Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը առաջ են գնում իրենց ծրագ­րած պլա­նով, որի մեջ նաև ՍԴ-ն ճզմե­լու նպա­տակն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Քաղաքական դաշտում հունվարի սկզբից տեղի ունեցող իրադարձություններն ու դեպքերը շատ կանխատեսելի էին, քանի որ գործող իշխանությունները գոնե ներքաղաքական գործընթացների առումով ունեն իրենց՝ դեռ ավելի վաղ ծրագրած պլանը։ Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ իրականում իշխանությունն իր պլանավորած քայլերով է առաջ ընթանում։ 

«Ի թիվս այլ հանգամանքների, ծրագրած այդ պլանի մեջ է նաև ՍԴ-ին ճզմելու նպատակը, որի ճանապարհին առաջ են տանում իրենց ընդունած օրենքը, ավելի շուտ՝ կաշառքը՝ պաշտոնանկության դիմաց։ 

Իհարկե, այս ընթացքում նաև որոշակի իրավիճակներ են ստեղծվում, որոնց վերաբերյալ իշխանության գործողությունները զավեշտ են հիշեցնում։ 

Օրինակ է գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքը, երբ շատ արագ որոշում ընդունեցին, որպեսզի վաղը կամ մյուս օրը նրա հետ մի բան պատահելու դեպքում իրենց չմեղադրեն։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, գործող իշխանությունների քայլերի տրամաբանության մեջ է։ 2020թ.-ին ես ավելին չեմ էլ սպասում»,-ասաց քաղաքագետը։ 

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ հետհեղափոխական շրջան ասվածը Հայաստանում ավարտվել է դեռ մեկ տարի առաջ՝ 2018թ. դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ «Իշխանությունները վաղուց այդ շրջանն ապրել են, բայց հարց է, թե ինչո՞ւ են այդքան շատ խոսում հետհեղափոխական շրջանի մասին։ 

Պատճառը պարզ է։ Իրենց ձեռնտու է դա, քանի որ շատ խոստումներ չեն իրականացրել։ Եվ երբ իրենք քննադատության են ենթարկվում թե՛ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ այլ քաղաքական ուժերի կողմից՝ այդ ուժերին հակահեղափոխական անվանելով, փորձում են ինդուլգենցիա ստանալ։ 

Փորձում են տպավորություն ստեղծել, որ հետհեղափոխական շրջանում ենք գտնվում, իսկ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կամ այլ քաղաքական ուժերն իրենց քննադատում են, հեղափոխության դեմ են դուրս գալիս։ Սա շատ պրիմիտիվ քայլ է, որը վաղուց է կիրառվում Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների կողմից»,-ասաց մեր զրուցակիցը։ Գագիկ Համբարյանը շեշտեց նաև այսօր առկա մեկ այլ հանգամանքի մասին։ 

«Իրականում Ն. Փաշինյանը իշխանափոխությունից հետո շատ կտրուկ ու արագ բարելավեց իր շրջապատի ու թիմակիցների կյանքը։ Զուգահեռ՝ մինիմալ աշխատավարձերի, կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը ներկայացվում է որպես դարակազմիկ և շատ կարևոր իրադարձություն։ 

Նաև չի վարանում կեղծ տվյալներ օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար։ Բայց իրականում իրենք պետք է կյանքի կոչեն խոստումները, որտեղ առանձնակի դեր ունի նաև տնտեսության զարգացումը։ 

Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը, 2020թ. որոշ ապրանքների թեկուզև նվազ թանկացումը կամ գազի գնի հավանական բարձրացումը Ն. Փաշինյանը տնտեսական հեղափոխությո՞ւն է համարում։ Հպարտանում, ուրախանում էին, որ գազի գինը չի բարձրանալու, ո՞ւր մնացին այդ խոստումները։ 

Հպարտանալ կեղծ տվյալներով կամ հայտարարել, որ 2020ին կանխատեսվող տնտեսական 4,9 աճը շատ մեծ ձեռքբերում է, ճիշտ չէ։ Իսկ աննախադեպ արդյունքներն իրենց մաշկի վրա կարող են զգալ միայն, օրինակ՝ նախարարները, որոնք նախկին 750 հազար դրամ աշխատավարձի փոխարեն այսօր մեկուկես միլիոն են ստանում, չհաշված պարգևավճարները։

Իհարկե, չենք կարող չնշել, որ այդ ամենի մասին տեղյակ է նաև Փաշինյանը, որովհետև երբ որևէ նախարարի գործունեություն խիստ քննադատության է ենթարկվում, և այդ նախարարը վտանգավոր գոտում է հայտնվում, շատ արագ բեմ է բարձրանում Ն. Փաշինյանն ու պաշտպանում է իր կադրերին»,-ասաց մեր զրուցակիցը։ Քաղաքագետը խոսեց նաև իշխանական թիմում գոյություն ունեցող իրավիճակից։ 

«Այդ խնդիրները մերթընդմերթ լայն դաշտ են դուրս գալիս, ինչն իր պատճառն ունի։ Հետհեղափոխական շրջանում, փորձելով շատ արագ լեգիտիմացնել հեղափոխության արդյունքները, Ն. Փաշինյանը հապճեպ կազմակերպեց ԱԺ արտահերթ ընտրությունները՝ թիմում ներգրավելով տարբեր հայացքներ, գաղափարախոսություններ ունեցող անձանց։ 

Եվ տարբեր վարքագիծ ու կրթական ցենզ ունեցող մարդկանց ներգրավելու արդյունքը եղավ այն, որ այդ թիմը ոչ թե թիմ, այլ ակումբ է, որին միավորում է Փաշինյանը։ 

Ես շատ եմ խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն ևս ակումբ էր, բայց եթե Սերժ Սարգսյանին հաջողվում էր թույլ չտալ, որ թիմի ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները ջրի երես դուրս գան ու դառնան հասարակության բուռն քննարկման թեման, ապա Փաշինյանին դա չի հաջողվում։ 

Արդյունքում ժամանակ առ ժամանակ սկանդալային իրավիճակներ են ի հայտ գալիս։ Տարաձայնություններ ևս կան, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը կամ մյուս օրն այդ ամենն էլ ավելի մեծ խնդիրներ չի ստեղծելու Փաշինյանի համար։

Եթե մինչև հիմա իրեն հաջողվում է այդ տարաձայնություններն ինչ-որ չափով կարգավորել, բացասական էներգիան, այնուամենայնիվ, կուտակվում է նրա թիմակիցների մեջ։ 

Այդ ամենը վաղը կամ մյուս օրը կարող է պայթել էլ ավելի մեծ բացասական էներգիայով՝ դառնալով նույն թիմի թուլացման կամ նույնիսկ փլուզման պատճառը»,-շեշտեց նա՝ խոսելով նաև երբեմնի յուրային համարվող անձանց կամ ուժերի հետ ունեցած խնդիրների մասին։ «Ն. Փաշինյանն իր էությամբ ժողովրդավար չէ։ 

Նա իր ներսում դիկտատոր է։ Որոշումներն ընդունում է միանձնյա՝ չքննարկելով ու չհամագործակցելով որևէ մեկի հետ։ Սա պայմանավորված է մեկ հանգամանքով. բոլոր անձինք, ովքեր իշխանության վերնախավում են, այնտեղ նրա շնորհիվ են հայտնվել։

 Նա իր թիմակիցներին հիմնականում որպես վասալների է մոտենում, ըստ որի՝ իրենք պարտավոր են սպասարկել իր շահերը, իր ցանկությունները կյանքի կոչել։ Եթե ինչ-որ տեղ կամ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկը փորձում է ընդդիմանալ, հակառակը խոսել, նա շատ կոնկրետ պատասխան է ստանում՝ կոնկրետ իր ընտանիքի կողմից»,-նկատեց քաղաքագետը։ 

Նա շեշտեց, որ քաղաքական դիսկուրսի՝ այսօր առկա շատ ցածր մակարդակի նշաձողը դրվել է հենց իշխանությունների կողմից։ «Գործող իշխանություններն այդ դիսկուրսը պիտակավորման և վիրավորանքների դաշտ են տանում, և այդ դիսկուրսի արդյունքն այն է, որ հակառակ կողմը ևս փորձում է նույն կերպ պատասխանել գործող իշխանություններին։ 

Այս վարքագիծը ցույց է տալիս իշխանությունների թեզերի սնանկությունը։ Իսկ երբ բացահայտվում են իրենց իսկ կողմից չիրականացրած խոստումները, ծրագրերը, իրենց ներկայացուցիչների սկանդալային պատմությունները, այդ ամենին կոնկրետ պատասխան չի տրվում, որը կտեղավորվի կոռեկտության և գրագիտության սահմաններում։ 

Փոխարենը՝ վիրավորանքներ, պիտակավորումներ, նույն րոպեին փորձում են հակահեղափոխական հռչակել։ Գործող իշխանությունները երբևիցե հանդես չեն գալիս հակափաստարկներով։ Իրենք չեն փորձում բանակցել, նրանք մնացել են հետհեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ։ 

Կարծում են, որ եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոս քվե են ստացել, ուրեմն, հասարակությունը նրանց քարտ բլանշ է տվել, ըստ որի՝ ինչ ուզեն, կարող են խոսել կամ անել։ 

Ցանկացած հակափաստարկի դեպքում ասում են՝ «ժողովուրդը մեզ քվե է տվել»։ Բայց չէ՞ որ ժողովրդի քվեն շատ արագ կարող է փոխվել»,-ընդգծեց Գ. Համբարյանը՝ ընդգծելով, որ քննարկումների այս մակարդակը մտահոգիչ է։ 

«Իշխանությունները շատ դեպքերում չեն կարողանում թվերով, փաստերով և ապացույցներով հերքել իրենց կողմից «հակահեղափոխական» հռչակված քաղաքական ուժերի, որոշ վերլուծաբանների, մեկնաբանների առաջ քաշած թեզերն ու ապացույցները։ 

Եվ այստեղ միայն մեկ տարբերակ է մնում՝ վիրավորանքներով ու պիտակավորումներով փրկել իրավիճակն ու կեղծ օրակարգեր ստեղծել՝ հասարակության ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Վագիֆ Խաչատրյանի գործի մասինՈ՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Արցախի 3 նախկին նախագահները Հայաստանում չեն Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացիՈ՞վ է Արցախցի Սոսեն, ով չէր ցանկանում լքել ԱրցախըԱյս անգամ իրենց հաջողվեց, 92-ին՝ մեզ․ այսպես չի մնա․ արցախցի ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային օգնության հարցի քննարկման ամսաթիվը 10 ժամ գազ չի լինիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու