և հետևաբար նրանք անհանգստացած են իրենց կողքին գտնվող մեկ այլ հնարավոր պատերազմի խաչմերուկում հայտնվելու հեռանկարից: Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը թեթևացած շունչ են քաշել այն բանից հետո, երբ Թեհրանի և Վաշինգտոնի առճակատման մեջ տեղի է ունեցել պարպում: 

Այնուամենայնիվ, դեռևս կա մտահոգություն հակամարտության վերսկսման վերաբերյալ, քանի որ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը ստուգում է հավատարմության ամրությունը և բացահայտում Իրանի հյուսիսային փոքր հարևանների խոցելի կետերը: Առաջին հերթին գլխացավանք է առաջացնում ավիացիոն անվտանգությունը՝ կապված նրա հետ, որ Իրանը հունվարի 8-ին պատահաբար խոցել էր ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը: 

Բոլոր երեք երկրների ավիաընկերություններն էլ թռիչքներ ունեն Թեհրան, իսկ նրանց այլ երթուղիներից շատերն էլ անցնում են Իրանի և Իրաքի օդային տարածքով: Որոշ ավիաընկերություններ փոխել են երթուղիները և շրջանցում են Իրանը՝ թռչելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: 

Միևնույն ժամանակ տարածաշրջանային ավիաընկերությունները չեն չեղարկել թռիչքները Իրան, բացառությամբ Armenia Airways-ի մեկ թռիչքի: 

Բայց անորոշության պայմաններում կովկասյան երկրների այն զբոսաշրջիկները, որոնք նախատեսել էին թռչել տաք երկրներ՝ Եգիպտոս և ԱՄԷ, մտածմունքի մեջ են: Թեհրանի և Վաշինգտոնի միջև կոնֆլիկտային իրավիճակը ծագել է այն պահին, երբ Նոր տարվա տոնական օրերին շատ իրանցիներ ուղևորվել են Երևան, Թբիլիսի և Բաքու: 

Բանն այն է, որ իրանցիները մեծ ավանդ ունեն կովկասյան երկրների զբոսաշրջային ոլորտում և ապահովում են այդքան անհրաժեշտ փողի հոսք բոլոր երեք երկրներ, հատկապես Հայաստան և Վրաստան (խիստ նկատելի հոսք է գրանցվում մարտին, երբ իրանցիները նշում են Նովրուզը՝ Նոր տարին): 

Երեք անդրկովկասյան երկրներից Իրանի հետ կապված տնտեսական խնդիրների հարցով ամենախոցելին Հայաստանն է: Ադրբեջանի և Թուրքիայի հետ ձգձգված հակադրության պայմաններում Հայաստանը ջանքեր է գործադրում իր հարավային հարևան Իրանի հետ քաղաքական և տնտեսական կապեր ստեղծելու ուղղությամբ: 

Չնայած երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծ չէ, բայց այն տարեցտարի ավելանում է, իսկ Հայաստանը համառորեն չի միանում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին և անգամ Իրանին սահմանակից Մեղրիում ստեղծել է ազատ տնտեսական գոտի: Միևնույն ժամանակ այդ երկիրը լուրջ քաղաքական և տնտեսական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: 

Հաշվի առնելով այս ամենը՝ Հայաստանը առաջարկել է ԱՄՆ-Իրան հակամարտությունում հանդես գալ միջնորդի դերում: Վրաստանի տնտեսության կառուցվածքում Իրանը չունի նշանակալի դեր, չնայած առկա են ներդրումներ և ապրանքաշրջանառություն: Ադրբեջանն իրականացնում է էներգակիրների արտահանում և առավել քիչ կարող է տնտեսապես տուժել Իրանում լայնամասշտաբ հակամարտություն սկսվելուց: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Իրանի ոչ մի հարևան ապահովագրված չէ նման զարգացման «կողմնակի երևույթներից»:

 Իրավիճակի սրացումը Իրանի շուրջ ունի նաև մշակութային ենթատեքստ, քանի որ Անդրկովկասի բոլոր երեք երկրներն էլ խորը պատմական կապեր ունեն այդ երկրի հետ, և այնտեղ ունեն էթնիկ սփյուռք, մասնավորապես կան միլիոնավոր ադրբեջանցիներ: Այնուամենայնիվ, Բաքվի, Թբիլիսիի և Երևանի համար առաջին հերթին կարևոր են քաղաքականության և անվտանգության հարցերը: 

Իրանի երեք հարևանները գնացել են տարբեր աշխարհաքաղաքական ուղիներով. Հայաստանը դաշնակցում է Ռուսաստանի հետ, Վրաստանը ունի ամերիկամետ դիրքորոշում, իսկ Ադրբեջանը փորձում է չեզոքություն պահպանել: 

Բայց երեքն էլ անհանգստացած են նրանով, որ Կովկասը կարող է դառնալ հարթակ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվելիք լրտեսական և անգամ ռազմական գործողությունների համար: Արդրբեջանը նախկինում արդեն դարձել է իրանական և իսրայելական լրտեսների «ճակատամարտի դաշտ»: 

Բաքուն տարածաշրջանում ամենախիստն է քննադատել իրանական գեներալ Սուլեյմանիի սպանությունը և անգամ համարել դա «պաշտոնական անձի նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողություն»: 

Չնայած ԱՄՆ-ի հասցեին ուղղած իր քննադատությանը՝ միևնույն ժամանակ Ադրբեջանը տարածաշրջանում Իրանի նկատմամբ առավել ոչ բարեկամաբար տրամադրված պետությունն է: 

Բաքուն անհանգստացած է Իրանից իր տարածք արմատական իսլամի թափանցման հեռանկարից, իսկ Իրանին դուր չի գալիս Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը: Մտորումների մեջ է Թբիլիսին: 

Ենթադրվում է, որ նա պետք է պաշտպանի իր քաղաքական և տնտեսական բարերար Վաշինգտոնին, իսկ քաղաքական ընդդիմությունը պահանջում է, որ անգամ պետք է առավել կոշտ արձագանքել, քանի որ երկիրը պատրաստվում է մտնել ՆԱՏՕ: 

Վրաստանի համար տիպիկ է այն, որ նրան ավելի շատ անհանգստացնում է Ռուսաստանը, և Արևմուտքի հետ առավել ամուր կապեր ստեղծելու կողմնակիցները վախենում են, որ Ռուսաստանը, օգտագործելով իրանական հակամարտությունը, կարող է ԱՄՆ-ին ներկայացնել որպես հրեշի տեսքով համաշխարհային ագրեսոր և օգտագործել այդ առիթը Կովկասում իր ռազմական ներկայությունն էլ ավելի ուժեղացնելու համար: 

Բայց, ինչպես կարծում է վրացի փորձագետ Էկի Ակոբին, հակամարտությունը կարող է նաև հակառակ արդյունք տալ: 

Ըստ նրա, «կասկածելի է, որ իրավիճակը զարգանա հօգուտ Ռուսաստանի, անգամ հակառակը, դա կարող է բերել Մերձավոր Արևել քում ուժերի այն հավասարակշռության խախտման, որին հասել է Ռուսաստանը սիրիական պատերազմում իր մասնակցությամբ»: 

Այնուամենայնիվ, փորձագետների մեծ մասի կարծիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմի ծագման հավանականությունը փոքր է, սակայն անվտանգության սպառնալիքն առկա է, և Կովկասի երկրները պետք է «ուշադիր հետևեն իրադարձությունների զարգացմանը»:

Կամո Խաչիկյան

 

Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений